Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին

Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին
26.11.2020 | 22:29

Կյան­քում ա­մեն ինչ ո­ղոր­մու­թյուն է, և ա­մեն ինչ կյան­քում կա­րող է ու­րա­խու­թյուն լի­նել, ե­թե ու­րա­խա­լից սր­տով հա­վա­սա­րա­պես ըն­դուն­վեն թե՛ այն, ինչ տր­վում է, թե՛ ինչ որ վերց­վում է:
Մենք հա­ճախ մտա­ծում ենք, թե ու­րա­խու­թյուն լի­նում է միայն նրա­նից, ին­չը ստա­նում ենք. իսկ ինչ­պի­սի մեծ, ցն­ծա­լի ու­րա­խու­թյուն է լի­նում, երբ ինչ-որ բա­նից կար­ծես զրկ­վել ենք, սա­կայն դրա­նով դրսևոր­վել է Աստ­ծո ի­մաս­տուն հո­գա­ծու­թյու­նը:


ՈՒ­զում եմ հի­շել ոմն ճգ­նա­վո­րի մի խոս­քը:
Նա ապ­րում էր լք­վա­ծու­թյան մեջ, թեև ին­քը շա­տե­րին էր ծա­ռա­յում, բայց նրանք, ում ծա­ռա­յում էր, նրա մա­սին քիչ էին հոգ տա­նում: Եվ մի ան­գամ մի եկ­վոր, ով ներ­կա էր նրա ա­ռա­վո­տյան ա­ղոթ­քին, ո­րում նա գո­հա­նում էր Աստ­ծուց՝ Նրա ան­թիվ բա­րե­րա­րու­թյուն­նե­րի հա­մար, ա­սաց նրան. «Ինչ­պե՞ս կա­րող ես ստել Աստ­ծո ա­ռաջ, ինչ­պե՞ս կա­րող ես Նրա­նից շնոր­հա­կալ լի­նել Նրա պարգևնե­րի հա­մար. չէ՞ որ Նա քեզ ո­չինչ չի տվել...»: Իսկ ճգ­նա­վո­րը, նա­յե­լով եկ­վո­րին, ա­սաց. «Դու կյանքն այն­պես չես հաս­կա­նում, ինչ­պես հարկն է: Դու մտա­ծում ես, որ ես չու­նեմ ըն­կեր­ներ, ջեր­մու­թյուն, կե­րա­կուր, ո­չինչ կար­ծես թե չու­նեմ: Բայց ես այլ կերպ եմ տես­նում ա­մեն ինչ: Տե­րը նա­յել է իմ հո­գու խոր­քը և տե­սել, որ ես չեմ ա­ճի մինչև այն չա­փը, ո­րին Ին­քը կան­չել է ինձ, ե­թե ինձ չտր­վի և՛ քաղ­ցել, և՛ մր­սել, և՛ միայ­նակ լի­նել: Եվ Նա ինձ ա­վել­ցու­կով է տվել թե՛ մարդ­կան­ցից լք­վա­ծու­թյու­նը, թե՛ զրկ­վա­ծու­թյունն այն ա­մե­նից, ինչ փնտ­րում են մար­դիկ: Դու սրա­նում զրկ­վա­ծու­թյուն ես տես­նում, իսկ ես՝ իմ օժտ­վա­ծու­թյու­նը...»:


Մե­զա­նից ոչ ոք այդ­պի­սի ծայ­րա­հեղ պա­րա­գա­նե­րում չի ապ­րում, և մե­զա­նից քչե­րը կկա­րո­ղա­նա­յին այդ ա­մե­նը կրել և փրկ­վել, այլ մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը շա­րու­նակ բո­ղո­քում է, թե ինքն ինչ-որ բա­նից զրկ­ված է, իր վրա ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում, իր հետ ըն­կե­րու­թյուն չեն ա­նում, իր մա­սին հոգ չեն տա­նում, ին­քը չու­նի այն, ին­չը կու­զեր ու­նե­նալ մարմ­նա­վոր, հո­գե­կան և հա­սա­րա­կա­կան աշ­խար­հում: Մենք միշտ խո­սում ենք նրա մա­սին, ին­չը չու­նենք, և եր­բեք չենք մտա­ծում, որ Տե­րը մեզ չի զր­կել, այլ օժ­տել է՝ ա­զա­տե­լով մեզ, հնա­րա­վո­րու­թյուն տա­լով հա­րուստ լի­նե­լու, սա­կայն ա՛յլ կերպ:
Մտա­ծե՛ք այս մա­սին, ո­րով­հետև տր­տուն­ջը, նա­խան­ձը և նման այլ զգա­ցում­նե­րը ոչ միայն ա­վե­րում են մեր հո­գին, այլև ան­տե­ղի ա­վե­րում. դրա հա­մար ա­ռի՛թ էլ չկա, ե­թե միայն հաս­կա­նա­յինք, թե որ­քան ա­ռա­տո­րեն է Տե­րը մեզ պարգևներ բաշ­խում, և ինչ­պես է քայլ առ քայլ տա­նում ա­պա­կա­նա­ցուից դե­պի ա­նա­պա­կա­նը, ու­նե­նա­լու կեղծ վի­ճա­կից դե­պի ճշ­մա­րիտ հարս­տա­ցու­մը:


Օգ­նի՛ր մեզ, Տե՛ր, հաս­կա­նա­լու, որ ա­մեն ինչ ո­ղոր­մու­թյուն է, ա­մեն ինչ՝ հարս­տու­թյուն, և այդ­ժամ նա­հա­տակ­նե­րի ու սր­բե­րի Ե­կե­ղե­ցու հետ՝ այն պարզ ու կեն­դա­նի մարդ­կանց, ով­քեր, սա­կայն, կա­րո­ղա­ցան տես­նել ի­րերն այն­պես, ինչ­պես դրանք կան, մենք կկա­րո­ղա­նանք միաս­նա­բար գո­հու­թյուն հայտ­նել Աստ­ծուն ա­մեն ին­չի հա­մար՝ ի­րա­պես ցն­ծա­ցող ու շնոր­հա­կալ սր­տով: Ա­մեն:


Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 2649

Մեկնաբանություններ