Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեկը՝ ծանր հրետանի, մյուսը՝ մի փողանի որսորդական հրացան. Գայանե Պողոսյան

Մեկը՝ ծանր հրետանի, մյուսը՝ մի փողանի որսորդական հրացան. Գայանե Պողոսյան
20.06.2022 | 07:21

Տարիներ առաջ ոտանավոր շինող մի տիկին հրապարակավ ինչ-որ թեմայի շուրջ վիճում էր մի տղամարդու հետ, որը բացառիկ լրագրող ու հրաշալի թարգմանիչ էր: Եթե համեմատելու լինենք նրանց տրամաչափերը գրականության մեջ, մեկը ծանր հրետանի էր, մյուսը՝ մի փողանի որսորդական հրացան:

Մի փողանի որոսորդական հրացանն էլ եմ շատ ասում. պարսատիկ, տարրական գրագիտությունից զուրկ, հայերեն քերականությունից ու շարահյուսությունից բոբիկ, կետադրությունից անտեղյակ, գրականությունից մղոններով հեռու, մի անճաշակ մարտնչող միջակություն: Էն, որ ճղղալով իրենց համար ճանապարհ են բացում:


Էսօր ընկերուհիս մի սկսնակ բանաստեղծի մասին էր խոսում ու ասում էր, որ սրան էս տիկինն է «պրախոդ» տալիս: Ասում եմ՝ մարդ եմ ուզում՝ էս տիկնոջը «պրախոդ» տա: Ընկերուհիս հիասթափված գլուխն է թափահարում, ասում է՝ լսիր, սա հիմա դասական է:
Մտածեցի՝ երևի էս տարիների ընթացքում իր վրա աշխատել է, աճել է: Մտա սրա Ֆբ էջը: Հենց առաջին հրապարկումը՝ բազում սխալներով մի իսկական ապուշություն: Սովետի ժամանակ բանասիրական ֆակուտետն է ավարտել, բայց լրիվ անգրագետ է, կետադրություն է դնում՝ Հենրիկ Հարությունյանը ողջ լիներ, քոռ դանակով կմորթեր: Բայց էդ ամեն ինչը՝ հեչ, մեր երկրի համար սովորական է: ՈՒղղակի, մի բանից շատ նեղվեցի. մի լավ, շատ լավ պոետ սրա էջին գրել էր՝ գրիչդ բեղուն լինի: Ի՞նչ գրիչ, այ պոետ ջան, սրան որտեղի՞ց գրիչ, հետո՞ ինչ, որ Գրողների միության կարկառուն անդամներից է: Դրանից ի՞նչ կախվածություն ունես, որ քծնում ես: Ախր, դու շատ լավ գիտես, որ դա պոեզիայում՝ ոնց որ Բղդոն՝ երգարվեստում:

Դիտվել է՝ 7434

Մեկնաբանություններ