-
26.11.2016|
02:01
Մինչ դատավճիռը չի կարելի էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին կոռուպցիոներ համարել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
26.11.2016|
01:57
Բելառուսը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
26.11.2016|
01:56
«Մանչեստր Յունայթեդ»-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Եվրոպայի լիգայի մրցաշարում հինգշաբթի օրը կայացած «Ֆեյենորդ»-ի հետ հանդիպման լավագույն խաղացող: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայ ֆուտբոլիստն ստացել է «Մանչեստր Յունայթեդ»-ի թվիթերյան էջում անցկացված քվեարկության մասնակիցների 71 տոկոսի ձայները:
-
26.11.2016|
01:55
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2016»-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» կարգախոսով, արձանագրել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
-
26.11.2016|
01:55
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանելու է Ռուսաստան:
-
26.11.2016|
01:49
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, քննարկվել են ՀԱՊԿ և ԵԱՏՄ գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները։
-
26.11.2016|
01:49
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնում է Բրյուսելին բացել սահմանները փախստականների համար՝ Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու մասին բանաձևն ընդունելուց հետո։
-
26.11.2016|
01:48
Վարչապետ Կարեն Կարապետյանն ու չորս նախարարներ այսօր դարձան հանրապետական կուսակցության անդամներ։
-
25.11.2016|
19:01
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը:
-
25.11.2016|
15:15
Նոյեմբերի 24-ին Սանտկ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: