-
Այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
-
Բրիտանական The Guardian-ը ֆոտոշարքով անդրադարձ է կատարել 20-րդ դարում ստեղծված արվեստի նշանավոր գործերին, ընտրելով լավագույն 9-ը։ Լավագույն իննյակում են Պիկասոյի, Սեզանի, Մալևիչի, Մատիսի, Դյուշանի կտավները:
-
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Պեզարոյի Գրադարի պալատում բացվել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսը, որ կազմակերպել է հայ համայնքը:
-
ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինը և նրա տեղակալ Դևիդ Շեդը 2014-ի վերջին այլևս չեն պաշտոնավարի՝ հաղորդում է France-Presse-ը:
-
Իրանը չեղարկել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիրը Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի հետ՝ IRNA գործակալության հաղորդմամբ:
-
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
-
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը:
-
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Արևմուտքը չի խանգարի ուկրաինացիներին համաձայնության գալու հարցում։
-
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների և Ճարտարապետության պետական կոմիտեները վերակազմակերպելու և համապատասխանաբար միանալու են Ֆինանսների ու Քաղաքաշինության նախարարություններին:
-
Շամխորում ավարտվեց քսաներկուերորդ կարգի շախմատային գերմրցաշարը՝ նվիրված Վուղար Հաշիմովի հիշատակին: Վերջին տուրից առաջ հինգուկեսական միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում էին Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան: