Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 
  • Հաղթանակի աղոթք

    Հաղթանակի աղոթք

    28.04.2023| 00:01
    Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):
  • Աղոթք ճանապարհ գնալուց առաջ

    Աղոթք ճանապարհ գնալուց առաջ

    27.04.2023| 00:01
    Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով. Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդի՛ր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին գնալ արդարության ճանապարհով դեպի հավիտենական կյանք
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.04.2023| 00:01
    Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ:
  • Ծննդյան տարեդարձի աղոթք

    Ծննդյան տարեդարձի աղոթք

    25.04.2023| 00:01
    Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ խնամող եւ պահպանող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր կարիքները: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Օրհնիր իմ այս տարվա ընթացքը եւ զորացրու հոգիս, որպեսզի հրաժարվեմ չար գործերից եւ կյանքիս մնացյալ օրերն անցկացնեմ բարեգործությամբ ու Քո պատվիրանների պահպանությամբ՝ ապրելով աստվածահաճո կյանքով ու բարեպաշտությամբ, քո՛ փառքի համար։ Քանզի Քեզ՝ Որդու եւ Ս. Հոգուդ հետ միասին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ.
  • Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    24.04.2023| 00:01
    Զորական եւ վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ Սարգիս, որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, եւ ոչ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցութեամբն գիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կըռոցն եւ անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քոյ, բարխօսեա առ Տէր վասն անձանց մերոց:
  • Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    23.04.2023| 00:01
    Երկնավոր Թագավորի Սուրբ զորապետ. Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս
  • Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    22.04.2023| 00:01
    Սրբերի պսակադրող Քրիստոս, Դու, որ լուսեպսակ ես շնորհում
  • Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

    21.04.2023| 00:01
    Գերագույն պատվի արժանացար` Բարեխոսելու Բանն Աստծուն, Աղոթքներն ընդունող, Խնդրանքները կատարող Արագահաս Սուրբդ Սարգիս, Բարեխոսիր մեր անձերի համար Քրիստոսի առաջ
  • Ս. Գևորգի բարեխոսության

    Ս. Գևորգի բարեխոսության

    20.04.2023| 00:01
    Սուրբ ես, Տեր, և սրբերի մեջ ես բնակված, Եվ մենք սուրբ վկաների բարեխոսությամբ աղոթում ենք Քեզ Քաջամարտիկ զորավար Ս. Գևորգի Եվ Քո բոլոր սրբերի աղաչանքներով:
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.04.2023| 00:01
    Հույսը լույս է ծնում, Լույսը հույս է ծնում, Իսկ հավատը Հույսն է լույսով օծում,-