Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Լուսանկարչությունը փորձում է այդ իրադարձությունների մեջ գույները, տրամադրությունները որսալ»

«Լուսանկարչությունը փորձում է այդ իրադարձությունների մեջ գույները, տրամադրությունները որսալ»
14.09.2018 | 03:33

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Երևանը երևանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես` նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին: Ցուցահանդեսը նախաձեռնել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը՝ ի դեմս տնօրեն Արմեն Ծուլիկյանի, կազմակերպել, համակարգել են լուսանկարիչներ Արմեն Ենգոյանը և Վահան Քոչարը:
37 հեղինակի 154 աշխատանքները ներկայացնում են հին ու նոր Երևանը: Մեր զրուցակիցը լուսանկարիչ, լրագրող ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆՆ է:

-Իբրև լրագրող անդրադառնում ես հասարակական, քաղաքական, սոցիալական շատ ու շատ խնդիրների: Երևանը լուսանկարելիս նու՞յնպես շեշտադրումդ սոցիալական է: Ո՞րն է լուսանկարչական արվեստի ու ֆոտոլրագրության սահմանը:
-Փաստորեն լրագրությունը նաև իմ լուսանկարներում է դրսևորվում, հնարավոր չէ դրանից փախչել, արդեն ոտուգլխով դրա մեջ ես: ՈՒստի այն թեմաները, որոնք լուսաբանում եմ, նաև լուսանկարներում են երևում: Օրինակ՝ իմ լուսանկարների մեջ կտեսնեք Երևանի փողոցներում ու այգիներում երաժշտությամբ գումար աշխատող մարդկանց՝ քամանչահարի և ջութակահարի: Բայց, ի տարբերություն լրագրության, լուսանկարչությունում ես ավելի լավատես եմ, փորձում եմ արտացոլել գեղեցիկը, հուսադրողը: Հենց դրա համար եմ հաճախ ասում, որ լուսանկարելն ինձ համար փրկության օազիս է, որտեղ լիցքաթափվում եմ, վարակվում դրականով, լավատեսությամբ:
-Ավելի շատ է սև՞ը, թե՞ սպիտակը մեր քաղաքում:
-Ֆոտոլրագրությունը ֆիքսում է իրադարձությունները, լուսանկարչությունը փորձում է այդ իրադարձությունների մեջ գույները, տրամադրությունները որսալ: Չի կարելի ասել, թե դրանք սահմանազատվում են, միշտ մեկի մեջ մյուսն էլ է երևում, եթե, իհարկե, դու կենդանի լուսանկարներ ես անում, ապրող, այլ ոչ թե արհեստական, երբ մոդելին արհեստական դիրքերով կանգնեցնում ես, պարտադրում, որ նա նմանակի քո ուզած շարժումները, այլ նկարում ես նրան այնպիսին, ինչպիսին կա:
-Ի՞նչ աշխատանքներ ես ներկայացրել, ի՞նչ են պատմում ցուցահանդեսում տեղ գտած լուսանկարներդ:
-Աշխատանքներս տարբեր են, բայց բոլորն էլ կապված են Երևանի հետ, քանի որ ցուցահանդեսի թեման էլ հենց մեր մայրաքաղաքն է: Դրանցում երևում են դժվար ապրուստով ապրող մարդիկ, որոնք միջոց են գտել արվեստով ապրեցնելու իրենց: Ի հակադրություն նրանց, բեմում արվեստն այլ նպատակի է ծառայում, ավելի բարձր արվեստ է, ոգեղեն, այլ ոչ թե «հացեղեն», որը կարելի է փողոցում տեսնել: Սիրում եմ նաև նկարել երևանյան հին թաղամասերը. լուսանկարներիցս մեկը Կոնդում է արվել, երեխաները դրանում անհոգ գնդակ են խաղում:
-Երկու բառով կարո՞ղ ես բնորոշել մեր քաղաքը:
-Կարոտի քաղաք:


Ճեպազրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ