Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը
22.09.2018 | 14:19

Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերության վերլուծաբանները կարծում են, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունը, որն ուղղված է սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելուն, կարող է այդպես էլ չապահովել տարածքի անվտանգությունն ու կայունությունը: Իդլիբում գտնվող ջիհադականներին զինաթափելն այդքան էլ հեշտ չի լինի, դրան գումարվում է այն, որ Դամասկոսն ու Թեհրանն իրականում այդքան էլ գոհ չեն Պուտին-Էրդողան պայմանավորվածությունից։ Չի բացառվում, որ Սիրիայի իշխանություններն Իրանի օգնությամբ կարող են սադրանքների դիմել՝ թուրք-ռուսական գործարքը թուլացնելու համար։ Թեև Թուրքիան, լուրջ պատասխանատվություն ստանձնելով, խոստացել է դուրս բերել Իդլիբից ընդդիմադիր գրոհայիններին, այս ամենն իսկապես կարող է ծանր գին ունենալ և Թուրքիայի, և մի շարք այլ երկրների համար, քանի որ այստեղ գտնվող ջիհադականների շարքերում կան նաև ույղուրներ ու չեչեններ, որոնք հայրենիք վերադառնալու դեպքում պոտենցիալ վտանգ են ներկայացնելու նաև Ռուսաստանի ու Չինաստանի համար։

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ