Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը

Առաջին անգամ հանրայնացվում է Մարինա Սպենդիարովայի արխիվը
22.09.2018 | 19:50

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` սեպտեմբերի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունենցավ «Բազմաշնորհ հայուհին» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115-ամյակին։

Իր գոյության ամեն վայրկյանը ստեղծագործաբար հարստացրած Մարինա Սպենդիարովայի (1903 Յալթա – 1982 Երևան) կյանքի և գործունեության պատմությունը ցուցահանդեսում ներկայացված է նրա ստեղծագործական ժառանգության ավելի քան 100 լավագույն նմուշների, լուսանկարների, փաստաթղթերի, նամականու, անձնական և այլ իրերի ու հեղինակած գրքերի («Երաժշտի կյանքը», «Սպենդիարով», «Ա.Ա. Սպենդիարովի կյանքի և ստեղծագործական գործունեության տարեգրություն») համադրմամբ։ Ի դեպ վերջիններն այցելուն տեղում թերթել-կարդալու հնարավորություն կունենա մինչև ցուցահանդեսի ավարտը՝ նոյեմբերի 1-ը։

«Մարինա Սպենդիարովան իր կյանքի ու գործունեության ընթացքով ապացուցել է լավատես ու հումորով մարդու հաղթող լինելը։ Ինքն այդպիսին էր և բացառիկ օրինակ պատասխանատու և արժանի զավակի, որը չնայած իր անձնական հարուստ կյանքին, առաջնային կարևորություն է տվել հոր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործին»,- բացման խոսքում վստահեցրեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։ Իսկ հաստատության առաջին տնօրեն Վլադիլեն Բալյանը ներկաներին պատմեց Մարինա Սպենդիարովայի կյանքից մի քանի ուշագրավ դրվագ և փաստեց. «Չլիներ Մարիա Սպենդիարովան՝ չէր լինի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Նա էր նախաձեռնողն ու խորհրդատուն»։

Մարինա Սպենդիարովայի կերպարն հնարավորինս ամբողջական ներկայացնելու նպատակով՝ տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի աշխատակիցներն ուսումնասիրել են բազմաշնորհ հայուհու արխիվը ու բացահայտել բազում հետաքրքրական նյութեր և փաստեր, որոնք ներկայացվում են առաջին անգամ և որոնցից յուրաքանչուրի ավելի նեղ մասնագիտական ուսումնասիրության համար համագործակցության առաջարկ հնչեցրեց տնօրեն՝ Մարինե Օթարյանը։ Մինչ այդ բազմաշնորհ մարդու՝ Մարինա Սպենդիարովայի կյանքի ուշագրավ դրվագներին և ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներին կարող եք ծանոթանալ Լիլիթ Արշակյանի վիզուալ համադրմամբ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ