Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Գյուղապետը 17 մլն դրամի վնասը կվերադարձնի պետությանը»

«Գյուղապետը 17 մլն դրամի վնասը կվերադարձնի պետությանը»
28.09.2018 | 02:28

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ առաջիկայում սպասվում են կոռուպցիոն նոր բացահայտումներ։ Մինչ այս բացահայտումները «լույս աշխարհ» կգան, Դավիթ Սանասարյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ստացվում, որ կոռուպցիոն բացահայտումներից ստացված գումարները միանգամից մուտք են լինում պետբյուջե առանց գործի վերջնական քննության, այսինքն առանց դատարանի որոշման։

-Դատական գործընթացների մասին ճիշտ կլինի հարցնեք իրավապահ մարմիններին։
-Խոսքս դատական գործընթացների մասին չէ, այլ այն մասին, որ բացահայտված գործը պետք է լիարժեք և բազմակողմանիորեն քննվի, նոր միայն լուծվի գումարները պետբյուջե վերադարձնելու հարցը։
-Կարող եմ ասել, որ այս պահին «հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամի վերադարձ է եղել պետական հաշվի վրա։ Դրա հետ մեկտեղ սահմանվել է մնացած գումարների վերադարձի ժամանակացույցը։
-Պարոն Սանասարյան, այս պահին կա՞ն դեպքեր, երբ մարդիկ ինքնակամ, առանց ԱԱԾ-ի կամ քննչական մարմինների միջամտության, իրենց ստվերային գումարները մուտք են արել պետբյուջե։
-Այդ հարցը պետք է ուղղեք քննչական կոմիտեին։
-Ինչու՞ քննչական կոմիտեին, չէ՞ որ ես ասում եմ` առանց իրավապահների միջամտության։
-Իմ ասուլիսից հետո գյուղապետերից մեկը ԲԷՑ-ի գործունեության շրջանակներում պատրաստակամություն է հայտնել պետությանը վերադարձնելու 17 մլն դրամի վնասը։ Երբ իրավապահ մարմիններն այդ գործով կտան իրավական գնահատական, կճշտեն հոդվածները, այդ ժամանակ նշված գումարի վերադարձի հարցը կճշտվի։
-Ամեն դեպքում, վարչապետը ի լուր աշխարհի հայտարարել էր, որ ԱԱԾ-ն, քննչական կոմիտեն չեն զբաղվի այն անձանցով, ովքեր ստվերային միջոցներն ինքնակամ կվերադարձնեն պետբյուջե։ Հիմա այդպիսի դեպքեր կա՞ն։
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել, տվյալ կառույցի ղեկավարը չեմ։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ