Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՎԳԻԿ միջազգային ուսանողական փառատոնի կինոցուցադրությունները` Հայաստանում

ՎԳԻԿ միջազգային ուսանողական փառատոնի կինոցուցադրությունները` Հայաստանում
12.11.2018 | 21:20

Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ ներկայացնում են 38 ՎԳԻԿ միջազգային ուսանողական փառատոնի կինոցուցադրությունները Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տան փոքր դահլիճում:

Նոյեմբերի 13-15-ին, ժամը`19:00-ին, կցուցադրվեն Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ուսանողների դիպլոմային, կուրսային և ուսանողական աշխատաքները:


Առաջին անգամ ՎԳԻԿ միջազգային ուսանողական փառատոնը դուրս է գալիս Ռուսաստանի սահմաններից և ներկայացնում է իր ծրագիրը Հայաստաում, ՈՒզբեկստանում և Բելառուսում
Մուտքը ազատ է:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ