Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել ՔՊ-ականների` համայնքապետերին գումար տալու հրապարակումներին

Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել ՔՊ-ականների` համայնքապետերին գումար տալու հրապարակումներին
24.11.2018 | 20:28

Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե որոշ ՔՊ-ական թեկնածուներ գումարներ են տալիս համայնքապետերին՝ ընտրություններում իրենց օգնելու համար։


«Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի հրապարակումը, տեղեկատվություն էին հրապարակել, որ վերջինիս ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետերին, որ վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից:
Աժ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված սույն հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ», -տեղեկացնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը

Դիտվել է՝ 2230

Մեկնաբանություններ