Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը

ԵՄ-ն կրճատել է Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնությունը
07.12.2018 | 00:09

ԵՄ-ն 2019-ի բյուջեում կրճատել է Թուրքիային որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվելիք ֆինանսական աջակցության չափը։ Թուրքիային տրամադրվելիք գումարը նվազեցվել է 146,7 մլն եվրոյով: Սիրիացի փախստականների համար Թուրքիան կստանա 1,45 մլրդ եվրո օգնություն:


Բյուջեի փաթեթը դեռևս չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից:
Դեռևս անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ ԵՄ-ը որոշակի փոփոխություններ կմտցնի Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցության հավակնող երկրի տրամադրվող ֆինանսական օգնության համակարգում: Յունկերը նշել էր, որ այսուհետ օգնության բյուջեի մեջ տեղ կգտնեն որոշակի կրճատումներ, բացի այդ՝ ԵՄ-ն այսուհետ գումարներ կներդնի միայն արդարադատության համակարգի և ոչ կառավարական կազմակերպությունների համար:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ