ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Չկայացած հարցազրույց, որ դեռ կայանալու է

Չկայացած հարցազրույց,  որ դեռ կայանալու է
11.12.2018 | 01:27

Սա մահախոսական չէ։ Ընդամենը իմ հերթական զրույցն է, որը սկսվել է ու չի վերջանալու։
Նիկօ, տեղդ թափուր է և՛ հայ կերպարվեստում, և՛ Երևան քաղաքում և, ինչ խոսք, «Իրատեսում»։


Տեղդ թափուր է ընկերներիդ մոտ։ Քանի որ և՛ որպես մարդ ու քաղաքացի, և՛ որպես ստեղծագործող ու ստեղծագործություն ի բնե հղկված-մշակված էիր, վառ ու ինքնատիպ էիր։
Մի հարց մնաց բաց. այնուամենայնիվ, որտե՞ղ էիր քեզ ավելի տեր ու տնօրեն զգում, գեղանկարու՞մ, գրաֆիկական գործերի առա՞ջ, երգիծանկարու՞մ, թե՞ պատմաքաղաքական կոլաժներում։ Հարցը փակվեց։ Ամենուր։
Տասը տարվա խորք ունեցավ մեր բարեկամությունը։ Տասը տարի շարունակ փորձում էի երկխոսել հետդ և տեսնել այդ երկխոսությունը տպագրված։ Կհասցնենք` սա էր պատասխանը։
Հիմա ենք զրուցում և դեռ շատ ենք զրուցելու, ես` կտավիդ առաջ կանգնած, դու` նրա խորհրդավոր խորքերում զբոսնելով։ Դեռ շատ ենք երկխոսելու, զրուցելու, բաժակ բարձրացնելու։
Ապրիր խաղաղությամբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ