Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Սպիտակի երկրաշարժ» գիրքը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ

«Սպիտակի երկրաշարժ» գիրքը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ
16.12.2018 | 23:17

30 տարի անց առաջին անգամ «Սպիտակի երկրաշարժ» գիրքը ներկայացնում է մի շարք հարցերի պատասխաններ։

Կրթության և գիտության նախարարության, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի շինարարների միության աջակցությամբ լույս է տեսել ՃՇՀԱՀ-ի «Շինարարության մեխանիկայի » ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր, «Սեսմակայուն շինարարության նախագծման նորմերի» հեղինակային խմբի ղեկավար Էդուարդ Խաչիյանի «Սպիտակի երկրաշարժը» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ ՃՇՀԱՀ-ում։


«Սպիտակի ավերիչ երկրաշարժի կորուստների և հետևանքների գիտական նկարագիրը առաջին անգամ հրապարակվել է ամերիկյան մասնագիտացված «Սեյսմիկ սպեկտոր» ամսագրում։ Այս հետազոտությունները հետաքրքիր են նաև նրանով, որ իրականացվել են ամերիկյան մասնագիտական լայն խմբի կողմից, հիմք ընդունելով օպերատիվ տվյալները։ Ընդհանրապես աշխարհում, երբ որևէ մի երկրում երկրաշարժ է տեղի ունենում, ցանկացած պետություն իր մասնագիտական խումբն է գործուղում հետազոտությունների համար։ Իմ նպատակն էր մեկտեղել նաև ամերիկյան այդ հետազոտությունները մեկ գրքում։ »,- ներկայացնելով գիրքը ասած հեղինակը։
Գրքի շնորհանդեսից առաջ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը։
Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն երկրաբաններ, այլև շինարարական կազմակերպություների ղեկավարներ։ Տարբեր գրաֆիկներով և պատկերներով հագեցված այս գիրքը մեծ հատաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանակներում, ինչի արդյունքում ծավալվեց հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխանի միջոցով։
«Սպիտակի երկրաշարժը» գիրքը առանձնահատուկ է նաև նրանով, որ նախատեսված չէ միմիայն մասնագետների համար, այլև հետաքրքիր կարող է լինել ընթերցողների լայն շրջանակներին։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին ՎՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 3460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ