Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» նոր ներկայացումը

«Բոհեմ» թատրոնի Ամանորի անակնկալը՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» նոր ներկայացումը
17.12.2018 | 13:05

Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին: Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը Նարեկ Դուրյանինն է:


«Ինչպես միշտ՝ փորձել ենք այնպիսի բեմադրություն անել, որ հետաքրքիր լինի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» ներկայացման մեջ զբաղված են թատրոնի սիրված դերասանները: Հիմնական շեշտը դրված է հայկական ժողովրդական երգերի և պարերի վրա»,- նշում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ ներկայացման ազդագրի հետ կապված գեղեցիկ պատմություն կա: Նարեկ Դուրյանը մտահղացել է, որ ազդագիրն իր պատկերացմամբ նկարի փոքրիկ: Արդյունքում ստացվել է մի ինքնատիպ ազդագիր, որի հեղինակը 11-ամյա Անգելա Բլեյանն է:


Հավելենք, որ ներկայացումը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 25-28-ը և հունվարի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հունվարի 13-ին:

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ