ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թիթեռ են նկարում

Թիթեռ են նկարում
17.01.2019 | 18:18

Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական դարակազմիկ միտքն է արտահայտել: «Ես բանաձև ունեմ, որ մեր երկրում իրավիճակը կարող ենք լիարժեք փոխել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: 1-ինը՝ աղբը, որ ամենուրեք է, 2-րդը բուդկաներն են, որ ամենուրեք կան, և 3-րդը ավտոմեքենաների կասկաները են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են»,-հայտարարեց վարչապետը: Իհարկե, քաղաքացու աչքը «շոյում» է, երբ տեսնում է մաքուր, կոկիկ քաղաք ու գյուղ, բայց դրանք ընդամենը համայնքային, քաղաքային խնդիրներ են, որոնք պետք է լուծեն տեղական ինքնակառավարման մարմիները, սա վարչապետի հարց չէ: ՈՒ խիստ տարօրինակ է, երբ այս մասին հայտարարում է բազում սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ թաղված երկրի ղեկավարը` առաջնհերթություն տալով ընդամենը «վիզուալ» փոփոխություններին:


Նրա վերջին հայտարարություններից կարելի է ենթադրել, որ իշխանությունը կամ չի տեսնում, կամ չի ցանկանում տեսնել իրական խնդիրները, լայվով Փաշինյանը խոսում է սեփական ընտանիքին վերաբերող մամուլի հրապարակումներին, իր քաղաքական ուժի խաշ ուտելուն, քաղաքացիների փողոց փակելուն, իսկ կառավարության նիստում էլ մեքենաների «կասկաներին» ու բուդկաներին: Հիմա ի՞նչ իրավիճակին չեն տիրապետում, թե՞ ջայլամի քաղաքականություն են վարում: Այս տեմպերով ուր են հասնելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ