Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Դու անկախ երկրի կառավարությու՞ն ես, թե՞ համաշխարհային բանկի կցորդը

Դու անկախ երկրի կառավարությու՞ն ես, թե՞ համաշխարհային բանկի կցորդը
18.01.2019 | 02:22

Խոսքը մեզանում «արտադրված», արտերկիր «փախչող» մակերևութային ահռելի ջրային ռեսուրսը ոռոգման համակարգում ներառելու, այդ ջրի օգնությամբ գյուղական համայնքներում խմելու ջրի փակված աղբյուրները բացելու և հարակից մի շարք խնդիրներ մեր գիտնականների մշակումներով լուծելու և դրանց խոչնդոտող համակարգված, կոռուպցիոն դրսևորումների մասին է:


Մի քանի ամիս հետո գյուղատնտեսական աշխատանքներն են՝ ու մենք նորից բախվելու ենք ոռոգման ջրի խնդրին, կաղմկենք, կկազմակերպենք լսումներ ու քննարկումներ՝ դատարկե՞նք Սևանը գյուղացուն ոռոգման ջուր հասցնելու համար, վարկ կվերցնենք ջրի ահռելի կորուստները կրճատելու համար, դրանք հաջողությամբ կմսխենք ու ազգովին կդիտենք, թե ինչպես ոռոգման ջրի մեր այսօրվա պահանջարկից 4 անգամ ավելի` 8 մլրդ խմ, մակերևութային ջուրը անարգել «փախչում է» արտերկիր` ավերելով շրջապատը, իր հետ տանելով մեր հողերի կենարար սնունդը՝ հումուսը։ Իսկ կերահանդակներում, որտեղից ստացվում էր էժան, որակյալ կաթի ու մսի 70 %-ից ավելին, հաճախացել է երաշտը, չորացած խոտից բռնկվում են տարածքային հրդեհներ, խոտի պակասից գյուղացին անիմաստ է համարում անասուն պահելն ու լքում է իր բնօրրանը` վտանգելով սահմանամերձ շրջանների պաշտպանունակությունը; Արարատյան հարթավայրում, նախալեռնային շրջաններում, որոնք մեր երկրի բուսական սննդամթերքի գլխավոր շտեմարաններն են, ոռոգման ջրի խնդիր կա. ջուրը քիչ է, բերքը չի հասունանում, գյուղացին ի նշան բողոքի դուրս է եկել ցույցերի, փակում է երթուղիները, նրանցից ճարպիկները կոյուղաջրերով լոլիկ, վարունգ են աճեցնում ու հրամցնում անտեղյակ գնորդներին, շուկայում գյուղմթերքի գների թռիչքն է, համայնքներում անհանգստացած են խմելու ջրի պակասից. փակվել են ստորգետնյա աղբյուրները և այլն, և այլն:


Չեմ ուզում ավելի վատի գուշակը լինել, բայց տարեցտարի կրկնվող, տարիների հետ ահագնացող, այդ թվում` նաև մարդու կողմից անվերահսկելի բնակլիմայական պայմանների փոփոխությամբ պայմանավորված, վերը նշված մղձավանջային իրավիճակը չի կարող լրջորեն չանհանգստացնել։ Ի վերջո, բոլորս էլ հասկանում ենք, որ ջուրը կյանքն է, և դրանով ամեն ինչ ասված է;
Բայց ստացվել է այնպես, որ մեր գիտնականների, գործարարների կողմից նշված խնդիրների լուծման փորձարկված, անհամեմատ էժան տարբերակները չեն արժանանում կառավարման համակարգի, այդ թվում այսօրվա, ուշադրությանը։ Առաջնայինը մնում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ փող աշխատելը, համակարգում դիրքերն ամրապնդելը։ Այս գործելաոճի արդյունքը մեզ բոլորիս հայտնի է. թալանված, աղքատ, արտագաղթի ճամփան բռնած երկիր, մոտավորապես արտերկիր տեղափոխված 7 միլիարդ դոլարի գողոն, գրեթե ամենօրյա հաղորդումներ երկրում մեզ հետ դեռևս ապրող մեր կառավարիչների աստղաբաշխական եկամուտների, արտերկրում և այստեղ կառուցված պալատական դղյակների մասին։ Հասկանում եմ, այդ թեման արդեն ձանձրացնում է, և բացի այդ, անընդհատ հետ նայելով, չես կարող առաջ շարժվել։ Փորձենք առաջընթաց քայլ կատարել՝ հստակեցնենք ջրի խնդիրը, գտնենք արդյունավետ լուծումները, ապա պարզենք, թե ինչու դրանք չեն իրացվում, ինչը և ովքեր են խանգարողները։ Սկսենք առաջինից և ջրի խնդիրը առավել հստակ, պարզ ներկայացնելու համար այն բաժանենք 2 ենթաոլորտի՝ ոռոգման և խմելու ջուր։ Թեպետ վերջին տարիների «աղմուկը» պայմանավորված է առավելապես ոռոգման ջրով, առաջնային համարենք խմելու ջրի խնդիրը։


Ջրպետկոմի պաշտոնական հաղորդմամբ` գյուղական համայնքների կեսից ավելին, այսինքն մեր բնակչության մոտավորապես մեկ քառորդը կամ կես միլիոն գյուղաբնակներ, բավարար քանակությամբ խմելու ջուր չունի, փակվել են դրանց ստորգետնյա աղբյուրները։ Սա նշանակում է, եթե մենք չկարողանանք լուծել այս խնդիրը, ապա գյուղաբնակների զգալի մասը վերջնականապես կլքի իր բնօրրանը, և ավելորդ կլինի խոսել ոռոգման ջրի մասին, որովհետև ջրվորը հեռացել է։ Ավելորդ չէ հիշեցնել, որ այս դեպքում մեր սակավահող երկրի հողատարածքի զգալի մասը կմնա անտեր և տարեցտարի ահագնացող, բնության պարտադրմամբ անձրևի և ձյան պակասի, ջերմային ֆոնի բարձրացման պայմաններում՝ կվերածվի անապատի։ Բավականին մռայլ հեռանկար է, սակայն, երբ ծանոթանում ես մեր գյուղերի, հատկապես լեռնային և նախալեռնային հեռավոր շրջանների այսօրվա իրավիճակին, այն ավելի է մթագնում։ Կառավարությունում խնդրի լուծումը տեսնում են ջրատարներ կառուցելով, ինչը մեր աղքատ բյուջեի պայմաններում տարիների տևողություն կունենա, մինչդեռ խմելու ջուրը անհրաժեշտ է հենց այսօր, այս պահին՝ հաց ուտելիս։ Անպատասխան է մնում նաև կլիմայի բացասական ազդեցությամբ պայմանավորված ցամաքող աղբյուրներից (արդեն քանի տարի է մեր ջրամբարները կիսադատարկ են) ջուր վերցնելու խնդիրը՝ ի՞նչ պետք է տեղափոխենք այդ թանկարժեք ջրախողովակներով։ Նույն հարցադրումն է արոտավայրերում կենդանիներին խմելու ջուր հասցնելու խնդիրը լուծելիս. տասնյակ կիլոմետրերի հասնող, մետրից ավելի խորությամբ, երբեմն ժայռափոր, ջրագծեր, որոնց ջրամատակարարման աղբյուրները վերը նշված պատճառներով ռիսկային են։

Այլընտրանքային մեր լուծումների հետ համեմատած` դրանց զգալի մասը բազմապատիկ թանկ է, արհեստածին և միտված է կոռուպցիայի պահանջները բավարարելուն։ Մինչդեռ խնդրի էությունը, պահանջվող ծախսերի համեմատական չափը ավելի ընկալելի կլինեն, եթե փորձենք պարզել ստեղծված իրավիճակի պատճառները՝ ինչու՞ փակվեցին և շարունակում են փակվել խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները, և ինչպե՞ս կարելի է դրանք վերագործարկել՝ տնտեսելով միլիոնավոր դոլարներ։ Խմելու ջրի այդ աղբյուրները գոյանում են գյուղից շատ վերևներում գտնվող տարածքներում՝ ալպյան արոտներում, խոտհարքներում ներծծված, զտված անձրևաձնհալ, այսպես կոչված մակերևութային, ջրերից։ Բայց այսօր այդ ջուրը չի ներծծվում. ինչու՞։


Ագրոտեխնիկական պահանջներով նորմալ հողը պետք է բաղկացած լինի պինդ մասնիկներից և օդաջրային ծակոտիներից մոտավորապես 50/50 հարաբերակցությամբ։ Սակայն բնաարտադրական գործոնների, հողի, ձյան, անձրևի, տրակտորի, գյուղմեքենայի, արածող կենդանու կշռից (վերջին դեպքում հողի վրա ճնշումը մեկ քառակուսի սանտիմետրի հաշվով մոտավորապես 10 կգ է) և այլն, այդ հարաբերակցությունը ժամանակի ընթացքում խախտվում է ի վնաս ծակոտիների, գյուղացու լեզվով ասած` հողը «նստում է»՛, պնդանում, և ջուրն այլևս չի ներծծվում։ Դրա պատճառով ա) դադարում է խմելու ջրի ստորգետնյա աղբյուրների ջրամատակարարումը. դրանք փակվում են, մարդը և նրան շրջապատող կենդանական աշխարհը, այդ թվում` կաթ ու միս տվողը, խմելու ջրի խնդիրներ են ունենում։ Թե դա ինչ է նշանակում, միայն բազմակետերը և հարցականները կարող են բացատրել։
բ) Ջուրը և նրանում լուծված սննդանյութերը չեն հասնում բույսի արմատային համակարգին, բույսը սնունդ չի ստանում, թերաճ է, բուսական աշխարհը մեռնում (գյուղնախարարության հաղորդմամբ` այսօր արոտների և խոտհարքների բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ)։
գ) Թերի սնված բույսի արմատային համակարգը նույնպես չի աճում, հզորանում, ինչը վտանգում է (հատկապես թեքությունների վրա) հողի վերին շերտերի կայունությունը. ՝սկսվում են սողանքները։
դ) Չներծծված ջուրը, հարևանների նկատմամբ մեր երկրի աշխարհագրական բարձր դիրքի պատճառով, հոսում է ներքև և, նոր ջրահոսքերի հետ միանալով, վերածվում ավերիչ ջրհեղեղի` իր հետ արտերկիր տանելով մեր հողերի կենարար սնունդը՝ հումուսը, որի մեկ սմ հաստությամբ շերտը ստեղծելու համար բնությունն աշխատում է մոտավորապես մեկ դար (մասնագետների հավաստմամբ` այսօր մեր հումուսի հազարավոր տոննաներ հանգրվանել են արտերկրում և ծառայում են այլոց շահերին), իսկ մենք փաստագրում ենք հետևանքները՝ հողի բերքատվության անկում գրեթե 50 %-ով, այն վերականգնելու համար միլիոնավոր դոլարների հասնող քիմիական պարարտանյութերի ներկրում, ցուցադրական, անիմաստ ծրագրեր. զարգացնում ենք օրգանական գյուղատնտեսությունը։


Նշեմ, որ այս վտանգները առավել նշանակալի են մեր արոտներում և խոտհարքներում (մոտավորապես 1,2 միլիոն հեկտար), որոնք հիմնականում անջրդի են, հակված երաշտի, երբևէ չեն պարարտացվել, և որտեղից մենք ակնկալել ենք էժան, որակյալ կաթի ու մսի 70 %-ից ավելին։ Հիմա դա չկա, մսի գինն էլ հասել է աստղաբաշխականի։ ՈՒ այս բացերը վերացնելու համար կառավարությունը 60 միլիոն դոլարի վարկ է վերցնում, բայց ոչինչ չի արվում դրությունը շտկելու համար, այդ թվում նաև մեր օրերում, եթե չհաշվենք վարչապետի տեղակալին հենց այնպես տրված 25 միլիոն դրամը իր բիզնեսում չիր ու չամիչի արտադրությունը զարգացնելու նպատակով։ Որևէ մեկը պարզե՞լ է, թե աղքատ, փող չունեցող երկրից ինչպես է արտերկրում հայտնվել մեզնից գողացված 7 միլիարդ դոլարը։
Բայց դարձյալ դառնանք ջրի խնդրին. ստացվում է, որ վերը նշված հարցերը կլուծվեն, և մենք կունենանք տնտեսական նշանակալի օգուտ, արտագաղթի կանխում, ժողովրդագրական վերելք, եթե ստիպենք որ մեր երկրում «արտադրված», առայժմ երկրին առավելապես վնաս տվող 8 մլրդ խմ ջուրը չփախչի արտերկիր, այլ հավասարաչափ հանգրվանի մայր հողում, ցանկալի է բույսի արմատային համակարգի նախապես փխրեցված հողաշերտում, պաշտպանված գոլորշացման վտանգից իրեն հյուրընկալողի մակերևույթով, միշտ պատրաստ ընդունելու ձնհալն ու անձրևաջրերը, երբ բնությունը դրանք կտա, ու այդ ամենը ուղղորդելով նաև խմելու ջրի ստորգետնյա աղբյուրների մշտագործարկմանը, կուտակվելով հարթավայրային ստորգետնյա ջրամբարներում և այն աշխատեցնելով երկրին միլիոնավոր, այդ թվում` տարադրամային հոսքեր ապահովող հարավային մրգերի, դրանցից ստացվող խմիչքի տեսակների, չիր ու չամիչի ու ձկնաբուծության ոլորտների արդյունավետության բարձրացման համար:


«Փախչող» ջուրը հողին պահ տալը կմեծացնի նաև վերջինիս խոնավությունը՝ մշտադալար պահելով բույսի վերգետնյա մասը, կբացառվեն տարածքային հրդեհները։ Հասկանալի է, որ հանրապետության գյուղատնտեսական նշանակության բոլոր հողատեսքերում, այդ թվում` նաև պտղատու, խաղողի այգիներում, բանջարաբոստանային կուլտուրաների տակ զբաղեցված տարածքներում 8 մլրդ խմ ջրի մի մասը հողում ներառելով` մենք գործնականում կհանգուցալուծենք հրապարակման սկզբում նշված, ոռոգման ջրի խնդրով պայմանավորված մղձավանջային իրավիճակը այն պարզ տրամաբանությամբ, որ խոնավ հողը ոռոգման սեզոնին ջրի անհամեմատ քիչ պահանջ կներկայացնի, իսկ այդ քիչը մենք արդեն ունենք. դրանք գործող ջրամբարներն են։
Եվ այսպես՝ ոռոգման ջրի խնդիր: Փորձենք տալ դրա բնութագիրը, համադրենք առկա և այլընտրանքային լուծումները, գտնենք երկրի համար ամենաարդյունավետները։ Բնապահպանության նախարարի հավաստմամբ` ոռոգման ջրի մեր այսօրվա պահանջարկը մոտավորապես 2 մլրդ խմ է, իսկ մակերևութային ջրի ռեսուրսը, ինչպես արդեն ասվեց, մոտավորապես 8 մլրդ խմ է, այսինքն 4 անգամ ավելի։ Խնդիրն այն է, որ ռեսուրսի ձևավորման ժամկետը մեծ մասամբ չի համընկնում ոռոգման սեզոնին, և դրա միայն մի չնչին մասն է (մոտավորապես 15 %` 1,2 մլրդ խմ) որ կարողանում ենք ամբարել և օգտագործել ոռոգման սեզոնին։ Համադրելով պահանջարկի 2 մլրդ խմ և առաջարկի 1,2 մլրդ խմ թվերը, կարող ենք ասել, որ այսօրվա դրությամբ ոռոգման ջրի պահանջարկը տեսականորեն կարող ենք ապահովել 60 տոկոսի չափով։ Իրականում այդ չափն ավելի փոքր է. բնակլիմայական պայմանների վատթարացման պատճառով ջրամբարները չեն լցվում հաշվարկված չափով, ջրի կորուստը այդ կառույցներից և ջրատարներից գոլորշացման և ֆիլտրացիայի արդյունքում հասնում է մինչև 50 տոկոսի։ Ստացվում է, որ առկա իրողություններով ոռոգման ջրի պահանջարկը կարող ենք բավարարել 30-40 տոկոսի չափով։ Սա նշանակում է նաև, որ համապատասխան չափով պետք է կրճատվեն ջրովի հողատարածքները, որովհետև բույսին պահանջարկից պակաս ջուր տալով մենք բերք չենք ունենա, կավելանա միայն գյուղացու անիմաստ չարչարանքը։ Ոռոգման ջրի պակասը լրացնելու մեր ռեսուսներն են.
ա) Սևանա լիճը, որից չի կարելի ջուր վերցնել, որովհետև լիճը «ծաղկում է», ճահճանում,
բ) Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերը, որոնց վրա նույնպես հույս դնել չի կարելի, որովհետև խորքային հորերով ոռոգման ջուր հանելը նպաստում է արդեն առկա անապատացման երևույթների աճին,
գ) 8 մլրդ խմ մակերևութային ջուրը, որի օգտագործման լուծում կառավարությունը չունի, իսկ մեր առաջարկությունն էլ ընդունվեց, բայց չիրացվեց, որովհետև երկրի 4 առանցքային նախարարությունները ջրպետկոմի հետ չկարողացան հայթայթել 2 մլն դրամ` այն գյուղացիներին ցուցադրելու համար։ Մինչդեռ ոռոգման ջրի խնդիրը մնում է չլուծված, և 2 մլն դրամն էլ ծիծաղելի թիվ է։ Բայց ինչ կարող ես անել, երբ կառավարությունը ինքն իրենից գլուխ չի հանում. դու անկախ երկրի կառավարությու՞ն ես, թե՞ համաշխարհային բանկի կցորդը, որի թուլտվությամբ միայն դու իրավունք ունես երկրիդ վերցրած 60 միլիոն դոլար վարկից մի 4 հազարը օգտագործել քո հայեցողությամբ։ Ինչպես տեսանք, բանկը կառավարության կեսից ավելիի խնդրանքին ասաց` ոչ, իսկ վարչապետի տեղակալի 25 միլիոն խնդրանքին ասաց` այո։ Հիմա մենք անկախ երկիր ենք ու կոռուպցիան էլ վերացրե՞լ ենք։
Բայց շարունակենք ոռոգման ջրի խնդրի լուծման փնտրտուքները։ Թվում է` խնդրի արմատական լուծումը նոր ջրամբարներ կառուցելն է, «փախչող» ջուրը կուտակելը։ Բայց դա գործնականում անիրագործելի թանկ հաճույք է, որովհետև նշված ջրաքանակը կուտակելու համար անհրաժեշտ է մոտավորապես 15 միլիարդ դոլար, որը մենք չունենք և դժվար թե առաջիկայում էլ ունենանք, և ամենակարևորը՝ ռիսկային է սեյսմիկ անվտանգության և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրակուտակում ապահովելու խնդրով, քիչ արդյունավետ է, որովհետև կորուստները գոլորշացումից և ֆիլտրացիայից կազմում են 50 տոկոսից ավելի։ Մինչդեռ, ինչպես տեսանք մակերևութային ջրերի օգտագործմամբ խմելու ջրի ստորգետնյա աղբյուրների վերաբացման հարցը քննարկելիս, առաջարկվող տեխնոլոգիայով կարող ենք լուծել նաև ոռոգման ջրի խնդիրը։ ՈՒ այդ լուծումը չի պահանջում միլիարդավոր, միլիոնավոր դոլարներ, տարիների աշխատանք, այն իրագործելի է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, իրացման հենց առաջին տարում, միայն խոտի բերքի բազմապատիկ աճից փակելով արված ծախսերը, հետագա տարիներին հանրապետության մասշտաբով ստեղծելով 100 միլիոն դոլարի մաքուր օգուտ (այդ հաշվարկները կառավարությունում են)։ Թվում է, թե ամեն ինչ արվել է ջրի խնդրով պայմանավորված, հոդվածի սկզբում նշված մղձավանջային իրավիճակը հանգուցալուծելու համար. համակարգին մնում է արդեն պետական մակարդակով փաստագրել մեր գիտնականների ձեռքբերումները, աջակցել, որ դրանք ներդրվեն, և խնդիրները կլուծվեն։ Բայց այդպես չէ. համատարած անտարբերությունը և ամենազոր կոռուպցիան, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ դա թույլ չեն տալիս (այդ մասին ավելի մանրամասն` հաջորդ հոդվածում)։ Շարունակենք անդրադառնալ ոռոգման ջրին։

Թվում է, թե պարզ խնդիր է՝ փխրեցրու հողը, և հարցերը ինքնաբերաբար կլուծվեն։ Բայց պարզվում է` համատարած կամ տեղային մակերևութային փխրեցումը անհնար է արոտներում և խոտհարքներում՝ կոչնչանա խոտածածկույթը, իսկ մյուս ոլորտներում՝ (դաշտավարություն, այգեգործություն և այլն) ռիսկային է, որովհետև եթե փխրեցումից հետո հողը անմիջապես չջրես (դա միշտ չէ, որ հաջողվում է), ապա արևի և քամու ազդեցությամբ այն ավելի արագ կջրազրկվի, քան եթե փխրեցված չլիներ։ Սա նշանակում է, որ փխրեցումը պետք է կատարել բույսի արմատային համակարգում, այդ ենթաշերտը մակերևույթի հետ կապելով ջրակլանիչ ճեղքերով (այս ամենի մասին ավելին կարող եք իմանալ «Իրատեսի» 2017 թ. 30-րդ համարում տպված «Ով ականջ ունի, թող լսի» հոդվածից)։ Մեր մեքենայի մեկ ժամվա աշխատանքի մաքուր շահույթը 100 դոլար է, արված ծախսերի հետգնման ժամկետը՝ մեկ տարուց էլ պակաս, ծախսը մեկ հեկտարի հաշվով՝ 8528 դրամ, արտադրողականությունը՝ 1,2 հա/ժամ։ Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես 70 տոկոսը առաջարկվող տեխնոլոգիայով կարելի է մշակել` ունենալով ընդամենը 300 մեքենա, որոնք կարելի է հավաքել ինչպես Ռուսաստանից ներկրված հանգույցներով, այնպես էլ ձևափոխելով երկրում առկա շարքացանները՝ չվտանգելով նրանց հիմնական գործառույթները։ Նշեմ նաև, որ ստացվել է տեխնոլոգիայի և մեքենայի գյուտի արտոնագիր։ Անկեղծ ասած, որոշել էի հոդվածներ չգրել, որովհետև դրանց օգտակար գործողության գործակիցը մոտ է զրոյին։ Եվ այդպես էլ կվարվեի, եթե անցյալ տարեվերջին չհանդիպեի մի գործարարի, որի տարիների չարչարանքը, վաստակածը նույն ոռոգման ջրի խնդրով կզրոյացվեին, եթե ինքը ընկրկեր։ Բայց նա գտել է լուծումը, որը լուծում է նաև բախտակից հազարավոր ֆերմերների համար։ Թուրքիայից ներկրում է կլոր տարի կանաչ կեր արտադրող (200 անգամ պակաս ջուր և 100 անգամ պակաս հող պահանջող) սարքավորումներ և ֆինանսական դժվարությունների հանդիպելով` դիմում է Համաշխարհային բանկի ղեկավարությամբ գործող «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին»։ Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես իրեն դրսևորեց կոռումպացված համակարգը, ու ինչ ասաց մեր վարչապետը, այդ մասին` հաջորդիվ, «Մի՞թե ոչինչ չի փոխվելու-2» հոդվածում։

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ