Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան

Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան
18.01.2019 | 12:14

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հհ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017-ից: Նրանք շրջել են թանգարանի 12 ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը:


Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են նաև ստեղծագործություններ՝ փոխառնված Ֆրանսիայի մշակութային կենտրոններից` Լուվրից, Ժորժ Պոմպիդու կենտրոնից, Վերսալից, Ռոդենի թանգարանից, Ֆրանսիայի ազգային գրադարանից։ Թանգարանում շրջայցից հետո նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փայլուն տպավորություններ ունի` Աբու Դաբիի Լուվրն առանձնահատուկ թանգարան է։ «Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ։ Թանգարանի ղեկավարությունը տեղյակ է, թե հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված ինչ գեղեցիկ ու յուրահատուկ ցուցահանդես ենք ունեցել Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում», – ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ Աբու Դաբիի թանգարանի ղեկավարությունը ցանկություն ունի հայկական որևէ գեղեցիկ ցուցանմուշ ունենալ իրենց մշակութային օջախում: Հրաշալի տպավորություններ է ունեցել նաև տիկին Նունե Սարգսյանը, նա ասել է, որ ցուցադրությունից բացի` թանգարանն աչքի է ընկում հոյակապ ճարտարապետությամբ ու դիզայինով։ «Այստեղ շատ քիչ և ընտրված ցուցանմուշներ են։ Երբ թանգարանը ծանրաբեռնված չէ, հնարավորություն է տալիս ավելի լավ ըմբռնել և հասկանալ ներկայացված դարաշրջաններն ու ցուցանմուշները՝ հատկապես առաջին այցի ժամանակ»,-նշել է նա։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ