«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Յոթ փակի տակ

Յոթ փակի տակ
08.02.2019 | 01:23

Փող են տալիս, փող ենք տպում, նոր փողի վրա ուրախանում ու մոռանում, որ նոր փողերը մեծ ծախսեր են։ Եվ այսպես, որքա՞ն է Հայաստանը վճարել 2018-ի տարեվերջին նոր տպագրված փողերի համար գերմանական ընկերությանը և ինչ միջոցներից։ Մեր այս պարզ և շիտակ հարցը ԿԲ-ն ծանր գնահատեց։ «Դա բանկային և առևտրային գաղտնիք է»,- հեռախոսազրույցում պարզաբանեցին ԿԲ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։
Ա՜յ քեզ բան, ըստ երևույթին սա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նորամուծություններից է, քանի որ նախկինում, Տիգրան Սարգսյանի նախագահության օրոք փողերի փոխվելուն առնչվող նույն հարցն անպատասխան չի մնացել։


Եվ այսպես, ԿԲ-ն ժողովրդից գաղտնի է պահում, թե որքան է վճարել նոր փողերի դիզայնի և տպագրման համար։ Իսկ երբ մի բան յոթ փակի տակ է պահվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Նման դեպքում, բնականաբար, տուրք է տրվում ժողովրդական բանահյուսության ժանրին։ Վերջին օրերին խոսակցություններ են պտտվում, թե այդպիսով ոմանք «կեղտոտ լվացք են արել»։ Դե, խոսում են, ամեն մեկի բերանը չես փակի, հետո էլ բոլորին է պարզ, որ նոր փողերի համար մեծ գումարներ են պետք ոչ միայն տպագրության, այլև դիզայնի համար։ Եթե պետությունը նոր փողեր է շրջանառության մեջ դնում, և ժողովրդից թաքցնում, թե որտեղից են եկել ներդրումները և որքան, նույն ժողովուրդն իրավունք ունի ցանկացած մտավարժության այս հարցի շուրջ։ Ինչևէ։


Սա հարցի միայն մի կողմն է, կա նաև տնտեսական կողմը։ Եվ այսպես, Հայաստանն իր անկախության 28 տարիների ընթացքում 4-րդ անգամ փող փոխեց։ Սա վկայում է Հայաստանի տնտեսական անկայունության մասին։ Ինչպես ասում են, լավ կյանքից չէ, որ պետությունը փող է փոխում։ Գուցե շատերը կամ հենց ծրագրի հեղինակները չհամաձայնեն և նշեն, որ նոր թղթադրամներն ավելի գեղեցիկ, ներկայանալի և պաշտպանված են։ Գուցե պաշտպանված են, սակայն նույն պաշտպանող նյութերը կարելի էր կիրառել եղած փողերի վրա և լրացուցիչ ծախս չանել նոր փողերի դիզայնի համար։ Եթե փողերի դիզայնի փոփոխությունը, և ընդհանրապես, փողերի փոփոխությունը արդյունավետ լիներ, ապա ԱՄՆ-ը դարեր ի վեր իր ազգային արժույթն անփոփոխ չէր թողնի և զբաղված կլիներ փողերի պարբերական նորացմամբ։ Մինչդեռ ԱՄՆ-ը, դոլարն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով, մի թեթև փոխեց դիզայնը և նոր թղթադրամներ հանեց արժույթի շուկա 2008-ի գլոբալ ճգնաժամից հետո։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ