«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արցախում 2020թ. կայանալիք ընտրությունների հետ կապված իմ անունը շահարկելը սադրանք է. Արայիկ Հարությունյան

Արցախում 2020թ. կայանալիք ընտրությունների հետ կապված իմ անունը շահարկելը սադրանք է. Արայիկ Հարությունյան
16.02.2019 | 19:22

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի ՛ հայրենակիցներ Այս օրերին օնլայն հարթակներում կազմակերպվող քվեարկություններն ու տարաբնույթ հայտարարությունները՝ կապված 2020 թվականին մեր հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների հետ, որտեղ շահարկվում է իմ անունը, որակում եմ որպես սադրանք։


Մենք արդեն մամուլի միջոցով տեղեկացրել ենք հանրությանը, որ ընթացիկ տարում «Ազատ հայրենիք» կուսակցությունը համագումար կանցկացնի, որտեղ պաշտոնապես կհաստատվի սպասվող նախագահական ընտրություններին մեր կողմից առաջադրվող թեկնածուի անունը։
Ուստի իմ կուսակցական ընկերներին, համակիրներին կոչ եմ անում այսուհետ չտրվել և չարձագանքել նման սադրիչ գործողություններին, ինչպես նաև մեզ հասցեագրված բամբասանք ու հերյուրանք պարունակող նյութերին, որոնցով որոշ ուժեր փորձում են «հեղեղել» համացանցը։


Ամեն ինչին ժամանակին կտրվեն հիմնավոր պատասխաններ: Իսկ այս օրերին մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում ավելի մեծ անելիքներ ունենք:

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ