Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դենիս Շապովալովն ու Լիլիթ Արտեմյանը՝ Տերտերյան ֆեստում

Դենիս Շապովալովն ու Լիլիթ Արտեմյանը՝ Տերտերյան ֆեստում
22.02.2019 | 16:16

Փետրվարի 23-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը։

Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Չուհաճյանի Անդադար շարժում դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը, Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը և Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» Սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Հայ կոմպոզիտորական արվեսին 10-րդ փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 90-ամյակին։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ