Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մահացել է Յուլյա Նաչալովան

Մահացել է Յուլյա Նաչալովան
17.03.2019 | 18:11

Մոսկվայում մահացել է 38-ամյա երգչուհի Յուլյա Նաչալովան: Մի քանի օր առաջ նրան հոսպիտալացրել էին։ Հայրը՝ պորդյուսեր Վիկտոր Նաչալովն ասել է, որ դստեր մահվան պատճատը արյան վարակումն է` թարախակույտից: Երգչուհին վերակենդանացման բաժանմունքում էր` արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ բարձրացման պատճառով: Նրա վիճակը ծանր էր գնահատվում:


Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը` երաժիշտ Դմիտրի Լանսկոյը ցավակցություն է հայտնել նախկին կնոջ հարազատներին. «Ցավակցություններս հարազատներին, ընկերներին: Իհարկե, սա մեծ ցավ է բոլորիս համար: Ցնցված եմ»,- ասել է նա:
«Քանի քեզ հիշում և սիրում են, դու անմահ ես: Հաջողություն լուսավոր, բարի և տաղանդավոր աղջիկ»,- Instagram-ում գրել է Ալլա Պուգաչովան: «Ցավալի է, անարդար և վաղ էր… Ինչու՞ է Աստված իր մոտ տանում այդպիսի մարդկանց և այդքան վաղ, մի՞թե այնտեղ հրեշտակների պակաս կա.. Հաջողություն Յուլիա անունով հրեշտակ»,- Instagram-ում գրել է Ֆիլիպ Կիրկորովը: Նատալյա Պոդոլսկայան նույնպես ցավակցել է. «Պարզապես ցնցված եմ: Իհարկե, տեղյակ էինք նրա վիճակի մասին: Վոլոդյան (Վլադիմիր Պրեսնյակով) և ես մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին: Յուլիան պայծառ, բարի և մաքուր մարդ էր»:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ