Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հյուսիսային Կորեայում գաղտնի կազմակերպություն է գործում, որը պայքարում է գործող իշխանությունների դեմ

Հյուսիսային Կորեայում գաղտնի կազմակերպություն է գործում, որը պայքարում է գործող իշխանությունների դեմ
17.03.2019 | 18:14

Հյուսիսային Կորեայում գործում է «Cheollima քաղաքացիական պաշտպանություն» գաղտնի կազմակերպություն, որը պայքարում է գործող իշխանությունների դեմ` գրում է Washington Post-ը՝ աղբյուրի հղումով: Թերթի զրուցակցի խոսքով՝ կազմակերպության նպատակը Կիմ Չեն Ինին և նրա բռնատիրական վարչակարգը տապալելն է: Մարտին կազմակերպությունը կոչ է արել Հյուսիսային Կորեայի բնակիչներին ցանկացած միջոցով պայքարել իշխանությունների դեմ: Կազմակերպության անդամները ժամանակավոր կառավարություն են ձևավորել, որը կգործի Փհենյանում վարչակարգի տապալումից հետո: Կազմակերպության անդամները փետրվարի 22-ին հարձակում են գործել Մադրիդում ԿԺԴՀ-ի դեսպանատան վրա. անհայտ անձինք ներխուժել են դեսպանատան շենք, կապկպել աշխատակիցներին, վերցրել տեխնիկան և մեքենաներով փախուստի դիմել:
Հարձակման արդյունքում խումբը դեսպանատան աշխատակիցների համակարգիչների ու հեռախոսների մեջ արժեքավոր ապացույցներ է հայտնաբերել, մասնավորապես՝ ԿԺԴՀ-ի կողմից պատժամիջոցները շրջանցելու միջոցով Եվրոպայից թանկարժեք իրեր ներկրելու փորձի մասին վկայող փաստաթղթեր լինել:
Cheollima կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2017-ին: Այդ ժամանակ խմբի անդամներին հաջողվել էր երկրից դուրս բերել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանված խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի որդուն:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ