ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով
17.03.2019 | 18:15

Մարտի 17-ի ցերեկը և 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Մարտի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ