Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը մեղադրել է Օբամային իրեն լրտեսելու մեջ

Թրամփը մեղադրել է Օբամային իրեն լրտեսելու մեջ
17.03.2019 | 18:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ներկայացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Փիթեր Ստրզոկի վկայությունից հատված, որում ասվում է, որ հատուկ ծառայությունները Բարաք Օբամայի նախագահության օրոք լրտեսել են իրեն: «Նոր ապացույց, որ Օբամայի օրոք ՀԴԲ-ն, Արդարադատության նախարարությունն ու ԿՀՎ-ն միասին աշխատել են նախագահ Թրամփին լրտեսելու (և մեջտեղից հանելու) համար»,- գրել է նախագահը՝ մեջբերելով նախկին գործակալի խոսքերը: Թրամփը հույս է հայտնել, որ տեղեկությունը կներառվի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վերջնական զեկույցում, որը քննում է 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության մասին գործը:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ