Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լիբերալների առաջնորդը և Եվրահանձնաժողովի փոխնախագահը Սլովակիայի նախագահի ընտրություններում անցել են 2-րդ փուլ

Լիբերալների առաջնորդը և Եվրահանձնաժողովի փոխնախագահը Սլովակիայի նախագահի ընտրություններում անցել են 2-րդ փուլ
17.03.2019 | 18:22

«Առաջադեմ Սլովակիա» լիբերալ կուսակցության փոխնախագահ Զուզանա Չապուտովան և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Սլովակիայի նախագահի ընտրություններում անցել են երկրորդ փուլ` ըստ ԿԸՀ-ի տվյալների: Չապուտովան գլխավորում է մեծ տարբերությամբ՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 40,57%-ը, մրցակիցը հավաքել է 18,66%-ը:
Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ