Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ծխախոտը ՀՀ առողջապահության ամենալուրջ խնդիրը չէ

Ծխախոտը ՀՀ առողջապահության ամենալուրջ խնդիրը չէ
17.03.2019 | 18:24

«Հակածխախոտային պայքարի մասին օրենքը չի ընդուվելու»` գտնում է Հայկական Աոողջապահական Ազգային Խորհրդի նախագահ, ուռոլոգ՝ Գևորգ Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ` նախագիծը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և ընդունվելու դեպքում տնտեսական մեծ ճեղքվածք կարող է առաջացնել երկրում։


«Ծխախոտի դեմ պայքարը պետք է հետաձգել և զբաղվել առողջապահական այլ խնդիրներով, այս օրինագիծը պետք է քննարկել մնացած բոլոր շահառուների հետ և հաշվարկել, թե օրենքի ընդունումից հետո, ծխողների քանի տոկոսը կթողնեն ծխելը»- ասել է Գևորգ Գրիգորյանը։

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ