Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սերբիայի նախագահը խոստացել է օրենքի գերիշխանություն ու կարգուկանոն ապահովել

Սերբիայի նախագահը խոստացել է օրենքի գերիշխանություն ու կարգուկանոն ապահովել
17.03.2019 | 20:44

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է երկրում ապահովել օրենքի գերիշխանություն ու կարգուկանոն՝ երեկվա միջադեպից հետո, երբ նրա հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել էին Սերբիայի պետական հեռուստաընկերություն՝ բողոքելով կողմնակալ լուսաբանման դեմ։

«Ֆաշիստ, խուլիգան ու գող» որակելով ընդդիմության առաջնորդներին՝ Վուչիչը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր օրինազանցներին: Ոստիկանությունը երեկ բռնի ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, որ հրաժարվել էին ինքնակամ լքել հեռուստատեսության շենքը և պահանջել էին իրենց ուղիղ եթերի հնարավորություն տալ: «Սերբիան ժողովրդավարական երկիր է, օրենքի ու կարգուկանոնի, և կտա համարժեք արձագանք»` հայտարարել է նախագահը:


Մինչ Վուչիչը նախագահական պալատից դիմել է ժողովրդին, շենքից դուրս քաշքշուկ է սկսվել ոստիկանության ու ցուցարարների միջև: Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել հազարավոր ընդդիմադիրների դեմ, որոնք փորձել են կենդանի պատնեշ կազմել նախագահական նստավայրի շուրջ: Վուչիչը պնդել է՝ իր դեմ բողոքողները մեծամասնություն չեն։ «Ընդամենը մի հազար մարդ կարծում է, թե իրավունք ունի որոշել երկրի ճակատագիրը», ասել է նա:


Նախագահի դեմ բողոքի ցույցերը սկսվել են անցած դեկտեմբերից։ Ընդդիմությունը նրան մեղադրում է բռնապետական կառավարման, խոսքի ազատությունը ճնշելու և կոռուպցիայի մեջ:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ