Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետը ինքնաքննադատությամբ կզբաղվեր, եթե քննադատության պակաս լիներ

Վարչապետը ինքնաքննադատությամբ կզբաղվեր, եթե քննադատության պակաս լիներ
19.03.2019 | 21:15

«Չեմ կարծում, որ լավ գաղափար է երկրի վարչապետին մղել անձի երկվության դաշտ»,- ասաց վարչապետը և մի փոքր դադարից հետո ավելացրեց․ «Եթե Հայաստանում քննադատության դիֆիցիտը լիներ և մենք ժողովրդավարության խոսքի ազատության իմաստով երկրում ունենայինք քննադատությունների սահմանափակում, ապա այդ դեպքում ճիշտ կլիներ վարչապետից ակնկալել ինքնադատություն։ Սակայն քանի որ մենք վերը թվարկած խնդիրները չունենք, ապա կարծում եմ ներողամիտ կգտնվեք, որ Ձեր առաջարկած դերը չստանձնեմ՝ առնվազն հիմա։ Բայց մի առիթով ասել եմ և հիմա էլ կկրկնեմ ՝ բացառում եմ, որ Հայաստանում գտնվի ավելի մեծ և ավելի ուժեղ քննադատ կառավարության և անձամբ իմ գործունեության նկատմամբ, քան ես ինքս եմ։ Այնպես որ համոզված եղեք, որ չկա որևէ հիմնավորված քննադատություն, որ սկզբում ուրիշից լսեմ նոր հետո ինձնից։ Բոլոր քննադատությունները ես ինքս ինձնից եմ լսում նոր հետո մյուսներից»,- ասաց վարչապետը պատասխանելով մեր հարցին թե եթե մի պահ ֆանտազիային զոռ տանք և անձի երկվություն լիներ, ապա որպես ընդդիմություն վարչապետը իր ո՞ր քայլը այսօր կքննադատեր։


Եվ այսպես մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվով երրորդ ասուլիսը տևեց 4․5 ժամ, որի ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և ի հայտ եկան վերլուծությունների համար հետաքրքիր թեմաներ։ Եվ այսպես չնայած Եվրոպան պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես աջակցել Հայաստանի տնտեսական հեղափոխությանը, այնուհանդերձ պետք է ենթադրել, որ Եվրոմիությունը ֆինանսական ուղիղ ներարկում չի անի Հայաստանի տնտեսության մեջ։ Սա մեզ պարզ դարձավ, երբ վարչապետին հարցրինք, թե Եվրոպան որքա՞ն գումար է նախատեսում հատկացնել Բրյուսելում ներկայացված 13 ծրագրերի համար և որոնք՞ են այդ ծրագրերը։ Եվ քանի որ նույն Եվրոպան այսօր շատ հետաքրքրված է Հայասատանի էներգետիկ ոլորտով, մասնավորապես ատոմակայանի կառուցմամբ, ապա փորձեցինք ճշտել նաև թե Եվրոպայի հետաքրքրությունը այս ոլորտում դիսբալանս չի՞ առաջացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ ՌԴ-ն Հայաստանի էներգետիկ ոլորտում գերիշխող դիրք ունի։


«13 ծրագրերը վերաբերվում են ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես նախատեսվում է իրականացնել ջրամբարանաշինության մեծ նախագիծ՝ ըստ ժամանակացույցի կառուցել երկու տասնյակ ջրամբարներ, զարգացնել ճանապարհաշինությունը և այլն։ Այդ ծրագրերի մեջ ընգրկված են նաև ոստիկանության, դատաիրավական, կրթական համակարգերի, հարկային վարչարարության բարեփոխումները։ Նախատեսվում է էներգետիկ համակարգի զարգացում և ներդրումներ այդ թվում նաև էներգետիկ միջանցք ձևավորելու գործընթաց և այսպես շարունակ։ Այսինքն Եվրոմիությունում արձանագրեցինք հետևյալը, որ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակներում։ Եվ Եվրոմիության բարձր ղեկավարությունը նույնպես պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ բոլոր ծրագրերի իրականացմանը։ Եվրոմիությունը ասում է, որ իրենք պատրաստ են շատ լուրջ աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերին։ Սակայն բոլորիս էլ հասկանալի է, որ Եվրոմիությունը այդ ծրագրերը ամբողջությամբ չի ֆինանսավորի։ Հայաստանը նույնպես իր բաժին ներդրումը պետք է ունենա։ Եվ այստեղ ունենք մի կարևոր խնդիր՝ «Պետական պարտքի մասին» օրենքում առկա այն սահմանափակումն է, ըստ որի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։ Եվրոմիության արած առաջարկը հետևյալն է՝ իրենք ասում են, որ պատրաստ են մի մասով դրամաշնորհ հատկացնել, սակայն ակնկալում են, որ Հայաստանը ևս ներդրում կանի։ Այս պահին Հայաստանի համար ներդրումային ամենատեսանելի աղբյուրները՝ արտաքին աղբյուրներն են, սակայն այդ դեպքում կարող է առաջանալ պետական պարքի ծավալի մեծացում։ Մենք շատ լուրջ կքննարկենք՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով թե ոչ։ Առաջիկա 20 օրվա ընթացքում մենք ԿԲ-ին և փորձագիտական հանրության ներկայացուցիչների ընգրկմամբ կքննարկենք հարցը, նոր միայն կկայացնենք որոշում։ Ի դեպ առաջարկվող համագործակցության տարբերակով մենք ունենք Մեղրիի անցակետի կառուցման նախագիծը, որի կեսը ֆինանսավորում է Եվրոմիությունը դրամաշնորհի տեսքով, իսկ մյուս կեսը ՝ Հայաստանը վարկային միջոցներով։ Եվրոմիության համագործակցությունը ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների հետ իրականացվում է հենց այս մեխանիզմով։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ։ Եվ մեր օրակարգային հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումն է։ Այսօր մենք հնարավորինս երկարացնում ենք գործող ատոմակայանի շահագործումը, սակայն բոլորիս համար պարզ է, որ այն չի կարող հավերժ աշխատել։ Սրա հետ մեկտեղ ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեր օրակարգային հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եվ այսպես 20 օր հետո պետք է որ պարզ դառնա թե Հայասատանը ինչպես է կատարելու իր բաժին ներդրումը այդ 13 ծրագրերում։ Ըստ դրա կպարզվի նաև թե որքանով կավելանա Հայաստանի պետական պարտքը։ Այն որ Հայաստանին ձեռնտու չէ մեծացնել պետական պարտքի ծավալը շատ լավ գիտի նաև Եվրոմիությունը։ Եվրոմիությունը շատ լավ է պատկերացնում նաև թե ինչպես կարելի է այս կամ այն զարգացող երկրին ֆինանսական կախվածության մեջ պահելով իր կամքը թելադրել։ Ինչևէ։ Սպասենք տեսնենք թե ինչ՞ զարգացումներ կլինեն։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ