Մեծ Բրիտանիայի կառավարությունը վարչապետ Թերեզա Մեյին իշխանությունից հեռացնելու նպատակ է հետապնդում` հաղորդում է The Sunday Times-ը։
Նախարարներն ակնկալում են, որ Մեյի պաշտոնաթողությունից հետո Brexit-ի գործընթացն ավարտին կհասցնի ժամանակավոր իրավահաջորդը։ 11 նախարար կողմ են Մեյի հրաժարականին։ Թերեզա Մեյի դեմ պատգամավորները ելույթով հանդես կգան մարտի 25-ին։ Եթե Մեյը հրաժարական չտա, նախարարները սպառնում են զանգվածաբար պաշտոնաթող լինել: