Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դատարաններն արգելափակելու՝ Փաշինյանի հրահանգը սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» ՀԿ-ն կոչ է անում պատկան մարմիններին հանդես գալ գնահատականներով

Դատարաններն արգելափակելու՝ Փաշինյանի հրահանգը սահմանադրական կարգի տապալում է. «Իրավական ուղի» ՀԿ-ն կոչ է անում պատկան մարմիններին հանդես գալ գնահատականներով
19.05.2019 | 23:06

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը Արցախի նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյանն է, հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Փաշինյանի կողմից արված կոչի վերաբերյալ: Կոչը վերաբերում էր վաղն առավոտյան բոլոր դատարանների դռները փակելուն:


ՀԿ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ քաղաքացիներին արգելափակել ՀՀ բոլոր դատարանները: Դրանով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է:
Կոչ ենք անում՝
1) Հանրապետության նախագահին՝ ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթի շրջանակներում, միջոցներ ձեռնարկել Դատական իշխանության գործառնության խափանում թույլ չտալու, ինչպես նաև առկա իրավիճակի մասին ՀՀ գործընկեր պետությունների դեսպաններին, ՀՀ մասնակցությամբ միջազգային կազմակերպություններին իրազեկելու ուղղությամբ և այդ մասին հանդես գալ ուղերձով:
2) ՀՀ քաղաքական համակարգի և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին՝ հանդես գալ իրավիճակին համարժեք գնահատականով:
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խստորեն դատապարտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը փաստացի դադարեցնելու՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի փորձը»:


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:
Ավելի վաղ դատարանը փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ