Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անիմաստ է ընդհանրություններ փնտրել մեր և հրեաների միջև

Անիմաստ է ընդհանրություններ փնտրել մեր և հրեաների միջև
24.05.2019 | 02:12

Ես չգիտեմ, Հայաստանում կամ սփյուռքում կա՞ն հետազոտական հաստատություններ, որոնք ուսումնասիրեն հակահայկական տրամադրությունների առկայությունը աշխարհի այլ պետություններում: Բայց ահա հրեաները անտիսեմիտիզմի ուսումնասիրման կենտրոններ ունեն ոչ միայն Իսրայելում, այլև գրեթե այն բոլոր պետություններում, որտեղ կան հրեական համայնքներ:


Ահա և, մայիսի սկզբին Թել Ավիվի համալսարանում տեղի ունեցավ Կանտորի կենտրոնի ամենամյա զեկույցն այն մասին, թե ինչպիսին էր անտիսեմիտիզմի վիճակն աշխարհում 2018 թվականին: Նշյալ հաստատությունը համալսարանի կազմում գործում է 2010 թվականից և պեղում է Եվրոպայում ու մոլորակում անտիսեմիտիզմի դրսևորումների և զարգացման միտումների հարցերը:


Զեկույցում նշված է, որ անցյալ տարի անտիսեմիտիզմն ընդհանուր առմամբ ուժեղացել է ամենուրեք՝ 13 տոկոսով: Լիդերը ԱՄՆ-ն է, որտեղ նման դեպքերն անցնում են հարյուրից: Այնուհետև գալիս են Մեծ Բրիտանիան՝ 68 դեպք, Ֆրանսիան ու Գերմանիան՝ 35-ական, Կանադան՝ 20, Բելգիան՝ 19, Նիդերլանդները՝ 15, ՈՒկրաինան՝ 12 դեպք: Ռուսաստանում բռնության կիրառումներ չեն արձանագրվել:
Անտիսեմիտիզմի դրսևորումների հիմնական տեսակները մնում են՝ բարբարոսությունները՝ 216 դեպք, սպառնալիքները՝ 89, ագրեսիվ գործողությունները առանց զենքի կիրառման՝ 55: Անցյալ տարվա ամենալուրջ միջադեպը համարվել է ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած զանգվածային սպանությունը:


Զեկույցը նշել էր Եվրոպայում անտիսեմիտիզմի դասական ձևերի վերածնունդը և հակահրեական հռետորաբանության աճը Իսրայելին առնչված բանավեճերում:
Բնավ էլ վերլուծության առարկա չդարձնելով անտիսեմիտիզմի համապարփակ հարցը, այդուհանդերձ նշենք, որ այդ երևույթը հրեաների մոտ իրենց եզակիության հաստատման հզոր գործիք է, այլածին ազդեցություններից պաշտպանվելու՝ չձուլվելու ներքին մեխանիզմ: Ցանկացած քննադատություն իրենց հասցեին հրեաները դարձնում են անտիսեմիտիզմի դրսևորում և տարաբնույթ բարոյական ու նյութական հատուցում պահանջում դրա դիմաց: Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, բերենք վերջին օրինակը ռուս իրականությունից: Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Գլազևը նորերս «Զավտրա» թերթում հրապարակած իր մի հոդվածում ընդամենը չէր բացառել, որ Ավետյաց երկրի՝ մերձավորարևելյան պատերազմներից հոգնած բնակիչները կարող են արտագաղթել նաև ռուսներից ազատագրվող Դոնբաս:


Պետք էր միայն տեսնել հրեաների արձագանքները լրատվամիջոցներում: Հայավարի ասած՝ շան լափ թափեցին նրանք այդ ճանաչված քաղաքական գործչի, փորձառու տնտեսագետի, հրապարակախոսի գլխին՝ տականք, խելագար, սովորական ապուշ, քրջոտ և այլն: Դու ո՞վ ես, որ կարծիք հայտնես մեր ծրագրերի մասին: Ոչ մի տարրական զսպվածություն, որ իրենք ապրում են ռուսների երկրում: Բանը հասավ նույնիսկ դիվանբաշուն, և Կրեմլից հարկադրված հայտարարեցին, որ Պուտինը ոչ մի առնչություն չունի իր օգնականի հայտարարության հետ:
Մինչդեռ ՈՒկրաինայի, Ղրիմի, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման կապակցությամբ առանց չափազանցության համաշխարհային լրատվամիջոցներում, էլ չենք ասում ռուսական, իրոք քննարկման առարկա է դարձել հրեաների վերաբնակության հարցը: Արդեն տևական ժամանակ շրջանառության մեջ է այն տեսակետը, որ Իսրայելը ի վերջո չի դիմանա արաբների և մի շարք այլ պետությունների հետ «հավերժական» պատերազմների լարվածությանը, և իսրայելցիները կարտագաղթեն նոր Հրեաստանից: Մյուս կողմից ավելի ու ավելի վտանգավոր է դառնում հրեաների ներկայությունը սրընթաց իսլամացվող՝ ինքնակործանվող Եվրոպայում: Ի դեպ, այս պարագայում էլ Ժիրինովսկին ինքնատիպ է. հրեաներ շատ կան եվրակառույցներում, Եվրապառլամենտում, և նրանք ամենայնս նպաստում են, որ մուսուլմանները հեղեղեն մայր ցամաքը, ինչն էլ թափ կհաղորդի հրեաների արտագաղթին: Եվ ու՞ր կգնան հրեաները, որտե՞ղ կհավաքվեն նրանք: Սրանք սոսկ պարզ հարցեր չեն հատկապես ռուսների համար, որոնք հրեաների նկատմամբ «անտարբեր» չեն անցյալ դարի երկու խոշորագույն իրադարձությունների՝ 1917 թվականի և 90-ականների ռուսակործան աղետների կապակցությամբ:


Սակայն բազմաթիվ մոտեցումների մեջ այս անգամ ներկայացնենք սոսկ մեկ տեսակետ, որի հեղինակը Վլադիմիր Ժիրինովսկին է: Հայտնի է, որ կիսահրեա «թաթալաբազ» Ժիրիկը բավականին հաճախ որպես խոսափող շնչավորում է հայտարարություններ, որոնք օբյեկտիվ պատճառներով իրենց չեն կարող թույլ տալ երկրի ղեկավարները: Ահա և, իր իրատեսական թե կոնսպիրոլոգիական՝ գաղտնէաբանական բնույթի մի տեսանյութում նա համոզմունք է հայտնում, որ վերոնշյալ հանգամանքների բերումով Իսրայելը իրոք կդադարի գոյություն ունենալուց և իսրայելցիները, եվրոպացի հրեաները կհայտնվեն... Ռուսաստանում, փորձելով ստեղծել Հրեական մեծ պետություն: «Իսկ ինչու՞ ոչ Ամերիկայում» հարցին Ժիրինովսկին պատասխանում է, որ ԱՄՆ-ը վաղ թե ուշ կքանդեն մուսուլմանները, լատինամերիկացիները, գունամորթները:


Խորհրդային Միության քայքայումից հետո հրեաներին հաջողվեց առաջատար դիրքեր գրավել ռուսաց երկրի քաղաքական, տնտեսական, լրատվական և շատ այլ ասպարեզներում: Ժիրիկը հիշեցնում է, որ երկրի նորագույն պատմության մեջ չորս վարչապետ հրեական ծագում ունեն: Եվ հրեաների նկատմամբ ամեն մի հակազդեցություն դիտվում է որպես անտիսեմիտիզմի դրսևորում: Չի բացառվում, ասում է Ժիրինովսկին, որ հրեաները մասնատեն Ռուսաստանը, իրենց բաժին հանելով նրա եվրոպական հատվածը: Ընդհանուր առմամբ նա հեռանկարում Ռուսաստանում «գրանցում է» մոտ 20 միլիոն հրեա: Ժիրիկը նաև վերհիշում է, որ Ելցինի ժամանակ հրեաները մոտ էին Ռուսաստանի հպատակեցման իրենց նպատակին: Հրեա Խոդորկովսկին արդեն ծրագրել էր կաշառված Պետդումայի միջոցով երկիրը դարձնել պառլամենտական և ընտրվել նախագահ: Խանգարեց Պուտինը:


Հազիվ թե կարելի է զառանցանք համարել Ժիրինովսկու դիտարկումները: Ժամանակակից Ռուսաստանում իրոք անկարելի է չտեսնել հրեաների գերակայությունը ամենուրեք: Առայժմ նույնիսկ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանում կարող է իշխանության գլուխ գալ որևէ նացիոնալիստական ուժ: Եթե ոչ 20 միլիոն, ապա համենայն դեպս զգալի քանակությամբ հրեաներ իրոք կարող են բնավորվել Ռուսաստանում: Ի վերջո, Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը բազմիցս է հայտարարել, որ իր ցեղակիցները երբեք իրենց այնքան լավ չեն զգացել, ինչքան Պուտինի օրոք: Բայց թե ինչ կտա ռուսներին նման ներկայությունը, կարելի է միայն կռահել:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. Գիտե՞ք, թե որ պետության ղեկավարի հետ է վերջին տարիներին ավելի շատ հանդիպումներ ունեցել նույն ինքը` ռուսաց պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Իսրայել պետության:

Դիտվել է՝ 5120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ