«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: