Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը

Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը
19.06.2019 | 13:25

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության: Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ մտավախություն չունի՞, որ բերման կենթարկվի: Ծառուկյանն ի պատասխան բարկացել է. «Լավ, դատարկ-դատարկ խոսում ես, դու մի հատ հասկացի ինչ ես ասում, նոր, չի կարելի էդքան դատարկ խոսել: Ինչ-որ պետք ա մենք պատասխանել ենք: Թող բոլորը հենց էդ ձևով օրենքին ենթարկվեն: Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում ա, չի կարելի, անհարմար ա: Գնացեք գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի: Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը: Լուրջ գործով զբաղվեք, ինչքան լրատվական կա, սաղին հանձնարարական տված ուղարկել են»: Նա նշեց, որ եթե կարիք լիներ ու անհրաժեշտություն լիներ, որ ինքը պետք է անպայման ներկայանար այդ հարցաքննությանը, «հմի հազար հոգի ուղարկել էին, Ծառուկյանին արդեն տարել էին, հինգ հազար հոգով էին տարել ընդեղ»: Նա նշեց, որ սա սարքած գործ է, շոու է, որ ստվեր գցեն Աբովյանի քաղաքապետի ընտրության վրա:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ