Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանությունները փորձում են փողեր «կպցնել» ԱՄՆ-ից

Իշխանությունները փորձում են փողեր «կպցնել» ԱՄՆ-ից
17.07.2019 | 11:55

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրը օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում Սևանի խնդիրը դիտարկել ոչ թե իշխանությունների թերացման համատեքստում՝ կեղտաջրերի անվերահսկելի արտանետում, Սևանի ափամերձ տարածքները չմաքրել, ձկան և խեցգետնի մասսայական որս, Սևանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի և ազոտի ավելացում, այլ որպես բնապահպանական գլոբալ աղետի անմիջական արդյունք՝ կլիմայի փոփոխության հետևանք:


Հենց այդ հանգամանքով է պայմանավորված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում արած հայտարարությունը, թե՝ մենք կարող ենք կորցնել Սևանը: Պարզ ասած՝ փող տվեք, որ փրկենք»:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ