Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը հերքում է Իրանում ռեժիմը փոխելու ԱՄՆ-ի մտադրությունը

Թրամփը հերքում է Իրանում ռեժիմը փոխելու ԱՄՆ-ի մտադրությունը
17.07.2019 | 11:56

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության, փոխանցում է Reuters-ը։ Նա խոսել է Իրանում առաջընթացի մասին, բայց մանրամասները չի հստակեցրել։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սպիտակ տանը նիստի ժամանակ հայտնել է, որ Իրանը հայտարարել է իր հրթիռային ծրագիրը քննարկելու պատրաստակամության մասին։ «Նրանք ցանկանում են խոսել, և մենք կտեսնենք՝ ինչ կստացվի»,-ի պատասխան ասել է Թրամփը։

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ