Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ե­րա­զե­լը վնաս չէ ա­ռող­ջու­թ­յա­նը»

«Ե­րա­զե­լը վնաս չէ ա­ռող­ջու­թ­յա­նը»
13.09.2019 | 01:06
«Ի­րա­տե­սի» հյու­րը ար­ձա­կա­գիր, թարգ­մա­նիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԴԻԱ­ՆԱ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱՆՆ է։
Շու­տով նա ըն­թեր­ցո­ղի դա­տին կհանձ­նի իր հեր­թա­կան ստ­վա­րա­ծա­վալ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը՝ «Կա­նաչ մար­գա­գետ­նի հմայ­քը» վե­պը՝ բաղ­կա­ցած եր­կու մա­սից:
Հե­ղի­նա­կը, իր իսկ բնո­րոշ­մամբ, այս վե­պով մուտք է գոր­ծել ժան­րա­յին նոր տի­րույթ. նրա այս վե­պը «ֆեն­թը­զի» ժան­րին է պատ­կա­նում, թեև ըստ Դիա­նա Համ­բար­ձու­մյա­նի՝ այն չա­փա­զանց «հո­ղոտ» է:
Գրո­ղի այս նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյան և այլ թե­մա­նե­րի շուրջ է մեր զրույ­ցը:
Բնա­կա­նա­բար, այս օ­րե­րին ծա­վալ­վող որևէ զրույ­ցի շր­ջա­նակ­նե­րից հնա­րա­վոր չէ բաց թող­նել մեր հան­րա­պե­տու­թյան ողջ բնակ­չու­թյանն ան­հան­գիստ տա­րու­բե­րում­նե­րի մեջ պա­հող Ա­մուլ­սա­րի թե­ման, մա­նա­վանդ որ Դիա­նա Համ­բար­ձու­մյանն իր կյան­քի զգա­լի մի հատ­ված ապ­րել է՝ հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ա­ղե­տա­լի ի­րո­ղու­թյու­նը սե­փա­կան մաշ­կի վրա զգա­լով:
Ծնուն­դով թիֆ­լիս­ցի գրողն իր ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյունն անց­կաց­րել է Քա­ջա­րա­նում: Ո՞վ, ե­թե ոչ նա՝ մտա­վո­րա­կա­նի իր ի­մաստ­նու­թյամբ և գրո­ղի մար­գա­րեա­նա­լու բնա­տուր ձիր­քով, կա­րող է նա­խան­շել այն հետևանք­նե­րը, ո­րոնց կհան­գեց­նի մի նոր հան­քի շա­հա­գոր­ծու­մը մեր բռա­չափ մա­սունք-հայ­րե­նի­քում:
Ինչ­պես և են­թադր­վում է գրին նվիր­ված և գրա­կա­նու­թյա­նը ծա­ռա­յե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը կեն­սա­կերպ դարձ­րած յու­րա­քան­չյու­րի դեպ­քում, Դիա­նա Համ­բար­ձու­մյա­նը մեր հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լիս նա­խընտ­րել է ա­պա­վի­նել իր իսկ գրա­կա­նու­թյա­նը՝ օ­րախն­դիր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը շա­րադ­րե­լով գե­ղար­վես­տա­կան գոր­ծե­րից ար­ված դի­պուկ մեջ­բե­րում­նե­րով: Ի դեպ, այդ մեջ­բե­րում­ներն ինչ­պես ըն­թեր­ցո­ղին ծա­նոթ եր­կե­րից են, այն­պես էլ դեռ ան­տիպ «Կա­նաչ մար­գա­գետ­նի հմայ­քը» վե­պից: Ա­սել է՝ «Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցողն ու­նի ա­պա­գա վե­պի «շն­չա­ռու­թյու­նը» կան­խա­վա­յե­լե­լու բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն:
-Տի­կի՛ն Դիա­նա, սո­վո­րա­բար գրող­ներն սկ­սում են բա­նաս­տեղ­ծու­թյամբ, ա­պա անց­նում ար­ձա­կի: Ձեզ մոտ հա­կա­ռակ գրա­կան ըն­թացք է այս ա­ռու­մով: Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կա­րո՞ղ է մի օր գե­րիշ­խող դառ­նալ Դիա­նա Համ­բար­ձու­մյա­նի գրա­կա­նու­թյան մեջ:
-Լավ ա­սա­ցիք՝ «սո­վո­րա­բար», բայց ես «ան­սո­վո­րի» կողմ­նա­կից եմ, թե­պետ ար­ձա­կից բա­նաս­տեղ­ծու­թյան անց­նելն այն­քան էլ ար­տա­սո­վոր բան չեմ հա­մա­րում, քա­նի որ ար­ձակն ինձ հա­մար նույն բա­նաս­տեղ­ծու­թյունն է՝ ռիթ­մով, ե­րաժշ­տա­կա­նու­թյամբ, մե­ղե­դայ­նու­թյամբ, հն­չե­րան­գով, շեշ­տադ­րու­թյամբ, ե­թե­րայ­նու­թյամբ, բա­նաս­տեղ­ծա­կան փի­լի­սո­փա­յու­թյամբ, վե­րա­ցա­կա­նու­թյամբ, երևա­կա­յու­թյան թռիչ­քով, միայն թե ար­ձա­կում նվա­գախմ­բա­յին ու երգ­չախմ­բա­յին կա­տա­րում­ներն ա­վե­լի ծա­վա­լուն են, տա­րա­ծա­կան ու ա­վե­լի ժա­մա­նա­կա­տար՝ պատ­մե­լու, նկա­րագ­րե­լու, զրույ­ցի հաշ­վին։ Մի խոս­քով բա­նաս­տեղ­ծու­թյու­նը գր­վում է սի­րե­լու, ա­տե­լու, ե­րե­խա ծնե­լու և պա­տե­րազ­մե­լու ա­րանք­նե­րում, իսկ ար­ձա­կը՝ սի­րե­լու, ա­տե­լու, ե­րե­խա ծնե­լու և պա­տե­րազ­մե­լու ըն­թաց­քում։ Բայց այս­քանն ա­սա­ցի, որ բա­նաս­տեղ­ծու­թյան «գե­րիշ­խե­լու» մա­սին հար­ցին պա­տաս­խա­նեմ՝ ո՛չ, քա­նի որ ես «հա­վա­տա­րիմ լի­նե­լու» պա­խա­րա­կե­լի սո­վո­րու­թյուն ու­նեմ, հատ­կա­պես, երբ ան­հա­վա­տա­րիմ լի­նե­լու ո՛չ ա­ռիթ կա, ո՛չ էլ պատ­ճառ։
-Այ­սինքն՝ ա­ռայժմ գե­րակշ­ռող է հա­վա­տար­մու­թյունն ար­ձա­կի՞ն:
-Ա­յո՛: Ար­ձա­կը օվ­կիա­նո­սում մեն-մե­նակ լող տա­լու նման վտան­գա­վոր, գայ­թակ­ղիչ ու թա­քուն հմայք­նե­րով լի, Է­վե­րես­տի գա­գա­թը բարձ­րա­նա­լու և իջ­նե­լու չափ հու­սա­հա­տեց­նող, մեռ­նե­լու պես ան­ցան­կա­լի և ան­խու­սա­փե­լի գործ է, ո­րին չտր­վելն ար­դեն ուշ է ինձ հա­մար։ Բայց նաև խոս­տո­վա­նեմ. ե­թե մի օր բա­նաս­տեղ­ծու­թյան «չար ո­գին» ինձ այն­քան դի­վո­տի, որ ես այլևս ի վի­ճա­կի չլի­նեմ պա­տաս­խա­նա­տու լի­նե­լու իմ «ա­րարք­նե­րի» հա­մար, ա­պա գու­ցե քմ­ծի­ծա­ղով մրթմր­թամ քթիս տակ. «Եր­բեք մի ա­սա՝ եր­բեք»։ Կապ­րենք, կտես­նենք։ Կամ էլ՝ կգ­րեմ, կերևա։ Գո­նե հի­մա` այ­սօր, պայ­մա­նա­կա­նո­րեն «ֆեն­թը­զի» ժան­րին պատ­կա­նող վեպ եմ գրում։ Սրա մա­սին մի քիչ ա­վե­լին ա­սեմ, մի բան, որ վեր­ջերս հա­ճախ եմ ա­նում. կու­զեի այս վե­պի մա­սին նաև հա­տուկ պատ­մել «Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցող­նե­րին։ Հա­մա­րյա ա­վար­տում եմ «Կա­նաչ մար­գա­գետ­նի հմայ­քը» վե­պիս երկ­րորդ գիր­քը, որն ա­ռա­ջին գր­քի հե­տըն­թաց ար­տա­պատ­կերն է՝ պա­րու­նակ­նե­րի հա­կընդ­դեմ հա­րա­հո­սով։ Այս վե­պը յու­րա­տե­սակ փոր­ձա­քար է ինձ հա­մար ո՛չ միայն այն ա­ռու­մով, որ եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի պատմ­վածք­նե­րից, եր­կու վի­պա­կից, ե­րեք վե­պից հե­տո ա­ռա­ջին ան­գամ մտել եմ բո­լո­րո­վին «նոր, ան­ծա­նոթ և խորթ» մի աշ­խարհ, ո­րի ա­նու­նը «ֆեն­թը­զի» է, թե­պետ, նույ­նիսկ այդ ժան­րի «մո­գե­րը», երբ գրում էին ի­րենց ա­ռա­ջին գոր­ծե­րը, վս­տա­հա­բար, նմա­նա­տիպ ապ­րում­ներ են ու­նե­ցել, քա­նի որ ժան­րի միայն ան­վա­նու­մը՝ «սոսկ երևա­կա­յա­ծին» (թարգ­մա­նե­լու ճիգ ա­նե­լիս սա իմ մո­գո­նած եզրն է հա­յե­րեն), ար­դեն բա­վա­կան է, որ սարս­ռաս անհ­նա­րի­նու­թյան առջև, ինչ­պես որ, ընդ­հան­րա­պես, ողջ գրա­կա­նու­թյունն է անհ­նա­րի­նու­թյան հաղ­թա­հար­ման ջանք, այլև այն ա­ռու­մով, որ ման­րա­մաս­նո­րեն ծա­նո­թա­նա­լով այս ժան­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին, «օ­րենք­նե­րին և կա­նոն­նե­րին», փոր­ձել եմ «չեն­թարկ­վել» դրանց՝ իմ օ­րի­նա­զան­ցու­թյունն ար­դա­րաց­նե­լով նոր բան ստեղ­ծե­լու ոչ այն­քան հա­վակ­նոտ, որ­քան սր­տոտ ցան­կու­թյամբ։ Երբ այս ա­մե­նի մա­սին խո­սում էի Գուր­գեն Խան­ջյա­նի հետ և ան­հան­գս­տու­թյունս չթաքց­նե­լով՝ ա­սա­ցի. «Ես շատ հող եմ, էն­քան հող եմ, որ իմ «ֆեն­թը­զին» էլ է հո­ղոտ ստաց­վել», Գուր­գե­նը ի­րա­վա­րի ժպ­տաց ու ա­սաց. «Հո­ղո­տը լավ է, մեր հո­ղոտ կյան­քից մեծ «ֆեն­թը­զի» չկա»։ Սիրտս տեղն ըն­կավ։ Մի օր էլ Մես­րոպ Հա­րու­թյու­նյա­նի հետ էի խո­սում իմ էս «օ­րի­նա­զան­ցու­թյուն­նե­րի» մա­սին, Մես­րոպն էլ ի­րեն բնո­րոշ հու­մո­րով ա­սաց. «Դու նոր ժանր ես ստեղ­ծել, և այն կկոչ­վի «դիա­նը­սի»։ Ծի­ծա­ղե­ցինք, ան­ցավ-գնաց, բայց հի­մա ինչ­քան ծան­րու­թեթև եմ ա­նում, ինչ­քան գրում եմ ու ջն­ջում, հա­վա­տում եմ, որ «դիա­նը­սի» է ծն­վում։ Կա­տա­կում եմ։ Բայց դե, լուրջ խոս­քը կա­տա­կով են ա­սում։
-Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը դժ­վար են «տր­վում» թարգ­մա­նու­թյան, և Դուք ո­րո­շել եք ան­ձամբ զբաղ­վել այդ գոր­ծով: Ո՞ր եր­կից եք սկ­սե­լու:
-Հա, շատ «ցա­վոտ վեր­քի» սեղ­մե­ցիք։ Գրե­լիս ես եր­բեք չեմ մտա­ծում, որ գրածս պի­տի թարգ­ման­վի, հա­վա­նա­բար, անհ­նար է այդ­պես գրել։ Բայց երբ ես էի թարգ­մա­նում Ֆոլք­նե­րի ու Լևոն Խե­չո­յա­նի գրա­ծը, ինձ պա­տե­պատ էի տա­լիս, հեր­սո­տում էի՝ մտ­քումս էդ մարդ­կանց հետ կռիվ տա­լով. «Ա՛յ հեր օրհ­նած, բա հի­մա սա ո՞նց թարգ­մա­նեմ, հը՞, բա սա խի՞ղճ է»։ Հի­շում եմ, որ մի օր՝ «Դու­ռը թա­կում են» վե­պիս ա­ռա­ջին գլուխ­ներն անգ­լե­րեն թարգ­մա­նե­լիս, Քրիս­տի­նե Սո­ղի­կյանն ա­սաց. «Ախր, գրե­լիս մի քիչ էլ թարգ­մա­նիչ­նե­րի մա­սին մտա­ծեք, է­լի»։ Նա­յե­ցինք ի­րար ու քահ-քահ ծի­ծա­ղե­ցինք։ Ցա­վոք, ո՛չ նա, ո՛չ էլ «Փեակ­նե­րի տա­րա­բախ­տու­թյուն» վե­պիս ա­ռա­ջին հինգ գլու­խը ռու­սե­րեն թարգ­մա­նած Սո­նա Բա­բա­ջա­նյա­նը, ո՛չ էլ այդ նույն վե­պի ե­րեք գլու­խը վրա­ցե­րեն թարգ­մա­նած Ա­սյա Դար­բի­նյա­նը ա­վար­տին չհասց­րին էդ «սևա­գործ ու տա­ժա­նա­կիր» աշ­խա­տան­քը՝ հիմ­նա­կա­նում իմ գրի «դժ­վար­թարգ­մա­նե­լիու­թյան» պատ­ճա­ռով, ինչ­պես ի­րենք՝ թարգ­մա­նիչ­ներն են խոս­տո­վա­նել, ո­րը ես, ինչ մեղքս թաքց­նեմ, ըն­դու­նում և հաս­կա­նում եմ, թե­պետ իմ պատմ­վածք­նե­րը թարգ­ման­վել են 13 լեզ­վով, ու­րեմն, այդ գործն այն­քան էլ «ան­հաղ­թա­հա­րե­լի» չէ, որ­քան թվում է, մա­նա­վանդ, որ աշ­խար­հում Ֆոլք­ներ ու Ջոյս են թարգ­ման­վել, նաև՝ հա­յե­րեն։ Ինչ վե­րա­բե­րում է «այդ գոր­ծով ան­ձամբ զբաղ­վե­լուն», քա­նի որ ես «պո­լիգ­լոտ» չեմ, պարզ է, որ լա­վա­գույն դեպ­քում, ինքս իմ գրածն անգ­լե­րեն կթարգ­մա­նեմ, բայց դե, խո­չըն­դո­տող խն­դիր­ներն ա­ռայժմ այն­քան շատ են, որ ա­մե­նա­մեծ ցան­կու­թյան դեպ­քում ան­գամ մոտ ժա­մա­նակ­ներս անհ­նար է դրան անդ­րա­դառ­նալ։ Նախ, ես ոչ միայն «դժ­վար­թարգ­մա­նե­լի» եմ գրում, այլև դժ­վար եմ գրում՝ բա­ռի և՛ ու­ղիղ, և՛ ա­նուղ­ղա­կի ի­մաս­տով։ Գրե­լիս ապ­րու­մակ­ցելն ինձ հա­մար պար­տա­դիր պայ­ման է, ա­վե­լի ճիշտ՝ անհ­րա­ժեշ­տու­թյուն է, պա­հանջ է, դե, ու­րեմն, պատ­կե­րաց­րեք, թե ին­չե­րի մի­ջով եմ անց­նում, մինչև գիրքն ա­վար­տում եմ։ Այն­քան եմ սպառ­վում, որ մինչև ուշ­քի եմ գա­լիս, տես­նում եմ՝ եր­կու-ե­րեք, եր­բեմն նաև չորս տա­րի է՝ ոչ մի տող չեմ գրել։ Բա­րե­բախ­տա­բար, վեր­ջին վե­պիս՝ «Փեակ­նե­րի տա­րա­բախ­տու­թյան» տպագ­րու­թյու­նից հե­տո եր­կու տա­րի է ան­ցել, ու ես շու­տով՝ մոտ եր­կու շա­բաթ հե­տո, կա­վար­տեմ նոր վեպս՝ «Կա­նաչ մար­գա­գետ­նի հմայ­քը»։ Սա ինձ հա­մար ան­նա­խա­դեպ «ա­րա­գագ­րու­թյուն» է, բայց դա դեռ չի նշա­նա­կում, թե այս մեկն ա­վե­լի «հեշտ» եմ գրել. նույն չմա­հա­վանն եմ, նույն ե­րեք էջ գրող, եր­կու էջ ջն­ջողն եմ, նույն «հա­լու­մաշ» լի­նողն եմ, դեռ մի բան էլ ա­վե­լի, քա­նի որ ինձ հա­մար նոր՝ չտ­րոր­ված կա­ծան եմ բա­ցում։ Եվ հե­տո, իմ գրածն ինձ հա­մար ա­վե­լի բարդ կլի­նի թարգ­մա­նել, քա­նի որ, կար­ծում եմ, հա­ճախ կգայ­թակղ­վեմ ու թարգ­մա­նե­լու փո­խա­րեն մի ու­րիշ ուղ­ղու­թյամբ կգ­նամ, հե­տո կպարզ­վի՝ նոր բան եմ գրել։ Բայց, միևնույն է, քա­նի որ թարգ­մա­նու­թյունն ըն­թեր­ցող­նե­րի ա­վե­լի մեծ լսա­րան ու­նե­նա­լու միակ հնա­րա­վո­րու­թյունն է, և քա­նի որ գրո­ղա­կան փա­ռա­սի­րու­թյու­նը շո­յող ա­մե­նա­տա­րած­ված՝ «Մար­գա­րեն իր գյու­ղում պա­տիվ չու­նի» ար­տա­հայ­տու­թյու­նը մար­գա­րեա­բար ճիշտ է ինչ­պես բո­լոր մահ­կա­նա­ցու­նե­րի, այն­պես էլ ինձ հա­մար, քա­նի որ ես էլ այն մո­լո­րուն կար­ծիքն ու­նեմ, որ Հա­յաս­տա­նում ինձ էլ ըստ ար­ժան­վույն կգ­նա­հա­տեն միայն այն­ժամ, երբ օ­տար­նե­րը գնա­հա­տեն ու­րիշ-ու­րիշ եր­կր­նե­րում, ու­րեմն, մի օր ան­պայ­ման ձեռ­նա­մուխ կլի­նեմ այդ «հույժ» կարևոր՝ աշ­խար­հահռ­չակ­ման գոր­ծին։ Ե­րա­զե­լը վնաս չէ ա­ռող­ջու­թյա­նը։
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 4068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ