Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­յաս­տա­նում շա­րու­նա­կում են «հե­ղա­փո­խու­թ­յուն խա­ղալ», թեև աշ­խար­հը տե­ղում կանգ­նած չէ

Հա­յաս­տա­նում շա­րու­նա­կում են «հե­ղա­փո­խու­թ­յուն խա­ղալ», թեև աշ­խար­հը տե­ղում կանգ­նած չէ
04.10.2019 | 00:59
2019-ի սեպ­տեմ­բե­րի երկ­րորդ կե­սին աշ­խարհն ա­կա­նա­տես ե­ղավ եր­կու ան­հա­մա­զոր, բայց փոխ­կա­պակց­ված գոր­ծըն­թա­ցի։ Եվ կր­կին ու­շադ­րու­թյան կետ­րո­նում էր ԱՄՆ-Իս­րա­յել եր­կյա­կի և Ի­րա­նի հա­կա­մար­տու­թյու­նը։ Ի­րա­նին տա­նուլ տա­լով այն ա­մե­նը, ինչ հնա­րա­վոր էր տա­նուլ տալ, իսկ սեպ­տեմ­բե­րի երկ­րորդ կե­սին ա­ռե­րես­վե­լով Մեծ Բրի­տա­նիա­յի դա­տա­րա­նի կող­մից Ի­րա­նի դեմ ԱՄՆ-ի հայ­ցը մեր­ժե­լու ի­րո­ղու­թյան հետ, պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տո­նը վե­րա­դար­ձավ ի­րա­նա­կան քա­ղաք­նե­րին ու զին­ված ու­ժե­րին ռազ­մա­կան հար­ված հասց­նե­լու սպառ­նա­լիք­նե­րի մար­տա­վա­րու­թյա­նը։ Այս ան­գամ ա­ռիթ դար­ձավ ե­մեն­ցի­նե­րի կայ­ծակ­նա­յին հար­վա­ծը Սաու­դյան մի շարք նավ­թա­վե­րամ­շակ­ման գոր­ծա­րան­նե­րին (ՆՎԳ)։ Սաու­դյան ՆՎԳ-նե­րի հր­դեհ­ներն օ­րե­րով չէին դա­դա­րում, և դա անդ­րա­դար­ձավ Պար­սից ծո­ցի գո­տուց հա­մաշ­խար­հա­յին շու­կա նավ­թի մա­տա­կա­րար­ման վրա։ Նույ­նիսկ սեպ­տեմ­բե­րի վեր­ջին Էր Ռիա­դը խոս­տո­վա­նեց, որ կա­րո­ղա­ցել է վե­րա­կանգ­նել նավ­թի ար­դյու­նա­հան­ման միայն 75 %-ը։ Սպի­տակ տու­նը, բո­լո­րո­վին ան­հար­մար չզ­գա­լով, այդ հար­ված­նե­րի հա­մար մե­ղադ­րեց... Ի­րա­նին։
Եվ դա ա­ռայժմ վե­րը նշ­ված գոր­ծըն­թաց­նե­րից միայն մեկն է։ Պա­րա­դոք­սը հետևյալն է. Ի­րա­նը կտ­րա­կա­նա­պես ժխ­տում է իր մաս­նակ­ցու­թյու­նը և նույ­նիսկ Շվեյ­ցա­րիա­յի մի­ջո­ցով բո­ղոք է ներ­կա­յաց­րել ա­մե­րի­կյան պետ­դե­պար­տա­մեն­տին։ Ե­մե­նի զին­վո­րա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը (ապս­տամ­բած ե­մեն­ցի շիա­նե­րի` հու­սի­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նը) պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել, որ հենց ե­մե­նյան ա­նօ­դա­չու թռ­չող սար­քերն են (ԱՕԹՍ) հար­վա­ծել Սաու­դյան Ա­րա­բիա­յի տա­րած­քի թի­րախ­նե­րին։ Հար­ված­նե­րը հասց­վել են սաուդ­ցի­նե­րին սթա­փեց­նե­լու նպա­տա­կով, որ նրանք դա­դա­րեց­նեն Ե­մե­նի տա­րած­քի մի մա­սի օ­կու­պա­ցու­մը։ 2015 թ. ես գրել էի Ե­մե­նում սաուդ­ցի օ­կու­պանտ­նե­րի ֆա­շիզ­մի և օ­տա­րերկ­րյա ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռով մար­դա­սի­րա­կան վիթ­խա­րի ա­ղե­տի մա­սին։ Այժմ ար­դեն ՄԱԿ-ն է հրա­պա­րա­կել այն փաս­տը, որ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ե­մե­նում վեր­քե­րից ու սո­վից մա­հա­ցել է ա­վե­լի քան 65 հա­զար ե­րե­խա։ Էլ ի՞նչ տվյալ­ներ են պետք, որ հա­վա­տան ե­մեն­ցի­նե­րին ու Ի­րա­նին և հա­մոզ­վեն, որ Ե­մե­նում ար­դեն ոչ թե պար­զա­պես մար­դա­սի­րա­կան ա­ղետ է, այլ ա­մե­նաիս­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյուն։
Ընդ ո­րում, ան­գամ Սաու­դյան Ա­րա­բիան է լռում հար­ված­նե­րին Ի­րա­նի մաս­նակ­ցու­թյան կամ չմաս­նակ­ցու­թյան մա­սին։ «Սաու­դյան Ա­րա­բիան դեռ չգի­տի, թե ով է գտն­վում «Saudi Aramco»-ի օ­բյեկտ­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րի հետևում։ Կա­ռա­վա­րու­թյու­նը մի­ջոց­ներ է ձեռ­նար­կում ի­մա­նա­լու հա­մար, թե որ կողմն է պա­տաս­խա­նա­տու հար­ված­նե­րի հա­մար»,- նշել է թա­գա­վո­րու­թյան է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րար, ար­քա­յազն Աբ­դել Ա­զիզ բեն Սալ­մա­նը։ Բայց ԱՄՆ-ին դա չի խան­գա­րում, որ հար­ված­նե­րի մե­ղա­վոր հա­մա­րի հենց Ի­րա­նին։ ԱՄՆ-ի փոխ­նա­խա­գահ Մայք Փեն­սը հայ­տա­րա­րել է, որ սաու­դյան նավ­թա­յին օ­բյեկտ­նե­րի վրա հար­ձակ­ման ֆո­նին «պատ­րաստ է Ի­րա­նի դեմ կռ­վին»։ Իսկ ա­հա ա­րաբ­նե­րի շր­ջա­նում ոչ միայն խու­ճապ է, այլև ե­կել է սթափ­վե­լու պա­հը։ Քու­վեյ­թի խոր­հր­դա­րա­նի նախ­կին ան­դամ և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան, շեյխ Նա­սեր ալ Դու­վեյ­լին հայ­տա­րա­րել է. «Թրամ­փը խա­բում է ձեզ։ Նա չի գնա Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի։ ԱՄՆ-ը պարտ­վել է նույ­նիսկ Աֆ­ղանս­տա­նում։ Այն­պես որ Թրամ­փին պետք են միայն փո­ղե­րը։ Ո­մանք իմ հայ­տա­րա­րու­թյու­նը հա­մա­րում են դա­վա­ճա­նու­թյուն։ Նրանք ա­տում են ճշ­մար­տու­թյու­նը, ո­րով­հետև այն դառն է։ Մի հա­վա­տա­ցեք Թրամ­փին։ Ե­թե պա­տե­րազմ սկս­վի, ոչ մի ա­րա­բա­կան նավթ չի մնա, և մենք կվե­րա­դառ­նանք նախ­նա­դար»։ Բայց ար­դեն սեպ­տեմ­բե­րի 20-21-ին Ի­րա­նի հաս­ցեին մե­ղադ­րանք­նե­րում Սաու­դյան Ա­րա­բիան միա­ցավ ԱՄՆ-ին։ Դրա «գի­նը» ե­ղավ այն, որ Վա­շինգ­տոնն ու Էր Ռիա­դը պայ­մա­նա­վոր­վե­ցին Թուր­քիա­յում սաուդ­ցի ընդ­դի­մա­դիր լրագ­րող Ջե­մալ Խա­շո­գիի սպա­նու­թյա­նը թա­գա­ժա­ռանգ Մու­հա­մեդ բին Սալ­մա­նի (այ­սինքն` պե­տու­թյան) մաս­նակ­ցու­թյան հար­ցում։ Թե ինչ­պես են պայ­մա­նա­վոր­վել ԱՄՆ-ը և Սաու­դյան Ա­րա­բիան, ընդ ո­րում, մինչև այն աս­տի­ճան, որ Խա­շո­գիի սպա­նու­թյու­նից մեկ տա­րի անց բին Սալ­մանն ըն­դու­նել է հան­ցա­գոր­ծու­թյան մեջ պե­տու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը, դժ­վար է ա­սել։ Այ­նուա­մե­նայ­նիվ, տվյալ­ներ ներ­կա­յաց­նեմ, և ըն­թեր­ցող­ներն ի­րենք կա­րող են սե­փա­կան վար­կած­նե­րը կա­ռու­ցել, թե ինչ­պի­սին կա­րող էր լի­նել աս Սաուդ­նե­րի թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի և Վա­շինգ­տո­նի «սա­կար­կու­թյան գի­նը»։ «Այդ ա­մե­նը կա­տար­վել է իմ վե­րահս­կո­ղու­թյամբ, այդ պատ­ճա­ռով ես եմ կրում ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը»,- հայ­տա­րա­րել է ար­քա­յազ­նը ռե­ժի­սոր Մար­տին Սմի­թին, ո­րը ֆիլմ է ստեղ­ծել լրագ­րո­ղի սպա­նու­թյան մա­սին։ Բայց պա­րա­դոքս է. միևնույն ժա­մա­նակ պն­դում է, որ տե­ղյակ չի ե­ղել Խա­շո­գիի դեմ գոր­ծո­ղու­թյա­նը։- Մեր երկ­րում 20 մլն մարդ կա։ Նրան­ցից 3 մի­լիո­նը պե­տա­կան ծա­ռա­յող է։ Հնա­րա­վոր չէ ի­մա­նալ, թե ինչ է ա­նում նրան­ցից յու­րա­քան­չյու­րը»։ Այ­սինքն, ա­յո, ես վե­րահս­կել եմ, բայց «չեմ ի­մա­ցել»։ Այն­պես որ, այս­տեղ միայն մի բան է հնա­րա­վոր. ԱՄՆ-ն այն բա­նի հա­մար է «բար­կա­ցել» ար­քա­յազն Մու­հա­մե­դի վրա, որ նա սպա­նել է... ԱՄՆ-ի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կա­լին, ոչ թե սո­վո­րա­կան լրագ­րո­ղի։ Իսկ թե Վա­շինգ­տոնն ինչ է խոս­տա­ցել ար­քա­յազն Մու­հա­մե­դին այդ սպա­նու­թյանն իր մաս­նակ­ցու­թյունն ըն­դու­նե­լու փո­խա­րեն, ժա­մա­նա­կը ցույց կտա։
Ո­մանց կա­րող է թվալ, թե հա­կաի­րա­նա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան Վա­շինգ­տո­նի հեր­թա­կան դի­մու­մը կապ­ված է այն բա­նի հետ, որ Ջոն Բոլ­թո­նի պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո ԱՄՆ-ն Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը կր­կին ա­ռա­ջար­կել է «նոր բա­նակ­ցու­թյուն­ներ»։ Դա ա­նի­մաստ է, բա­ցի այդ, սեպ­տեմ­բե­րի 18-ին Ի­րա­նա­կան հե­ղա­փո­խու­թյան գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Խա­մե­նեին կոշտ կեր­պով հայ­տա­րա­րել է. «Թեհ­րա­նը չի բա­նակ­ցե­լու ԱՄՆ-ի հետ»։ Նշե­լով, որ ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րը տար­բեր հա­յացք­ներ ու­նեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի շուրջ, Խա­մե­նեին ա­վե­լաց­րել է. «Եր­բեմն նրանք հայ­տա­րա­րում են ան­վե­րա­պահ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին, եր­բեմն 12 պայ­ման են ա­ռաջ քա­շում։ Դա կամ նրանց շփո­թա­հար քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք է, կամ էլ հա­կա­ռակ կող­մին շփո­թեց­նե­լու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն։ Ի­րա­նը, ան­շուշտ, չի շփոթ­վի այդ հար­ցում, ո­րով­հետև մեր ու­ղին ճիշտ է և ար­դա­րա­ցի»։ Ա­վե­լի ուշ և՛ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը, և՛ նա­խա­գահ Ռո­հա­նին, և՛ ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը բազ­միցս պն­դել են, որ ԱՄՆ-ի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ չեն լի­նի, քա­նի դեռ Արևմուտ­քը չի վե­րա­դար­ձել 2015-ին կնք­ված «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» շր­ջա­նա­կում իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը։
Իսկ ա­հա երկ­րորդ գոր­ծըն­թա­ցը զար­մա­նա­լի ու բազ­մա­շերտ է։ Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ նշել են, որ սաու­դյան ՆՎԳ-նե­րի վրա ե­մե­նյան ԱՕԹՍ-նե­րի հար­ձա­կու­մից հե­տո նավ­թի գնե­րը կտ­րուկ բարձ­րա­ցել են, ու նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում սաուդ­ցի­նե­րին ա­րա­գո­րեն փո­խա­րի­նել են ԱՄՆ-ը, Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը։ Ա­յո, ԱՄՆ-ը նույն­պես։ Սեպ­տեմ­բե­րի 18-ին ոմն ռուս գրող-գաղտ­նա­բան Մաք­սիմ Կա­լաշ­նի­կով գրել է, որ և՛ Ի­րա­նը, և՛ Ռու­սաս­տա­նը կա­րող էին ի­մա­նալ Ե­մե­նի կող­մից պա­տաստ­վող հար­ձակ­ման մա­սին։ Եվ որ­պես ա­նուղ­ղա­կի ա­պա­ցույց է բե­րում «Կաս­կա­ծե­լի գոր­ծարք­ներ նավ­թի առ­քու­վա­ճառ­քում։ Մոս­կո­վյան սա­կա­րա­նում մար­գա­րե՞ է հայ­տն­վել» տե­ղե­կու­թյա­նը հղու­մը, ո­րում կան այս­պի­սի տո­ղեր. «Առևտրա­կան­նե­րը լր­ջո­րեն խո­սում են ոմն սպե­կու­լյանտ մի­լիար­դա­տի­րոջ մա­սին, ո­րը կաս­կա­ծե­լիո­րեն հա­ջող է խա­ղա­ցել նավ­թի վրա ԱՕԹՍ-նե­րի հար­ձա­կու­մից մի քա­նի օր ա­ռաջ»։ Այն­պես որ հու­սի­նե­րի հար­ձա­կու­մը Սաու­դյան Ա­րա­բիա­յի վրա, ինչ­պես նաև Ի­րա­նի հաս­ցեին ԱՄՆ-ի սպառ­նա­լիք­ներն ա­ռայժմ միայն նոր հար­ցեր են ծնում։
Այ­նու­հետև Ե­մե­նի և Սաու­դյան Ա­րա­բիա­յի պա­տե­րազ­մի թա­տե­րա­բե­մի ոչ վա­ղուց­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տաքր­քիր բա­ցատ­րու­թյուն­ներ սկ­սե­ցին գալ Ռու­սաս­տա­նից։ Մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի էու­թյունն այս է. Սաու­դյան Ա­րա­բիա­յի նավ­թա­յին են­թա­կա­ռուց­ված­քի վրա ե­մեն­ցի հու­սի­նե­րի հար­ձակ­ման մեջ առ­կա է «չի­նա­կան հետք»։ Ռուս փոր­ձա­գետ­նե­րը հա­մոզ­ված են, որ ԱՄՆ-ի և Մեր­ձա­վոր Արևել­քում նրա դաշ­նա­կից­նե­րի դեմ Ի­րա­նի ան­հա­մա­չափ հա­կա­մի­ջոց­նե­րի ակ­տի­վա­ցումն ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է Չի­նաս­տա­նի հետ Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­սին պայ­մա­նագ­րի կնք­մա­ն հետ։ ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի ու Սաու­դյան Ա­րա­բիա­յի դա­շին­քին հաս­կաց­րել են, որ Թեհ­րա­նի ու նրա դաշ­նա­կից­նե­րի վրա «ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման» շա­րու­նա­կու­մը կա­րող է զգա­լի վնաս­նե­րի, ա­վե­լին, ա­ղե­տա­լի կո­րուստ­նե­րի հան­գեց­նել։ Ռուս փոր­ձա­գետ­նե­րի հրա­պա­րա­կած տե­ղե­կու­թյու­նում ան­ձամբ ինձ գրա­վեց մի նր­բա­գույն հան­գա­մանք, ո­րի մա­սին լռել էին Եվ­րո­պա­յի, ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի ԶԼՄ-նե­րը։ Պարզ­վում է, որ ե­մեն­ցի հու­սի­նե­րը, բա­ցի պա­տաս­խա­նատ­վու­թյունն ստան­ձնե­լուց, նաև հայ­տա­րա­րել են, որ հար­ձա­կում­նե­րը կա­տար­վել են 10 ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րով (Արևմուտ­քը և Սաու­դյան Ա­րա­բիա­յի ԶԼՄ-նե­րը խոս­տո­վա­նել էին միայն եր­կու ԱՕԹՍ-ի հար­ձա­կու­մը)` «թա­գա­վո­րու­թյան ներ­սի մարդ­կանց հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լով»։
Այ­սինքն, կա՛մ Սաու­դյան Ա­րա­բիա­յի ներ­սում, այն էլ ՀՕՊ-ի ու­ժե­րում, ոչ այն է` Ե­մե­նի, ոչ այն է` Ի­րա­նի, լր­տե­սա­կան հզոր ցանց կա, կա՛մ էլ ի­րենց ռազ­մա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին օգ­նել են այն սաուդ­ցի­նե­րը, ո­րոնք դժ­գոհ են պա­տե­րազ­մից և ցան­կա­նում են տա­պա­լել աս Սաուդ­նե­րի կա­ռա­վա­րող ար­քա­յա­տոհ­մը։ Պարզ­վել է նաև, որ հու­սի­նե­րը, բա­ցի ԱՕԹՍ-նե­րից, օգ­տա­գոր­ծել են նաև թևա­վոր հր­թիռ­ներ։ Աշ­խար­հում շատ չեն թևա­վոր հր­թիռ­ներ ու­նե­ցող եր­կր­նե­րը։ Ա­վե­լի քիչ են թևա­վոր հր­թիռ­ներ ու­նե­ցող այն եր­կր­նե­րը, ո­րոնք կա­րող էին Ե­մե­նին մա­տա­կա­րա­րել դրանք։ Բայց ան­վի­ճե­լի է, որ շատ բարձ­րո­րակ հր­թիռ­ներ ու­նեն Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տանն ու Ի­րա­նը։ Սա­կայն չշ­տա­պենք վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րում. ստորև բեր­վող տեքս­տից Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը կհաս­կա­նան, թե ին­չու։
Վե­րա­դառ­նանք ե­մեն­ցի­նե­րի հար­ձա­կում­նե­րում «չի­նա­կան հետ­քի» հար­ցին։ Մենք ար­դեն հայտ­նել ենք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, որ Չի­նաս­տանն ու Ի­րա­նը մի շարք երկ­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րով աշ­խար­հով մեկ «գա­զա­յին մար­տահ­րա­վեր» են նե­տել ԱՄՆ-ին։ Նո­րից ըն­դգ­ծենք. Պե­կի­նում օ­գոս­տո­սի վեր­ջին Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆի ու նրա չին գոր­ծըն­կեր Վան Իի բա­նակ­ցու­թյուն­նե­րը և Ի­րա­նի ու Չի­նաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան մա­սին 2016 թ. 25 տա­րով կնք­ված հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նագ­րի ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը դար­ձան «սեյս­միկ բե­կում ած­խաջ­րա­ծին­նե­րի հա­մաշ­խար­հա­յին հատ­վա­ծում»։ Դա իմ գնա­հա­տա­կա­նը չէ. ի­րա­նա-չի­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նոր փուլն այդ­պես բնու­թագ­րե­ցին Արևմուտ­քի, Իս­րա­յե­լի, Ա­ՄԷ-ի և Սաու­դյան Ա­րա­բիա­յի փոր­ձա­գետ­նե­րը։
Սաու­դյան Ա­րա­բիա­յի վրա ե­մեն­ցի­նե­րի հար­ձա­կում­նե­րում «չի­նա­կան հետ­քի» փնտր­տու­քում բո­լո­րից հե­ռու գնաց ռուս փոր­ձա­գետ Վլա­դի­միր Վա­սիլևը։ Նա կար­ծում է, որ Ի­րա­նի և ԱՄՆ-ի ուղ­ղա­կի ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյու­նը հա­զիվ թե հնա­րա­վոր է, իսկ ա­հա «միջ­նոր­դա­վոր­ված պա­տե­րազ­մը» կա­րող է տե­ղա­փոխ­վել նաև ա­մե­րի­կյան աշ­խար­հա­մաս, քա­նի որ Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յում բա­վա­կա­նա­չափ ի­րա­նա­մետ «քնած» խմ­բա­վո­րում­ներ կան։ Ես ա­վե­լաց­նեմ` չի­նա­կան խմ­բա­վո­րում­ներ նույն­պես, ե­թե հի­շենք չի­նա­ցի զին­վո­րա­կան­նե­րի «այ­ցե­րը» Վե­նե­սուե­լա կամ լա­տի­նաա­մե­րի­կա­ցի մաոիստ­նե­րի ընդ­հա­տա­կյա զին­ված խմ­բե­րը Ան­դյան լեռ­նե­րի գո­տում (Պե­րուի «Սեն­դե­րո լու­մի­նո­սո» շարժ­ման տի­պի)։ Այս­տեղ ինչ­պես չվեր­հի­շես չի­նա­կան հնա­գույն «Պա­տե­րազ­մի ար­վես­տը» աշ­խա­տու­թյու­նը. «Եր­բեք չի ե­ղել, որ պա­տե­րազ­մը եր­կար շա­րու­նակ­վի, և դա պե­տու­թյա­նը շա­հա­վետ լի­նի։ Ե­թե պա­տե­րազմ են մղում, իսկ հաղ­թա­նա­կը ձգձգ­վում է, ա­պա զեն­քը բթա­նում է, սրե­րը՝ կոտր­վում»։ Աշ­խա­տու­թյան հե­ղի­նա­կը չին լե­գեն­դար զո­րա­վար և փի­լի­սո­փա Սուն Ցզին է (մ.թ.ա. VI-V դդ.), ո­րը մշա­կել է և՛ տե­ղե­կատ­վա­կան քա­րոզ­չու­թյան, և՛ այն բա­նի, որն այժմ կո­չում են PR (փիար), այդ թվում՝ հա­կա­ռա­կորդ երկ­րի թի­կուն­քի ու հան­րու­թյան կազ­մա­քանդ­ման մե­թո­դա­բա­նու­թյու­նը։ Իմ կող­մից Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ու քա­ղա­քա­ցի­նե­րին կա­ռա­ջար­կեմ մտա­ծող-զո­րա­վար Սուն Ցզիի ևս մեկ խոր­հուրդ. «Ան­կար­գու­թյու­նը ծն­վում է կար­գից, վախ­կո­տու­թյու­նը՝ քա­ջու­թյու­նից, թու­լու­թյու­նը՝ ու­ժից։ Կարգն ու ան­կար­գու­թյու­նը թիվ են, քա­ջու­թյունն ու վախ­կո­տու­թյու­նը՝ զո­րու­թյուն, ու­ժը և թու­լու­թյու­նը՝ ձև»։
Ժա­մա­նա­կա­կից Չի­նաս­տանն ու Ի­րա­նը ի­րենց թշ­նա­մի­նե­րի դեմ գոր­ծում են հենց այդ կա­նո­նով։ Հա­մե­նայն դեպս, սեպ­տեմ­բե­րի 19-ին հա­ղորդ­վեց, որ ԱՄՆ-ը պատ­րաստ է վեր­սկ­սե­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րը Չի­նաս­տա­նի հետ` թու­լաց­նե­լու հա­մար` երկ­կողմ «առևտրա­յին պա­տե­րազ­մի» բա­ցա­սա­կան հետևանք­նե­րը»։ Վա­շինգ­տո­նում, այդ թվում՝ բա­նա­կում, նույն­պես հիա­նա­լի գի­տեն Սուն Ցզիի բո­լոր խոր­հուրդ­նե­րը «Պա­տե­րազ­մի ար­վես­տը» աշ­խա­տու­թյու­նից։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 4653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ