ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների մանրամասները

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների մանրամասները
08.12.2019 | 16:50

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցություններից հետո կողմերի միջև վիճահարույց հարցերը զգալիորեն նվազել են: Հաջողվել է մերձեցնել նավթի և գազի հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները: Բացի այդ, մշակվել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նավթային շուկայի կարգավորումը, գյուղատնտեսությունը, կապը և մաքսատունը՝ նշել է նախարարը: «Շատ արդյունավետ աշխատել են»,- եզրափակել է նա:


Հանդիպման ընթացքում ստացված ցուցումների փորձագիտական մակարդակով մանրակրկիտ աշխատանքը կսկսվի դեկտեմբերի 9-ից: Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները սկսվել են դեկտեմբերի 7-ին՝ Սոչիում, տևել են 5 ժամ:Նրանց հաջորդ հանդիպումը դեկտեմբերի 20-ին է, Սանկտ Պետերբուրգում:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ