Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դոնալդ Թրամփ. Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը

Դոնալդ Թրամփ. Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը
08.12.2019 | 22:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի ազգային համաժողովում ասել է. «Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը, քանի որ ես, ի տարբերություն իմ նախորդների, պահում եմ տվածս խոստումները»:

Նա հիշեցրել է, որ ինքը կյանքի է կոչել հրեաների համար այնպիսի կարևոր խոստումներ, որոնցից են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն այնտեղ և Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը: Թրամփը հանդիմանել է, որ «ԱՄՆ-ում կան որոշ հրեաներ, որոնք բավականաչափ չեն սիրում Իսրայելը, ուստի՝ իրենք պետք է այնպես անեն, որ այդ մարդիկ սիրեն Իսրայելը»:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ