Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում

ՈՒխ­տի ճամ­փից հետ չեն դառ­նում
20.12.2019 | 01:35
Կար­սից դուրս գա­լուց հե­տո իմ ու­շադ­րու­թյու­նը քա­ռա­պատկ­վել է: Փոր­ձում եմ բաց չթող­նել ոչ մի բլուր, ոչ մի ժայռ, ոչ մի քերծ, ոչ մի քար, որ անց­նում են իմ աչ­քի առջևով: Ըն­թա­նում ենք, կա­րե­լի է ա­սել՝ սու­րում ենք բա­րե­կարգ ճա­նա­պար­հով: Սա նոր Թուր­քիա­յի կա­ռու­ցածն է, ան­ցյա­լին չի պատ­կա­նում, ան­ցյա­լի­նը ստեպ-ստեպ ի­րար հա­ջոր­դող, ի­րա­րից տար­բեր­վող և ի­րար շատ նման սա­րերն ու բլուր­ներն են, ան­տա­ռա­զուրկ, սա­կայն ա­ռինք­նող լանդ­շաֆ­տը: ՈՒ­զում եմ, որ ճա­նա­պար­հը եր­կա­րի... Արևոտ, պայ­ծառ օր է, սա­կայն ավ­տո­բու­սի պա­տու­հա­նից տե­սա­ծը ամ­բող­ջը չէ, ամ­բողջն ու­րիշ ծա­վալ­ներ ու­նի: Ես սու­րում եմ ներ­կա­յի և ան­ցյա­լի, ի­րա­կա­նու­թյան և ե­րա­զի սահ­մա­նագ­ծով: Ինձ ըն­դա­ռաջ ե­կող ա­մեն ին­չը հա­րա­զատ է և օ­տար: Փո­փոխ­վող բնա­պատ­կեր­նե­րը մի տե­սակ հա­կա­սա­կան զգա­ցում­ներ են փո­խան­ցում ինձ. սա ի՞մն է, թե՞ ու­րի­շի­նը: ՈՒ­րա­խա­նա՞լ տե­սա­ծով, թե՞ տխ­րել: Նյար­դե­րից ու­ժեղ մարդ է պետք, որ չկորց­նի ինք­նա­տի­րա­պե­տու­մը: Հա­վա­նա­բար, ես այդ­պի­սին չեմ...
Ձա­խա­կող­մյան սա­րե­րի ստո­րո­տին, ճա­նա­պար­հին շատ մոտ հան­կարծ «հայ­տն­վում է» ինչ-որ գետ: Մեկ մո­տե­նում է, մեկ հե­ռա­նում, մեկ հայ­տն­վում է, մեկ թաքն­վում ծա­ռե­րի ու թմ­բե­րի հետևում: Մեզ ըն­դա­ռաջ է հո­սում, դե­պի Կար­սի նա­հան­գի տա­րածք: Մեծ չէ հոս­քը, բայց փոքր էլ չէ: Ինձ թվում է՝ կա­նաչ-կա­պույտ գույն ու­նի գե­տը: Խաբ­կա՞նք է, եր­կն­քի ար­տա­ցո­լա՞նքն է այդ տպա­վո­րու­թյունն ա­ռա­ջաց­նում: Հա­մե­նայն դեպս, ջու­րը պղ­տոր չէ: Ըստ էու­թյան, պատ­մա­կան Ե­րասխն է՝ Ա­րաք­սը, վե­րին հո­սան­քում: Ե­թե Ա­րաքսն է, ու կա­նաչ-կա­պույտ եմ տես­նում գույ­նը, շատ չեմ սխալ­վում. այն սկիզբ է առ­նում Բյու­րակ­նի (Բին­գյո­լի) բարձ­րա­վան­դա­կի աղ­բյուր­նե­րից ու պի­տի որ մինչև այս­տեղ մա­քուր լի­նի, Բյու­րակ­նը հե­ռու չէ: Ա­րաք­սը հե­տո է պղ­տոր­վում:
Ժա­մա­նակ անց սա­րե­րը հետ են քաշ­վում, դի­մա­ցը բաց­վում է լայ­նա­հո­րի­զոն հար­թա­վայ­րը: Էրզ­րու­մի դաշ­տում ենք: Ես, որ միայն գր­քե­րից եմ տե­ղյակ այս դաշ­տի մա­սին, այժմ սե­փա­կան աչ­քե­րով եմ տես­նում ի­րա­կա­նու­թյու­նը: Ճա­նա­պար­հի աջ ու ա­հյակ կող­մե­րում լայ­նա­տա­րած դաշ­տեր են, ո­րոնց մեծ մա­սից հա­վաք­ված է բեր­քը, և այժմ տե­րուտ­նօ­րի­նու­թյուն ա­նո­ղը խո­շոր եղ­ջե­րա­վոր­նե­րի մե­ծա­թիվ նա­խիր­ներն են: Հան­դի­պում են նաև ե­գիպ­տա­ցո­րե­նի և արևա­ծաղ­կի՝ դեռևս չհնձ­ված, ծաղ­կի մեջ գտն­վող դաշ­տեր: ՈՒ­շա­ցած չէ՞ օ­գոս­տո­սի բա­ռա­ցիո­րեն վեր­ջին օ­րե­րին այս մշա­կա­բույ­սե­րի դեռևս կա­նաչ, ծաղ­կուն առ­կա­յու­թյու­նը, ե­թե նկա­տի առ­նենք, որ Էրզ­րու­մի կլի­ման խիստ է, ա­շու­նը՝ կարճ:
Հա­րա­վից ու հյու­սի­սից հար­թա­վայ­րը ե­րի­զող սա­րե­րը հե­ռա­ցել են ի­րա­րից՝ մե­ծաց­նե­լով հար­թա­վայ­րի լայ­նու­թյու­նը: Էրզ­րու­մի դաշ­տը 40 կմ եր­կա­րու­թյուն և մոտ 30 կմ լայ­նու­թյուն ու­նի: Ա­մե­նա­լայն տե­ղում: Այս­տե­ղով են անց­նում Կարս-Էրզ­րում-Ան­կա­րա, ինչ­պես նաև Ար­դա­հան-Կարս-Պո­լիս ավ­տո­մայ­րու­ղի­նե­րը: Հնում էլ է այդ­պես ե­ղել. Կա­րի­նով է ան­ցել Եվ­րո­պա­յից դե­պի Պարս­կաս­տան և Կով­կաս ըն­կած առևտրա­յին ճա­նա­պար­հը, ո­րը կարևոր նշա­նա­կու­թյուն է ու­նե­ցել Կա­րի­նի և դաշ­տի բնա­կա­վայ­րե­րի մշա­կու­թա­յին վե­րել­քի հա­մար: Շու­տով ձախ թևում, սա­րի փե­շին հայ­տն­վում է նո­րա­կա­ռույց շեն­քե­րով մի թա­ղա­մաս: Մենք դեռ չգի­տենք, որ թա­ղա­մա­սը Էրզ­րու­մինն է: Տեղ հաս­նե­լու մեջ հա­մոզ­վում ենք այն ժա­մա­նակ, երբ մեզ տա­նող ավ­տո­բու­սը շր­ջա­նաձև ու­ղեան­ցով պտտ­վում և դուրս է գա­լիս մայ­րու­ղուց, կանգ առ­նում ըն­դար­ձակ մի կա­ռույ­ցի հրա­պա­րա­կում: Հա­սել ենք: Էրզ­րու­մի ավ­տո­կա­յա­րանն է: Զգաց­վում է մեծ քա­ղա­քի շն­չա­ռու­թյու­նը, չնա­յած սա դեռ քա­ղա­քը չէ: Ի՞նչ կա այս կե­տից այն կողմ, դե­պի հա­րավ-արևմուտք, ուր շա­րու­նակ­վում է դաշ­տը և ավ­տո­մայ­րու­ղին: Այս ան­գամ մենք չենք տես­նի: Մենք ար­դե՛ն մեր նպա­տա­կա­կե­տում ենք: Չենք տես­նի նաև հնում «Կար­նո շամբ» կոչ­ված ճահ­ճու­տը, որն ա­ռա­ջա­ցել է Արևմտյան Եփ­րա­տի շատ դան­դաղ հոս­քի պատ­ճա­ռով ջրե­րի մա­սամբ ա­փե­րից դուրս գա­լու և մի ըն­դար­ձակ հատ­ված ո­ղո­ղե­լու-ճահ­ճաց­նե­լու պատ­ճա­ռով: Մենք մեկ­նում ենք քա­ղաք՝ գի­շե­րե­լու տեղ գտ­նե­լու, իսկ վա­ղը Ար­ծա­թի ուղևոր­վե­լու հա­մար: Բայց օ­րը դեռ չի ա­վարտ­վում, դեռ ժա­մա­նակ կա քա­ղա­քին փոքր-ինչ ծա­նո­թա­նա­լու հա­մար։
Աշ­նա­նա­ցող ե­ղա­նա­կը մաք­րել է օ­դի՝ քա­ղա­քին բնո­րոշ «պղ­տոր­վա­ծու­թյու­նը», ա­մեն ինչ թա­փան­ցիկ է ու մա­քուր: Սպի­տակ շեն­քե­րով քա­ղա­քից ար­տած­վող լույ­սի ու ստ­վե­րի՝ տրա­մադ­րու­թյուն բարձ­րաց­նող խաղ է նկար­վել, ին­չը մե­ծաց­նում է հնա­րա­վո­րինս շուտ քա­ղաք մտ­նե­լու մեր ան­համ­բե­րու­թյու­նը: Քա­ղաք, որ­տեղ մենք հա­զար ու մի «գաղտ­նիք» ու­նենք պա­հած, ի­րա­կա­նու­թյուն չդար­ձած, սպան­ված ե­րա­զանք­ներ: Մե՛նք չենք կա­ռու­ցել նոր շեն­քե­րով այս քա­ղա­քը, մենք քա­ղա­քի ան­ցյալն ենք, բայց մերն է քա­ղա­քը, մերն է իր խոր­քով, մերն է պատ­մա­կան հի­շո­ղու­թյամբ: Այս­տեղ մենք մշա­կույթ ենք ծաղ­կեց­րել, ար­վեստ ու ար­հեստ­ներ ենք ստեղ­ծել: Ե­ղել են ժա­մա­նակ­ներ, երբ մենք ենք թե­լադ­րել քա­ղա­քա­յին կեն­սա­կեր­պի կա­նոն­նե­րը։ Այ­սօր­վա ստեղծ­վա­ծը մե­րը չէ, բայց ձգող, ան­բա­ցատ­րե­լի ներ­քին մի ուժ մեզ քա­շում է ի­րեն։ «Ես քոնն եմ»: Չկա լե­զու, չկա բառ, սա­կայն ներ­կա է միտ­քը՝ չկոտր­վող ու չըն­կճ­վող։
Էրզ­րու­մը «նս­տած է» Այծ­պտ­կունք լեռ­նաշղ­թա­յի մի հատ­վա­ծի ստո­րո­տում, կա­րե­լի է ա­սել՝ մա­սամբ փե­շե­րին: Քա­ղա­քից երևում են լեռ­նե­րը, ո­րոն­ցից ա­մե­նատ­պա­վո­րի­չը Այծ­պտ­կունքն է, ո­րի գա­գա­թը բա­ժան­ված է եր­կու սուր կո­նե­րի: Ո­րոշ դիր­քե­րից այն շատ նման է այ­ծի եր­կպ­տուկ կրծ­քի: Ա­հա՜ թե ինչ... Հենց սա է լեռ­նաշղ­թա­յի ա­մե­նա­բարձր գա­գա­թը, ո­րի ա­նու­նով էլ կոչ­վում է ամ­բողջ լեռ­նաշղ­թան: Այն ու­նի 3174 մ բարձ­րու­թյուն, շատ մոտ է Էրզ­րու­մին:
ՕՐ ԵՐ­ՐՈՐԴ. ԱՐ­ԾԱ­ԹԻ
Տաք­սին մտ­նում է Էրզ­րու­մից Ար­դա­հան տա­նող ճա­նա­պար­հը և ուղ­ղու­թյուն վերց­նում դե­պի հյու­սիս-արևելք: Գնում ենք Ար­ծա­թի: Մի պահ թվում է՝ ե­կած ճա­նա­պար­հով հետ ենք գնում, բայց ոչ, ու­րիշ է ճա­նա­պար­հը: ՈՒր որ է գյուղ մտ­նե­լու սպա­սու­մը ան­համ­բեր է դարձ­րել մեզ: Ախր եր­կար, շա՜տ եր­կար ենք սպա­սել այս հան­դիպ­մա­նը ու վեր­ջա­պես մոտ ենք ի­րար: Տար­ված հան­դիպ­ման ան­ծա­նոթ ապ­րում­նե­րի թր­թիռ­նե­րով՝ չենք նկա­տել, որ ան­ցել ենք Արևմտյան Եփ­րա­տի (Կա­րա­սու) վրա­յով: Այս­տեղ գե­տի հոս­քը մեծ չէ, քա­նի որ վե­րին հո­սանքն է: Միայն հե­տո, երբ Լու­սա­վոր­չի լեռ­նա­կից կնա­յենք դաշ­տին, ու մեզ ու­ղեկ­ցող թուրք Չե­թի­նը ցույց կտա գե­տի ե­ղեգ­նաե­րիզ գա­լա­րը, նոր կհաս­կա­նանք, թե ի­րա­կա­նում որ­քան մոտ են հան­րա­հայտ գե­տի ջրե­րը Ար­ծա­թիին: Ըն­դա­մե­նը մոտ եր­կու կի­լո­մետր:
Մտ­նում ենք Սի­թա­վուկ գյու­ղը, ո­րի մի­ջով է անց­նում Ար­ծա­թիի ճամ­փան: Թվում է՝ գյու­ղում մեզ հա­րա­զատ մար­դիկ են սպա­սում, մեր տա­տերն ու պա­պե­րը: Գի­տակ­ցում ենք, որ ոչ ո­քի աչ­քը չի սա­ռել մեր ճամ­փին, բայց ներ­քին մի ուժ մղում է ա­ռաջ: Ի՞նչ ուժ է, հաս­կա­նա­լը մեր գի­տակ­ցու­թյու­նից վեր է:
...Բա­րով տե­սանք, Ար­ծա­թի, մեր աչ­քի լույս, մեր մտ­քի փա­րոս, մեր ա­նա­նուն կա­րոտ­նե­րի մա­տյան, մեր նա­խա­պա­պե­րին ու նա­խա­մա­մե­րին կյանք տված, մեր սկիզ­բը դրած բնօր­րան... Դու կան­չել ես մեզ, դու միշտ ես կան­չել, ան­խոս, ան­բառ լեզ­վով ես կան­չել: Տղա­նե­րից մի քա­նի­սը տա­րի­ներ ա­ռաջ են ե­կել քեզ տե­սու­թյան: Այ­սօր մեր հերթն է... վաղն է­լի են գա­լու, նրան­ցից հե­տո էլ են գա­լու: Մի՛շտ են գա­լու ... Օ­տար-հա­րա­զատ մի­ջա­վայ­րի հա­րու­ցած խառն ապ­րում­նե­րից ծն­ված այս մտ­քե­րը, թվում է, միայն ի­մը չեն, իմ ու­ղե­կից ըն­կեր­ներն էլ են այդ­պես մտա­ծում: ՈՒ­զում եմ, որ այդ­պես մտա­ծեն. ախր մեզ այս­տեղ բե­րող նպա­տա­կը նույն դեմքն ու­նի...
Նեղ, ծու­ռու­մուռ, ա­թա­րա­շատ փո­ղոց­ներ, ան­կա­նոն կա­ռուց­ված տներ, ո­րոն­ցում աչ­քի ընկ­նո­ղը ա­նաս­նա­կե­րի պա­հես­տա­վոր­ման հա­մար շի­ֆե­րա­պատ բարձր ծած­կերն են, որ ցց­ված են գրե­թե ա­մեն տան տա­նի­քին և հարևա­նու­թյամբ: Ծած­կե­րի մի մասն ար­դեն ամ­բող­ջո­վին զբա­ղեց­ված է ծղո­տով ու խո­տով: Հին տնե­րը շատ են, բա­վա­կա­նին շատ: Դրանց մի մա­սի հո­ղա­ծածկ տա­նիք­նե­րի գլ­խին էլ շի­ֆե­րա­պատ ծած­կեր կան, «զա­ռա­մյալ­նե­րի» կյան­քը եր­կա­րաց­նե­լու հա­մար են, բայց ժա­մա­նա­կա­վոր կա­ռույ­ցի տպա­վո­րու­թյուն են թող­նում, խիստ ան­ճա­շակ են: Հին տնե­րի պա­տե­րի շար­ված­քը ու­շադ­րու­թյուն գրա­վող է. փայ­տե ներ­դիր­ներ ու­նեն, ան­կյու­նա­քա­րե­րը տաշ­ված են խնամ­քով: Փայ­տե ներ­դիր­նե­րը երկ­րա­շար­ժի ցն­ցում­նե­րը զս­պե­լու նպա­տակ ու­նեն: Այդ­պես կա­ռու­ցել են հայ վար­պետ­նե­րը: Այ­սօր Ար­ծա­թի-Ե­շի­լյայ­լա­յում այդ­պես չեն կա­ռու­ցում. մի կերպ շա­րում են պա­տը, ծե­փում ու ներ­կում։ Հին տնե­րի շար­քում կան այն­պի­սիք, ո­րոնց շատ մեծ տա­րի­քը կաս­կած չի հա­րու­ցում՝ նրանք հաս­տատ տե­սել են մեր ա­պու­պա­պե­րին: Մենք ան­ցանք դրանց կող­քով, գու­ցե և մե­զա­նից որևէ մե­կի գեր­դաս­տա­նի տու­նը տե­սանք... Ար­ծա­թին շատ քիչ բա­նով է ժա­մա­նա­կա­կից գյու­ղի նման: Տնե­րը հիմ­նա­կա­նում այն­պի­սի տեսք ու­նեն, որ, թվում է՝ կա­ռուց­վել են դրան­ցում պատս­պար­վե­լու, ոչ թե կյան­քը վա­յե­լե­լու հա­մար: Քիչ տներ կան, ո­րոնք պատ­շաճ տեսք ու­նեն: Ար­ծա­թին ոչն­չով չեմ կա­րող հա­մե­մա­տել Ա­լաս­տա­նի հետ: Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, թե գյու­ղը դեռևս ապ­րում է 19-րդ և 20-րդ դա­րե­րի մի­ջա­կայ­քում: Ար­ծա­թին գրե­թե գտն­վում է այն վի­ճա­կում, ինչ­պի­սին թո­ղել են 1915 թ. քշ­ված կամ գաղ­թած վեր­ջին ար­ծա­թե­ցի­նե­րը: Շատ քիչ բան է փոխ­վել: Այդ քչից մեկն էլ գյու­ղի ե­կե­ղե­ցի­նե­րի ա­վե­րումն է: Ընդ­հան­րա­պես գո­յու­թյուն չու­նի Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետևորդ ար­ծա­թե­ցի­նե­րի՝ 1871 թ. կա­ռու­ցած Սուրբ Նշան ե­կե­ղե­ցին: Հետքն էլ չի երևում: Մեզ հա­ջող­վեց տես­նել միայն այդ ե­կե­ղե­ցու սյու­նե­րից գլա­նաձև, վար­դա­գույն մի քար, որ դր­ված էր տնե­րից մե­կի պա­տի տակ, որ­պես նս­տա­րան: Ա­վեր­ված է Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու հիմ­նա­կան մա­սը, 11 մ x 22 մ չա­փեր ու­նե­ցած կա­ռույ­ցի ե­րեք թա­ղե­րից (սյու­նա­շա­րե­րից) մնում է միայն մե­կը՝ հյու­սի­սա­հա­յաց եզ­րա­յի­նը, այն էլ գրե­թե հա­վա­սար­վել է չգո­յու­թյան: Ար­տա­քի­նից ըն­կել են (հան­վել են) բո­լոր քա­րե­րը, մնում է «տկ­լոր» կրա­լից­քը, ո­րը նման է հս­կա ժայ­ռա­բե­կո­րի: Իսկ ներ­սից, չնա­յած ինչ-որ չա­փով պահ­պան­վել է կա­մա­րա­ծած­կը, սա­կայն քա­րե­րը խիստ քայ­քայ­ված են, իսկ պա­տերն ընդ­հան­րա­պես քա­րազ­րկ­վել են: Այն տպա­վո­րու­թյունն ես ստա­նում, որ բնու­թյան ա­վե­րիչ ձեռ­քին ա­ջա­կից է ե­ղել նաև մար­դու ձեռ­քը։
Մենք հյու­րըն­կալ­վում ենք Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու տի­րո­ջը: Չե­թին Գյոք­թա­շը ե­կե­ղե­ցու տա­րած­քը «ժա­ռան­գել է» հո­րից, նա էլ՝ իր հո­րից: Ե­թե հաշ­վի առ­նենք, որ Չե­թինն այժմ մոտ քա­ռա­սուն­հինգ տա­րե­կան է, ա­պա հնա­րա­վոր է հաշ­վել, թե քա­նի տա­րի ա­ռաջ կա­րող էր նրա պա­պը տի­րա­նալ ե­կե­ղե­ցուն: Հաշ­վար­կը տա­նում-հասց­նում է 1915 թվա­կան: Պատ­մու­թյունն էլ է դա հաս­տա­տում: Դա վեր­ջին տա­րին է ե­ղել, որ Ար­ծա­թիում դեռևս հայ բնա­կիչ ե­ղել է, դրա­նից հե­տո հա­յե­րը կամ ջար­դե­րի զոհ են դար­ձել, կամ հե­ռա­ցել են դե­պի Սի­րիա: ՈՒ­շագ­րավ է այն փաս­տը, որ Սուրբ Նշան ե­կե­ղե­ցին լիո­վին ջնջ­վել է գետ­նի ե­րե­սից, իսկ Սուրբ Աստ­վա­ծա­ծի­նի մա­սունք­նե­րը դեռևս մնում են, նույ­նիսկ տի­րա­պե­տո­ղի հա­մար որ­պես մա­րագ կամ պա­հեստ ծա­ռա­յե­լու հնա­րա­վո­րու­թյունն ու­նեն: Ի՞նչն է ե­ղել պատ­ճա­ռը. հնու­թյու­նը քան­դե­լու պե­տա­կան ար­գե՞լք է ե­ղել, թե՞ տի­րա­պե­տո­ղի կամ­քով է պայ­մա­նա­վոր­ված, որ վեր­ջինս դեռևս լիո­վին վե­րա­ցած չէ: Այ­սօր Թուր­քիա­յում շատ տա­րած­ված երևույթ է մե­տա­ղոր­սի­չով ե­կե­ղե­ցի­նե­րի ու վան­քե­րի պա­տե­րը ստու­գե­լը և գանձ գտ­նե­լու պատր­վա­կով քան­դե­լը: Երկ­րի իշ­խա­նու­թյուն­ներն այդ երևույթն ար­գե­լող ո­րո­շում են կա­յաց­րել: Թե դա որ­քա­նով է ան­կեղծ մղու­մով ար­վել, դժ­վար է ա­սել: Դժ­վա­րա­նում ենք նաև հա­մոզ­վել, որ Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու լիո­վին չքան­դե­լը պայ­մա­նա­վոր­ված է այդ ար­գել­քով: Ե­թե գոր­ծեր պե­տա­կան ար­գել­քը, կար­ծում ենք, չէր քանդ­վի նաև Սուրբ Նշա­նը, մա­նա­վանդ որ այն ա­վե­լի ուշ էր կա­ռուց­վել և տրա­մա­բա­նո­րեն պի­տի ա­վե­լի ա­մուր լի­ներ և ա­վե­լի լավ դի­մա­կա­յեր բնա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյա­նը: Ա­վե­լի հա­վա­նա­կան է թվում Գյոք­թաշ­նե­րի ըն­տա­նի­քի վե­րա­բեր­մուն­քը: Ա­սել, թե ա­վե­րա­կը նրանց խնամ­քոտ ձեռ­քի տակ է, կեղծ կլի­նի: Ժա­մա­նա­կին, օգտ­վե­լով ա­ռի­թից, որ ե­կե­ղե­ցու մի փոքր մաս փլուզ­ված է ե­ղել, նրանք քան­դել են կա­ռույ­ցի 2/3 մա­սը և տե­ղում տուն են կա­ռու­ցել, իսկ մնա­ցած մա­սը թո­ղել են բնու­թյան կամ­քին։ Սա­կայն տե­րը ինչ-որ չա­փով հաշ­վի է նս­տում այն ի­րո­ղու­թյան հետ, որ «իր սե­փա­կան» գույ­քը դար­ձած ա­վե­րա­կը պատ­մա­կան հու­շար­ձան է: Այս մա­սին մենք չենք հարց­րել Չե­թի­նին, ու նրա պա­տաս­խա­նը չենք լսել, սա ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն է, նրա վե­րա­բեր­մուն­քից ձևա­վո­րված են­թադ­րու­թյուն:
Չե­թի­նի ըն­տա­նի­քը սպա­սել էր մեզ: Հա­մա­ցան­ցա­յին կա­պով Մկր­տի­չը մի քա­նի օր ա­ռաջ տե­ղե­կաց­րել էր, որ այ­ցե­լե­լու ենք գյուղ: Մեզ ըն­դու­նե­ցին զսպ­ված հյու­րըն­կա­լու­թյամբ, թեյ հրամց­րին: Ներ­կա­յա­ցավ նաև Չե­թի­նի հարևան և ազ­գա­կան Մուս­տա­ֆա Քա­րա­հա­նը: Մինչ այդ կար­գի էին բե­րել տա­րած­քը, մաք­րել ա­վե­լոր­դու­թյուն­նե­րից, ին­չը չէր կա­րող չն­կատ­վել: Մենք գի­տեինք, որ ա­լաս­տան­ցի նա­խորդ տա­րի­նե­րի այ­ցե­լու­նե­րին թույլ չէին տվել մտ­նել ե­կե­ղե­ցու դեռևս կան­գուն մա­սի ներ­սը: Եվ տղա­ներն այն լու­սան­կա­րել էին միայն դր­սի կող­մից, որ­տե­ղից ե­կե­ղե­ցու մա­սուն­քը հս­կա, ան­կա­նոն ժայ­ռա­բե­կոր է հի­շեց­նում: Այս ան­գամ Չե­թինն ին­քը հրա­վի­րեց ներս՝ հետ քա­շե­լով կա­մա­րա­շա­րե­րի միջև երբևէ ե­ղած կա­մա­րան­ցում­նե­րից (ե­կե­ղե­ցին ու­նե­ցել է մեջ­տե­ղի կա­մա­րա­շա­րից դե­պի եզ­րա­յին կա­մա­րա­շա­րե­րը տա­նող ե­րե­քա­կան կա­մա­րան­ցում) այ­սօր միակ պահ­պան­վա­ծը ծած­կող մոմ­լա­թե վա­րա­գույ­րը: Դա ա­նակն­կալ էր մեզ հա­մար:
Ավ­տոտ­նակ, տն­տե­սա­կան մաս և հյու­րաս­րահ դար­ձած տա­րած­քից եր­կու-ե­րեք աս­տի­ճան իջ­նե­լով հայ­տն­վում ենք հս­կա «ժայ­ռա­բե­կո­րի» ներ­սում, ո­րում պահ­պան­վել է կա­մա­րա­ծած­կը, ա­ռաս­տա­ղից քա­րեր գրե­թե չեն ըն­կել, և շին­ված­քը ե­կե­ղե­ցի է հի­շեց­նում, ինչ-որ չա­փով պահ­պան­վել է նա­խաս­տեղծ վի­ճա­կը: Ներ­սը կի­սա­մութ է, օ­դը՝ տա­մուկ: Մենք հա­վաս­տիա­նում ենք, որ Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին ի­րոք ո­րոշ չա­փով գետ­նա­փոր է ե­ղել: «... Ե­կե­ղե­ցիս ու­նի հա­րա­վա­յին որ­մին վրա ցած և փոք­րիկ դուռ մը, որ­մէ ներս մտ­նե­լով ե­րեք քա­րա­շեն աս­տի­ճան­նե­րէ վար իջ­նա­լու է. ըստ այսմ ե­կե­ղեց­ւոյ ներ­քին ե­րե­սը խոր կամ ցած է 50 սմ իւր ար­տա­քին կամ շուր­ջը պա­տող ե­րե­սեն՝ երկ­րէն...»*:
...Չնա­յած տե­սա­ծով հնա­րա­վոր չէ վե­րա­կանգ­նել ե­կե­ղե­ցու ամ­բողջ ին­տե­րիե­րի թե­կուզ մո­տա­վոր պատ­կե­րը, այ­դու­հան­դերձ ներ­սից տե­սա­ծը էա­կան նո­րու­թյուն էր: Որ­քան էլ թափ­ված է պա­տե­րի քա­րե­րի մեծ մա­սը, այ­դու­հան­դերձ կա­մա­րա­ծած­կը տե­ղում է: Տան­տե­րը կա­մա­րա­շա­րը ժա­մա­նա­կա­վոր միջ­նոր­մով բա­ժա­նել է եր­կու մա­սի՝ քա­րե­րով փա­կե­լով կա­մա­րան­ցում­նե­րից երկ­րոր­դը: Կա­մա­րա­շա­րի բա­զալտ քա­րե­րը կարմ­րա­վուն ե­րանգ ու­նեն: Չգի­տես՝ դա քա­րի իս­կա­կա՞ն գույնն է, թե՞ քայ­քա­յու­մից է ա­ռա­ջա­ցել այդ ե­րան­գը: Տևա­կան խո­նա­վու­թյու­նը քայ­քա­յել է քա­րե­րը, սա­կայն կա­մա­րի կա­նո­նա­վոր շար­ված­քը հիմ­նա­կա­նում պահ­պան­ված է:
Պետ­րոս ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 2167

Մեկնաբանություններ