Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աս­ֆալ­տի «գե­նե­րալ­նե­րը»

Աս­ֆալ­տի «գե­նե­րալ­նե­րը»
10.03.2020 | 00:52

Լրագ­րու­թյան այ­բու­բե­նը, նաև հա­սա­րակ տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում են՝ նյու­թի հետգ­րու­թյու­նը տե­ղադր­վում է հրա­պա­րակ­ման վեր­ջում։ Այս ան­գամ, սա­կայն, հա­կա­ռակ­վե­լով ըն­դուն­ված կար­գու­կա­նո­նին, խոսքս սկ­սե­լու եմ վեր­ջից։ Ին­չու՛։ Օր­վա ա­սե­լի­քի թե­լադ­րանքն է այդ­պի­սին։ Եվ ու­րեմն՝

ՊԱՐԳԵՎԱՎ­ՃԱՐ­ՆԵՐՆ ՈՒ Ա­ՆԱՍ­ՆԱ­ՖԵՐ­ՄԱ­ՅԻ «ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԸ»
Էս ինչ­քա՜ն «թա­վիշ» եք, ինչ­քա՜ն «հան­դուր­ժող», ձեր պաշ­տած «կիր­թից» ա­վե­լի կիրթ…
Սևա­նի հա­մա­պա­տաս­խան հաս­տա­տու­թյու­նից փա­խած­նե­րի խրախ­ճան­քը՝ Facebook-յան իմ է­ջում, սկս­վեց մար­տի 7-ի գի­շե­րը: Ֆաու­նա­յի ինչ ներ­կա­յա­ցու­ցիչ ա­սես, որ չէր մաս­նակ­ցում հա­վուր պատ­շա­ճի կազ­մա­կերպ­ված դի­վա­յին այդ վակ­խա­նա­լիա­յին:
«Ֆա՜ս» հրա­հան­գը ստա­ցած­նե­րը (ըստ հար­ձա­կում գոր­ծած լա­մուկ­նե­րի Facebook-յան է­ջե­րի հա­վաս­տում­նե­րի՝ ոչ միայն Հա­յաս­տա­նից, այլև ար­տերկ­րից)՝ Նի­կո­լի տար­բեր մարմ­նա­մա­սերն ու­տող­ներն ու համ­բու­րող­նե­րը, ոտ­քե­րի ջու­րը խմող­նե­րը, ի­րար հերթ չտա­լով փրփ­րա­կա­լած ե­րախ­նե­րից հայ­հո­յանք, ա­նեծք, սպառ­նա­լիք էր, որ տե­ղում էին է­ջումս ու լե­շի հոտ ա­ռած բո­րե­նի­նե­րի նման ուշ գի­շե­րով կաղ­կան­ձում վիր­տուալ տա­րած­քում: Ա­կա­մա մտա­բե­րե­ցի Անդ­րա­նիկ Թևա­նյա­նի՝ «Ի­րա­տե­սի» թիվ 16-ում հրա­պա­րակ­ված հար­ցազ­րույ­ցի տո­ղե­րը. «Փա­շի­նյա­նը չու­նի ի­րա­կան «փո­ղոց», դա ըն­դա­մե­նը վիր­տուալ տա­րածք է»։ Ճիշտ եք, պա­րոն Թևա­նյան, վիր­տուալ տա­րածք, ուր վխ­տում են, ոռ­նում ու վնգս­տում Նի­կո­լի լե­գեո­նի ՝ հո­գե­կան տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րը նյու­թա­պաշ­տու­թյա­նը զու­գակ­ցած դի­վա­հար­ված­նե­րը։ Իսկ թե ո՛վ է Նի­կո­լի ու իր լե­գեո­նի տե­րը, բա­ցա­հայտ­ված է Հի­սու­սի օ­րե­րից… Հենց այդ տերն էր, որ ա­նա­պա­տում փոր­ձեց գայ­թակ­ղել. «Ե­թե Աստ­ծո Որ­դի ես, այդ քա­րին ա­սա, որ հաց լի­նի» (Ղու­կաս 4,3)։ Նի­կո­լի ու իր լե­գեո­նի հենց այդ տի­րոջն էր, որ ոչն­չաց­րեց Որ­դին` ազ­դա­րա­րե­լով. «Ո՛չ միայն հա­ցիւ»…
Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սեմ՝ ան­հայտ զբաղ­մուն­քի տեր կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի կա­տա­ղի գրա­ռում­նե­րը վկա­յում էին, որ սրանք կո­յու­ղու պա­րու­նա­կու­թյու­նից լույս աշ­խարհ ե­կած­ներ են: Տղա­մար­դու պրո­ֆի­լով հան­դես ե­կող ա­ռանձ­նյակ­նե­րը «խոս­քա­շե­նու­թյամբ» զի­ջում էին Նե­ռի խե­լա­գար­ված «էգ»-ե­րին:
Պատ­ճա՞­ռը:
Օ­րեր ա­ռաջ Facebook-ում «Հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­ներ» մա­կագ­րու­թյամբ շր­ջող լու­սան­կա­րի առն­չու­թյամբ, մար­տի 5-ին՝ «ԱՍ­ՖԱԼ­ՏԻ «ԳԵ­ՆԵ­ՐԱԼ­ՆԵ­ՐԸ» վեր­տա­ռու­թյամբ կա­տա­րած գրա­ռումս էր: Փաս­տո­րեն 2 օր­վա քար լռու­թյու­նից հե­տո, հենց պարգևավ­ճար­նե­րը տեղ հա­սան, ա­նաս­նա­ֆեր­մա­յի «բնա­կիչ­նե­րը» լց­վե­ցին Facebook-յան իմ էջ, ու մի­մյանց հերթ չտա­լով փոր­ձում էին անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թյուն ցու­ցա­նել, բարձ­րա­ձայ­նե­լով, թե պատ­րաստ են ու­տե­լու ի­րենց «փրկ­չի» այ­սինչ ու այ­նինչ «բա­րե­մաս­նու­թյու­նը» (տես­նես «փր­կի­չը» հա­մա­ձա՞յն է հրա­ժեշտ տա­լու իր մարմ­նի այս կամ այն ան­դա­մին), պատ­րաստ են «ցխե­լու հա­կա­հե­ղա­փո­խա­կան թուր­քե­րի գլուխ­նե­րը», ոտ­նա­տակ տա­լու «նո­րա­հայտ Հի­սու­սի» բո­լոր հա­կա­ռա­կորդ­նե­րին ու պի­ցա­յա­կեր­նե­րին։ Աղ­տե­ղա­խո­սու­թյունն ու հի­վանդ հո­գու սա­տա­նա­յա­կան ար­տադ­րան­քը զու­գակ­ցում էին ան­պար­կեշտ ֆո­տո­շո­պե­րով։ Մար­տի 7-ի գի­շե­րը Նի­կո­լի լե­գեո­նա­կան­նե­րը ինձ պատ­կա­նող վիր­տուալ տա­րած­քում «փայ­լե­ցին» լյու­ցի­ֆե­րյան զի­նա­նո­ցի ողջ գաղ­ջու­թյամբ ու մաղ­ձի հնա­րա­վոր «ար­տա­նե­տում­նե­րով»։
Ինչ էի զգում ե՞ս։ Միայն խղ­ճա­հա­րու­թյուն, ո­րով­հետև փաստ է. ա­սա` ո՛վ է տերդ, ա­սեմ՝ ով ես դու։
ԽՈՒՄ­ՀԱ­ՐԻ ՄԵՋ ՔԱ­ՂԱ­ՔԻ ՓՈ­ՂՈՑ­ՆԵ­ՐԸ ՇՓՈ­ԹԵԼ ԵՔ ՀԱՅ-ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԱ­ԿԱՆ ՍԱՀ­ՄԱ­ՆԻ ՀԵՏ
Ով­քե՞ր են փո­ղոց­նե­րը չափչ­փող այս նեո­բոլշևիկ­նե­րը: Ա­վե­լի ճիշտ, ինչ­պես ի­րենց ցու­ցադ­րած պաս­տառ­ներն են վկա­յում՝ «հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րը»: Ո՞ր հե­ղա­փո­խու­թյան: Է՛ն, որ սկու­տե­ղի վրա, ծիա­ծա­նա­գույն ժա­պա­վեն­նե­րով փա­թա­թած հանձ­նե­ցին Նի­կո­լի՞ն: Չե­ղած բա­նի ի՞նչն եք պահ­պա­նում կամ էդ ու՞մ եք վա­խեց­նում (կնե­րեք, ի­րե­րը պետք է կո­չեմ ի­րենց ա­նուն­նե­րով) ա՛յ, баклан-ներ: Ոս­կոր շպր­տող­նե­րը ձեզ սխալ հաս­ցեով են ուղ­ղոր­դել. մութ ու ցուրտ տա­րի­նե­րին, երբ ձեր խմ­բիշ­խա­նու­թյան դա­սա­լիք­նե­րը մի­մյանց վրա մատ­նագ­րեր էին խզմ­զում ու փո­ղով չե­ղած հի­վան­դու­թյուն­ներ «թխում», երբ մե­զա­նից շա­տե­րի հա­րա­զատ­ներն ու մտե­րիմ­նե­րը կռ­վում էին, վի­րա­վոր­վում, զոհ­վում, ինչ­պես ռու­սը կա­սեր՝ мы своё уже отбоялись!
Ա­նաս­նա­ֆեր­մա­յի վե­րա­կա­ցու­նե­րը մի՞­թե ձեզ չեն բա­ցատ­րել, որ Հա­յաս­տա­նում հե­ղա­փո­խու­թյուն, որ­պես այդ­պի­սին, չի՛ ե­ղել: Որ Հա­յաս­տա­նում կա­տար­վա­ծը կոչ­վում է՝ «սա­հուն իշ­խա­նա­փո­խու­թյուն»:
Հի­մա խու­ժա­նի նման փո­ղոց­ներ եք թափ­վել, որ ի՞նչ ա­նեք: Դուք «պա­հա­պան­ներ» չեք, այլ… Կր­կին ձեր վար­չա­պե­տի բա­ռա­պա­շա­րից օգտ­վեմ՝ «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ», որ «հրո­սակ­նե­րի» (ա­կանջդ կան­չի, Նի­կոլ) նման փոր­ձում եք ա­հա­բե­կել առտ­նին հոգ­սե­րի մեջ խր­ված ձեր իսկ հայ­րե­նա­կից­նե­րին: Իսկ ան­հար­կի սրա-նրա վրա հար­ձակ­վող «վնգս­տա­ցող­նե­րի» (ապ­րե՛ս, Նի­կոլ, ա­ռանց քո «մար­գա­րիտ­նե­րի» ի՜նչ աղ­քատ էր լի­նե­լու հա­յոց բառ ու բա­նը) հետ, գի­տե՛ք, չէ,՞ ինչ­պես են վար­վում… Չէ՛, չեն գն­դա­կա­հա­րում, նման­նե­րին ըն­դա­մե­նը ստե­րի­լաց­նում են: Ե­թե ի­հար­կե, դի­մա­ցինն ար­դեն ինք­նա­կամ «ստե­րի­լա­ցած» չէ… Ան­շուշտ, հաս­կա­ցաք՝ ինչ նկա­տի ու­նեմ:
Տղե՛րք, «լա­փա­մա­նից» (բա­ռա­րան ըստ Նի­կո­լի) այն­քան ան­կուշտ եք կե­րել-խմել, որ խում­հա­րի մեջ քա­ղա­քի փո­ղոց­նե­րը շփո­թել եք հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի հետ:
Ա՛յ, թշ­վառ­ներ, ձեզ դռ­նե­դուռ գցող­նե­րին մե­կը չկա՞ր հու­շեր՝ էդ ան­հաս­կա­նա­լի հա­մազ­գեստ­նե­րը, որ հագց­րել եք սրանց, վրա­յից գո­տի կա­պեիք, գո­տուց էլ մե­կա­կան շիշ թթ­վի ջուր կա­խեիք…
Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 23080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ