Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 100 000 նոր դեպք է արձանագրվել

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 100 000 նոր դեպք է արձանագրվել
04.04.2020 | 20:57

Աշխարհում անցած 24 ժամում կորոնավիրուսի 100000 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշն արդեն մոտենում է 1200000-ին: Նոր դեպքերի մեկ երրորդը ԱՄՆ-ում է, որտեղ վարակակիրների թիվն անցնում է 270 000-ից: Վիրուսի տարածման տեմպերով աշխարհում երկրորդն Իսպանիան է, որտեղ նախօրեին արձանագրվել է վարակի 5000 նոր դեպք, ընդհանուր ցուցանիշը հասել է 124 000-ի՝ գերազանցելով Իտալիային:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ