«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթաժողովը

ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթաժողովը
04.04.2020 | 21:04

ՕՊԵԿ + գործարքի մասնակից երկրները հետաձգել են արտահերթ գագաթաժողովը, որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 6-ին՝ հայտնում է Reuters-ը՝ իր աղբյուրներին հղումով։ Գագաթաժողովը կարող է տեղափոխվել ապրիլի 8-ին կամ 9-ին։ Դա լրացուցիչ ժամանակ կտա արդյունահանման կրճատման ծավալների շուրջ բանակցությունների համար։ ՕՊԵԿ+ երկրների պատվիրակություններում իրենց հերթին պնդում են, որ հանդիպման հետաձգումը դեռևս հաստատված չէ։


Երեկ, համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ նավթի շուկայի հավասարակշռության հարցում՝ ընդգծելով որ նավթի շուկայում երկարաժամկետ կայունությամբ շահագրգռված են բոլոր երկրները։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում միավորել ջանքերը։ Մենք ՕՊԵԿ+ գործարքի խզման նախաձեռնողը չենք եղել, և մենք պատրաստ ենք գործընկերների հետ ՕՊԵԿ+-ի շրջանակներում պայմանավորվածությունների, ինչպես նաև պատրաստ ենք այդ հարցի շուրջ համագործակցել ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը սերտ կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի հետ՝ կապված նավթի շուկայում տիրող իրավիճակի հետ: «Մենք սերտ կապի մեջ ենք Սաուդյան Արաբիայում մեր գործընկերների հետ»,- հայտնել է Պուտինը:


Նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, այն հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում գրանցեցին ՕՊԵԿ+ գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չընդունեց առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվեցին երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը:
Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվել են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղն արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան՝ խոստանալով նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ սահմանել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ