«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կարո Փայլան. Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել

Կարո Փայլան. Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել
09.04.2020 | 21:57

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում Սագօ Արեանի հետ քննարկել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, շրջանակաները, հայ համայնքի վրա ազդեցությունը և այս ընթացքում պետության քաղաքականությունը։

Նա հայտնել է, որ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի ամենամեծ օջախը Ստամբուլն է, որտեղ ապրում են 30 000 վարավածներից մոտ 20 000-ը։ Հայ համայնքում, որը հիմնականում կենտրոնացած է հենց Ստամբուլում, նույնպես կան հիվանդացության դեպքեր, և ինչպես նշել է Փայլանը, դժբախտաբար, կան նաև մահվան դեպքեր։ Նրա տեղեկացմամբ՝ համայնքի ներսում զորակցության, կարիքավորներին օգնելու աշխատանքներ են տարվում, որոնք իրականացվում են պատրիարքարանի և հայկական կազմակերպություններին միջոցով։ Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ սկսված «Թուրքիա, մենք մեզ բավարար ենք» դրամահավաքին և իշխանությունների կողմից ազգային փոքրամասնություններին ուղղված նամակ-խնդրանքին՝ մասնակցելու այդ համընդհանուր արշավին։

Փայլանը քննադատել է Էրդողանին այդ նախաձեռնության համար՝ նշելով, որ ամբողջ աշխարհում պետություններն օգնում են իրենց կարիքավոր, աղքատ քաղաքացիներին, իսկ Թուրքիան հակառակ կերպ է վարվում՝ աղքատներից է փող պահանջում։ Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ թեև հայ համայնքը բազաթիվ աղքատներ ունի, սակայն հայկական հաստատությունները 500 հազար թուրքական լիրա են փոխանցել դրահամավաքի հաշվեհամարին։ Ըստ Փայլանի՝ պետության կողմից ուղարկված նամակը որպես հրահանգ է ընկալվել ոչ միայն հայկական հաստատությունների կողմից, այլ նաև պատրիարքարանի կողմից, որը ի դեմս պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի և հոգևորական դասի 100 000 թուրքական լիրա է հատկացրել։ Փայլանը նշել է, որ պատրիարքը նույնպես չի կարողացել մերժել ու այդ մերժումը հիմնավորել համայնքում աղքատների մեծ թվով։ Փայլանը նաև դատապարտել է բանտարկյալնների մի մասին ազատ արձակելու օրինագիծը, որը մշակել են իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները:

Օրինագծով բանտերից կարող են դուրս գալ հանցագործները, իսկ լրագրողները, պատգամավորները և Էրդողանին քննադատողները շարունակելու են մնալ կալանավայրերում։ Փայլանի համոզմամբ՝ կորոնավիրուսի պայմաններում այդ մարդկանց բանտերում թողնելը հավասարազոր է նրանց մահվան դատապարտելուն։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս, Փայլանը նշել է, որ վիրուսը որպես պատվրակ օգտագործվում է ընդդիմադիրներին ճնշելու և լռեցնելու համար։ «Ով Էրդողանի դեմ է խոսում, կամ գրում, Էրդողանը նրանց բանտ է ուղարկում։ Հիմա իմ հազարավոր ընկերներ բանտում են, բայց մենք նորից շարունակում ենք մեր պայքարը»,- նշել է հայ պատգամավորը՝ Թուրքիայում տիրող իրավիճակը համեմատելով մութ ձմեռվա հետ։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայի իշխող կուսակությունը, դաշինք է կազմելով ԱՇԿ-ի հետ, ազգայնականության ճանապարհով է ընթանում, ինչը մութ ձմեռ է հիշեցնում։ Փայլանը ընդգծել է, որ միշտ էլ ձմռանը գարունն է հաջորդում, և իրենք էլ պայքարում են, որ այդ գարունը հնարավորինս շուտ գա։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում Սագօ Արեանի հետ քննարկել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, շրջանակաները, հայ համայնքի վրա ազդեցությունը և այս ընթացքում պետության քաղաքականությունը։

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ