Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ եթե նիկոտինը պաշտպանու՞մ է COVID-19-ից

Իսկ եթե նիկոտինը պաշտպանու՞մ է COVID-19-ից
26.04.2020 | 11:39

Ինչ-որ խորհրդավոր պատճառով վարակված ծխողները հիվանդության ախտանիշների զարգացման ավելի քիչ շանսեր ունեն: Ամեն ինչ սկսվեց ինտուիցիայից: «Դոկտոր Մակոտո Միյարան, իմ աշակերտներից մեկը, մարտի կեսին ուշադրություն հրավիրեց հիվանդանոցներում ծխողների ցածր մակարդակի վրա,- պատմում է Փարիզի Պիտիե-Սալպետրիերի համալսարանական հիվանդանոցի ներքին բժշկության, աուտոիմունային ու համակարգային հիվանդությունների բաժնի վարիչ, պրոֆեսոր Զախիր Ամուրան:-Եթե անկեղծ, ես հոռետեսորեն էի տրամադրված: Հետազոտություններ չեն արվել, իսկ հնարավոր շեղումները վիխթարի էին»: Բացի այդ՝ գաղափարը, որ թոքային վարակը զանգվածային խնայում է ծխողներին, չափազանց էքստրավագանտ էր՝ գրում է Le Figaro-ն:

«Մենք շատ հանգամանալից հավաքեցինք 500 պացինենտների ծխելու կարգավիճակի մասին տեղեկություններ և ուշադրություն դարձրինք երկու գլխավոր գործոնների՝ տարիքին և սեռին»,-պատմում է Պիտիե-Սալպետրիր հիվանդանոցի հասարակական առողջապահության դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Ֆլորանս Տուբախը: Հետազոտության սկզբից մեկ ամիս հետո նա միանշանակ եզրակացություններ արեց՝ ծխողների դեպքում 5 անգամ քիչ է հիվանդության ախտանիշների զարգացումը և 4 անգամ քիչ հոսպիտալացման հավանականությունը: «Համաճարակաբանության մեջ շատ հազվադեպ է այս մասշտաբի պաշտպանական գործոն գտնվում»՝ ասում է Ֆլորանս Տուբախը: Ինչպե՞ս բացատրել այդ էֆեկտը: Առաջին միտքը՝ նիկոտինը կարող է որոշակի դեր խաղալ, բայց ի՞նչ: «Երբ ես տեսա, որ Sars-CoV-2 (Covid-19-ի համար պատասխանատու վիրուսը) որոշ պացինետներից խլում է հոտառությունը, որ կոչվում է անոսմիա, նաև ունի նևրալգիկ այլ դրսևորումներ, ինձ հիշեցրեց դրսևորումներ, որ ես ուսումնասիրել եմ այլ վիրուսների դեպքում՝ գրիպի կամ պոլիոմիելիտի,-բացատրում է հայտնի նեյրոկենսաբան Ժան Պիեռ Շանժեն:- Sars-CoV-2 կարող է լինել նեյրոտրոպ վիրուս, այսինքն՝ տարածվել, համենայն դեպս, մասնակի՝ նյարդային համակարգի միջոցով՝ հոտառության էպիթելերից մինչև հոտառության կենտրոն, հետո ուղեղի թաղանթ ու շնչառության կենտրոններ»: Այդ դիտարկումները կենսաբանին հիշեցրել են կատաղության վիրուսը: «Այդ վիրուսը, օրինակ, ոտքը կծելուց հետո թափանցում է նյարդային համակարգ պերիֆերիկ նիկոտինային ռեցեպտորների միջոցով, հետո տարածվում է ողնուղեղով դեպի լիմֆատիկ համակարգ, որտեղ էլ հարուցում է նևրալգիկ խանգարումներ, որ մեզ հայտնի են»՝ ասում է Ժան-Պիեռ Շանժեն: Նա հարցրել է Պաստերի ինստիտուտից իր գործընկեր Ֆելիքս Ռեային՝ չե՞ն եղել համընկնումներ նոր կորոնավիրուսի ու կատաղության վիրուսի հաջորդականությունների մեջ: Նրան հաջողությում էր սպասում:

«Կորոնավարակի սպիկուլների մեջ (մանրիկ փշիկներ, որ ծածկում են նրա մակերերևույթը) իրոք կա լեպիդային հաջորդականություն, որը կարող է կապվել նիկոտինային ռեցեպտորի հետ և դառնալ բջիջի մուտք»՝ ընդգծում է կենսաբանը: Ժան Պիեռ Շանժեն, Զախիր Ամուրը, Ֆելիքս Ռեյան և Մակոտո Միյարան հրապարակել են իրենց զարմանալի համագործակցության արդյունքը՝ «Նիկոտինային հիպոթեզը COVID-19-ի համար և պրոֆիլակտիկ ու թերապևտիկ հետևանքները»: «Ծխախոտի մեջ միանշանալ կա ինչ-որ բան, որ պաշտպանում է Sars-Cov-2-ով վարակվելուց, բայց դրանից չի հետևում, որ մենք պետք է ծխենք, որովհետև սիգարետի ծխի մեջ կան բազում թունավոր ու վտանգավոր միացություններ,-գտնում է Զախիր Ամուրան: -Նիկոտինի դերը այդ պաշտպանության մեջ մնում է հիպոթետիկ, բայց շատ գայթակղիչ»: «Սովորական ժամանակ մենք ժամանակ կթողնեինք լաբորատոր փորձարկումների համար, որ հաստատեինք կամ հերքեինք մեր հիպոթեզը, բայց հաշվի առնելով բժշկական շտապ օգնությունը…»,-գրում է Զախիր Ամուրան, որ մտադիր է հնարավորինս արագ կազմակերպել կլինիկական 3 փորձարկում՝ տեսնելու՝ կարո՞ղ են նիկոտինային պլաստիրները պրոֆիլակտիկ կամ բուժիչ լինել COVID-19-ից: «Ծխողները շատ հեշտությամբ են տանում կայուն սրտխառնուք հարուցող 100 անգամ ավելի մեծ դոզաները չծխողներից»՝ հիշեցնում է պրոֆեսոր Բերտրան Դաուտցենբերգը՝ ծխախոտի հայտնի մասնագետ, որ մասնակցում է այդ փորձին: Այնուամենայնիվ, դեղատներում վաճառվող նիկոտինային պլաստիրները ծխողների համար են, որ ցանկանում են ծխելը թողնել, այդ պատճառով՝ համապատասխան դոզավորում ունեն: Առաջին փորձը տալու է նիկոտինի գնահատականը բուժանձնակազմի պաշտպանության մեջ: Տեստավորվելու են 1500 մարդ՝ գործընթացներով, որ դեռ մշակվում են:

Մյուս երկու փորձերը կենտրոնացած են՝ մեկը ինտենսիվ թերապիայի պացիենտների, մուսը հոսպիտալացված պացիենտների վրա: Նպատակն է պարզել՝ կարող է նիկոտինը նպաստել առաջինների առողջացմանը և կանխել հիվանդության բարդացումը երկրորդների դեպքում: 2 փորձերին ենթարկվելու են 200 պացիենտներ: «Մենք աշխատում ենք արագացված ժամակացույցով, բայց պետք է մեծ զգուշություն պահպանենք,-հիշեցնում է Զախիր Ամուրան:-Մենք պատրաստվում ենք նիկոտին տալ մարդկանց, որ չեն ծխում, մենք առաջ ենք շարժվում անհայտ տարածքվ՝ լի անորոշությամբ՝ հատկապես դոզայի հարցում»:
Տրիստան Վեյ, Le Figaro


Հ.Գ. Չկա չարիք՝ առանց բարիքի: Ու եթե ճիշտ է վարկածը, որ նոր կորոնավարակը մարդ է ստեղծել, հաստատ, այդ մարդը ծխող է եղել, և նիկոտինն էլ իր ինքնապաշտպանությունն է եղել սեփական «հրեշից», որ դուրս է եկել վերահսկողությունից: Եթե համարենք 50/50, որ նիկոտինը պաշտպանում է կորոնավարակից, առաջիկա փորձերը հաջողության դեպքում կնպաստեն կորոնավարակի բուժմանը բոլորովին անսպասելի կողմից՝ առանց պատվաստանյութի ստեղծման: Ու դա հաստատ արժանի է բժշկության Նոբելյան մրցանակի 2020-ին, նույնիսկ եթե հայտնաբերվի պատվաստանյութը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 29410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ