Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայ կեր­պար­վեստն աշ­խար­հում ե­ղել է, կա և կլի­նի մր­ցու­նակ»

«Հայ կեր­պար­վեստն աշ­խար­հում ե­ղել է, կա և կլի­նի մր­ցու­նակ»
24.07.2020 | 00:39

Մեր զրու­ցա­կիցն է «ԱՐ­ՄՍ­ՎԻՍ­ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գոր­ծա­դիր տնօ­րեն ԳԵ­ՎՈՐԳ ՄԱ­ՉԱ­ՆՅԱ­ՆԸ:


-Պա­րոն Մա­չա­նյան, խնդ­րում եմ ներ­կա­յաց­րեք Ձեր պատ­կե­րա­ցում­նե­րը հայ­կա­կան մե­կե­նա­սու­թյան մա­սին։ Մի ազ­գա­շահ երևույ­թի, ո­րը մեր ի­րա­կա­նու­թյու­նում գրե­թե մո­ռաց­ված է։
-Մե­կե­նա­սու­թյունն ինձ հա­մար և՛ հո­գու կանչ է, և՛ սր­տի ու մտ­քի թե­լադ­րանք։ Ար­վես­տի մար­դը, այս դեպ­քում` նկա­րի­չը, Աստ­ծո կող­մից օժտ­ված է ստեղ­ծա­գոր­ծա­կան շնոր­հով, և ե­թե մեզ նման շնորհ տր­ված չէ, ա­պա պի­տի փոր­ձենք ինչ-որ ձևով սա­տա­րել մեր ազ­գա­յին նկա­րա­գիրն ամ­բող­ջաց­նող մշա­կույ­թի զար­գաց­մա­նը։ Սա­տա­րենք ար­վես­տի մար­դուն։
Դա­րե­րի ըն­թաց­քում, հա­ճախ պե­տա­կա­նու­թյան կորս­տի ժա­մա­նակ, միշտ էլ գտն­վել են ունևոր մար­դիկ, ո­րոնք սա­տա­րել են հայ­կա­կան մշա­կույ­թին և ար­վես­տին։ Այս­տեղ ա­մե­նաօ­րի­նա­կե­լին մեր մեծ հայ­րե­նա­կից, գոր­ծա­րար, բա­րե­գործ և մե­կե­նաս Ա­լեք­սանդր Ման­թա­շյանցն է։ Ի դեպ, վեր­ջերս հրա­տա­րակ­վեց Ման­թա­շյան­ցին նվիր­ված «Կով­կա­սի ար­քան» գր­քի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյու­նը`«ԱՐ­ՄՍ­ՎԻՍ­ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հո­վան­վո­րու­թյամբ։ Նման գր­քե­րը մեր ժա­մա­նա­կի մարդ­կանց եր­կու բան են սո­վո­րեց­նում. նախ, որ գոր­ծու­նեու­թյու­նից ստաց­ված հա­սույ­թի մի մա­սը կի­սեն մյուս­նե­րի (նաև մշա­կույ­թի և ար­վես­տի ո­լորտ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի) հետ, և երկ­րորդ` կա­տա­րեն պարտ­քը երկ­րի հան­դեպ, զգան ազ­գա­յին ար­մատ­նե­րը։
Մշա­կույ­թի հո­վա­նա­վո­րու­թյան մեջ ա­ռանձ­նա­նում է կեր­պար­վես­տը։ Մեր կեր­պար­վես­տը բա­վա­կա­նին հա­րուստ է, և սա ա­սում եմ` այն հա­մե­մա­տե­լով տար­բեր եր­կր­նե­րի հետ, հա­ճախ եմ այ­ցե­լել տար­բեր թան­գա­րան­ներ և պատ­կե­րաս­րահ­ներ ու հա­մե­մա­տել տե­սածս մեր կեր­պար­վես­տի հետ։ Ան­կեղծ ա­սած, այդ հա­մե­մա­տու­թյուն­նե­րը ոգևո­րում են, քա­նի որ հայ կեր­պար­վես­տը յու­րօ­րի­նակ է, այն աշ­խար­հում ե­ղել է, կա և կլի­նի մր­ցու­նակ։
-Ձեր ա­ռանձ­նա­սե­նյա­կում կեր­պար­վես­տի հե­տաքր­քիր գոր­ծեր եմ տես­նում։ Ներ­կա­յաց­րեք խնդ­րում եմ Ձեր գե­ղա­գի­տա­կան նա­խընտ­րու­թյուն­նե­րը։
-Ես կեր­պար­վես­տի ա­ռանձ­նա­պես լուրջ գի­տակ չեմ և չեմ էլ հա­վակ­նում նման կոչ­ման։ Բայց յու­րա­քան­չյուրս ու­նենք մեր ներ­քին ճա­շակն ու նա­խա­սի­րու­թյու­նը։ Ի մաս­նա­վո­րի, ես վառ գույ­նե­րի սի­րա­հար եմ, ո­րը հայ կեր­պար­վես­տում ըն­դուն­ված է սա­րյա­նա­կան կամ Մի­նա­սի գու­նաշ­խարհ ան­վա­նել։
Շատ եմ հա­վա­նում Սար­գիս Հա­մալ­բա­շյա­նի գոր­ծե­րը։ Մի օր նրա նկարն էի փակց­րել մեր տան պա­տին, հն­գա­մյա թոռ­նիկս` Ա­րե­գը, նա­յեց ու բա­ցա­կան­չեց. «Վայ, պապ, էս ինչ լավ նկար ես բե­րել տուն»։ Նկա­րը զար­մա­նա­լի ջեր­մու­թյուն է հա­ղոր­դում մի­ջա­վայ­րին, ա­վե­լի տրա­մադ­րող է դարձ­նում գործ­նա­կան ա­ռօ­րյան։ Մի խոս­քով, մեր կեն­սա­կեր­պում կեր­պար­վես­տը պետք է ներ­կա լի­նի։ Գե­ղան­կա­րից բա­ցի սի­րում եմ կե­րա­մի­կա­կան ի­րեր։ Գյում­րիում կե­րա­մի­կա­կան ի­րե­րի ար­հես­տա­նոց ու­նի մեր բան­կի ի­տա­լա­ցի հա­ճա­խորդ և իմ լավ բա­րե­կամ Ան­տո­նիո Մոն­տալ­տոն, երբ այ­ցե­լում եմ նրան, գե­ղա­գի­տա­կան բա­վա­կա­նու­թյուն եմ ստա­նում։ Տե­սեք. նա իր նա­խա­ձեռ­նու­թյամբ կենտ­րոնն է ստեղ­ծել, Դուք այլ գործ եք նա­խա­ձեռ­նել հայ ժա­մա­նա­կա­կից նկա­րիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ո­րը հու­սանք, որ շա­րու­նա­կու­թյուն կու­նե­նա։
-Ձեր հո­վա­նա­վո­րու­թյամբ վեր­ջերս կա­յա­ցավ յոթ նկար­չի և եր­կու ար­վես­տա­բա­նի ուղևո­րու­թյու­նը դե­պի Բջ­նի, ուր նրանք նկա­րե­ցին լեռ­նաշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րը։ Ձեր վե­րա­բեր­մուն­քը նման կարևոր (հատ­կա­պես ո­գու սո­վի մեր օ­րե­րում) մի­ջո­ցա­ռում­նե­րի նկատ­մամբ։
-Մեր բան­կի նոր մաս­նա­շեն­քում կներ­կա­յաց­նենք «Բջ­նիի լեռ­նաշ­խարհ-2020» խո­րագ­րի ներ­քո կա­յա­ցած պլե­նե­րի աշ­խա­տանք­նե­րը։ Կար­ծում եմ, որ բան­կի այ­ցե­լու­նե­րի հա­մար դրանք հի­շար­ժան կլի­նեն, և գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն կու­նե­նան, ո­մանք կցան­կա­նան այդ հե­ղի­նակ­նե­րի այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ ձեռք բե­րել, կապ հաս­տա­տել նրանց հետ։
Առ­հա­սա­րակ սի­րում եմ նկար­ներ գնել և նվի­րել մեր­ձա­վոր­նե­րիս։ Նա­խընտ­րում եմ հայ նկա­րիչ­նե­րի գոր­ծե­րը և զար­մա­նում եմ, երբ ո­մանք տե­ղի տա­ղան­դին ան­տե­սե­լով` ձեռք են բե­րում օ­տա­րազ­գի նկա­րիչ­նե­րի ս­տեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը բազ­մա­պա­տիկ ա­վե­լի գնով։
Երբ Ջեր­մու­կում էի հան­գս­տա­նում, տե­ղի պատ­կե­րաս­րա­հի մոտ տե­սա մոտ հա­րյուր դո­լա­րով բնան­կար­ներ վա­ճա­ռող նկա­րիչ­նե­րի։ Գնե­ցի աչք շո­յած գոր­ծերն ու նվի­րե­ցի թոռ­նիկ­նե­րիս։
-Դուք հա­ճախ եք շր­ջա­գա­յում, և որ­քան տե­ղյակ եմ Ձեր զբո­սաշր­ջա­յին հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի մեջ ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ ու­նի կեր­պար­վես­տը։ Ինչ­պե՞ս են քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րում հյու­րե­րին ներ­կա­յաց­նում սե­փա­կան մշա­կույթն ու ար­վես­տը։
-Թել Ա­վի­վից ոչ հե­ռու գտն­վող քա­ղա­քում հե­տաքր­քիր լու­ծում էին գտել. հին Յա­ֆա­յի մի հատ­ված պե­տու­թյու­նը վե­րա­կանգ­նել էր, եր­կու փո­ղոց դարձ­րել զբո­սա­վայր, փո­ղոց­նե­րի եր­կու կող­մե­րի հնա­բույր և ո­ճա­կան տնե­րը տրա­մադ­րել ար­վես­տա­գետ­նե­րին։ Այն­տեղ աշ­խա­տում են նկա­րիչ­ներ, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, և վա­ճա­ռում են ի­րենց մշա­կու­թա­յին ար­տադ­րան­քը։ Ա­ռանձ­նատ­նե­րը երկ­հար­կա­նի են. վերևի հար­կում ար­վես­տա­գետ­նե­րը բնակ­վում էին, ա­ռա­ջին հար­կում` աշ­խա­տում։
Պե­տու­թյունն անվ­ճար էր հատ­կաց­րել այդ տուն-ար­վես­տա­նոց­նե­րը, թույլ էր տվել ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին, որ ժա­ռան­գու­թյամբ փո­խան­ցեն այդ յու­րօ­րի­նակ տնե­րը ի­րենց զա­վակ­նե­րին, ե­թե միայն վեր­ջին­ներս շա­րու­նա­կում են ի­րենց գոր­ծը։ Մի՞­թե Երևա­նում, Գյում­րիում, Գո­րի­սում և մեր մյուս քա­ղաք­նե­րում հնա­րա­վոր չէ կազ­մա­կեր­պել նման բա­ներ։ Ա­վե­լաց­նեմ, որ Իս­րա­յել այ­ցե­լող զբո­սաշր­ջիկ­նե­րի բո­լոր ճա­նա­պարհ­ներն անց­նում էին Հայ­ֆա­յի այդ հատ­վա­ծով։ Սա մեր ի­րա­կա­նու­թյու­նում կա­րող է մի փոքր ե­րա­զան­քա­յին հն­չել, բայց չէ՞ որ յու­րա­քան­չյուր ի­րա­կա­նու­թյուն սկս­վում է ե­րա­զան­քից։ Գյում­րին կար­ծես հենց նման մշա­կու­թա-գոր­ծա­րա­րա­կան մի­ջա­վայր ձևա­վո­րե­լու հա­մար է հիմ­նադր­վել, հնա­մե­նի շեն­քե­րը կան, տա­ղան­դա­վոր ստեղ­ծա­գոր­ծա­կան գե­նը` նույն­պես։
Իսկ Էջ­միա­ծին քա­ղա­քը մի՞­թե ինք­նին չի թե­լադ­րում նման ե­րա­զանք ու­նե­նալ և այն ի­րա­կա­նաց­նել։
Պոր­տու­գա­լիա­յի Օ­բի­դուշ քա­ղա­քի սպա­սար­կող բո­լոր վայ­րե­րում, սր­ճա­րան­նե­րում, վա­ճա­ռատ­նե­րում և այ­լուր միջ­նա­դա­րի կա­մա­րա­կապ սրահ­նե­րում միջ­նա­դա­րյան, ա­սենք 15-րդ դա­րի հան­դեր­ձան­քով աշ­խա­տա­կից­ներ են ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցում։ Սա, ի­հար­կե, բա­վա­կա­նին գայ­թակ­ղիչ է զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար։ Ստեղ­ծա­րար նման նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը լիո­վին հնա­րա­վոր է կի­րա­ռել մեր երկ­րում, ուր առ­կա են բո­լոր անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը` հնա­գույն պատ­մու­թյուն, ինք­նա­տիպ մշա­կույթ և ստեղ­ծա­գոր­ծա­կան մեծ նե­րուժ։


Զրույ­ցը`
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ