Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դա­տե­լը ա­նազն­վու­թ­յան նշան է

Դա­տե­լը ա­նազն­վու­թ­յան նշան է
04.09.2020 | 00:02

Հի­սուս բա­ցում է ի ծնե կույ­րե­րի աչ­քե­րը և խու­լու­համ­րե­րին լսե­լու և խո­սե­լու հնա­րա­վո­րու­թուն է տա­լիս:
Սա­կայն ի ծնե կույ­րե­րը, արևի լույ­սը և այդ լույ­սի ներ­քո ի­րերն ու երևույթ­նե­րը տես­նե­լու պա­տե­հու­թու­նը ստա­նա­լուն պես, ոչ թե ի­րենց պես կույ­րե­րին փոր­ձում են ա­ռաջ­նոր­դել դե­պի աչ­քեր Բա­ցո­ղը, այլ սկ­սում են նա­խա­տել նրանց կու­րու­թյան հա­մար: Իսկ խու­լու­համ­րե­րը, լեզ­վի կա­պե­րը ար­ձակ­վե­լուն պես, սկ­սում են ի­րենց բե­րա­նը ա­ջու­ձախ բա­ցել դա­տաս­տա­նի հա­մար:
Հաշ­ման­դամ մար­դը չի հաս­կա­նում, թե Հի­սուս ինչ է ա­րել իր հա­մար և ինչ նպա­տա­կով: Աստ­ծո ար­դար դա­տաս­տա­նի հա­մա­ձայն, մահ­վան են ար­ժա­նի ո՛չ միայն մեղ­սա­գործ­նե­րը, այլև նրանց մեղ­սա­գոր­ծու­թյուն­նե­րին հա­վա­նու­թյուն տվող­նե­րը: Բայց այն, որ Աստ­ված մեզ նե­րել է Հի­սու­սով, մեզ հա­մար ու­րիշ մե­ղա­վոր­նե­րին դա­տե­լու ա­ռիթ չպետք է լի­նի, ծայ­րա­հե­ղու­թյուն­ներ են և՛ մեղ­քին հա­վա­նու­թյուն տա­լը, և՛ մե­ղա­վո­րին դա­տե­լը. «Ուս­տի, ո՛վ մարդ, դու, որ դա­տում ես, չես ար­դա­րա­նա­լու. այն բա­նի հա­մար, որ ըն­կե­րոջդ ես դա­տում, դրա­նով իսկ ինքդ քեզ ես դա­տա­պար­տում. քա­նի որ դու նույնն ես ա­նում, ին­չի հա­մար որ դա­տում ես նրան: Քան­զի գի­տենք, որ Աստ­ծու դա­տաս­տա­նը ճշ­մար­տու­թյամբ է գոր­ծադր­վում նրանց նկատ­մամբ, ով­քեր այս­պի­սի բա­ներ են գոր­ծում: Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դա­տում ես նրանց, ով­քեր այդ­պի­սի բա­ներ են գոր­ծում, և դու էլ նույնն ես գոր­ծում, կար­ծում ես, թե ա­զատ­վե­լու՞ ես Աստ­ծու դա­տաս­տա­նից: Ե­թե ար­հա­մար­հում ես Նրա բա­րու­թյան ա­ռա­տու­թյու­նը և նե­րո­ղամ­տու­թյունն ու համ­բե­րու­թյու­նը, չգի­տե՞ս, որ Աստ­ծու բա­րու­թյու­նը քեզ ա­պաշ­խա­րու­թյան է տա­նում: Եվ քո խս­տասր­տու­թյամբ ու ան­զիղջ սր­տով քո ան­ձի դեմ բար­կու­թյուն ես դի­զում բար­կու­թյան օր­վա և Աստ­ծու ար­դար դա­տաս­տա­նի հայտ­նու­թյան օր­վա հա­մար. Աստ­ծու, որ հա­տու­ցում է յու­րա­քան­չյու­րին ըստ իր գոր­ծե­րի» (Հռոմ. 2;1-6):
Ե­թե դու դա­տում ես մե­կին` ինքդ մեղ­քի մեջ լի­նե­լով, չես ար­դա­րաց­վե­լու: Խոսքն այս­տեղ մեղ­քի տե­սա­կի մա­սին չէ, այլ մեղ­քի մա­սին ընդ­հան­րա­պես` որ­պես ա­նօ­րի­նու­թյուն. «Ա­մեն ոք, ով մեղք է գոր­ծում, նաև ա­նօ­րի­նու­թյուն է ա­նում. և մեղ­քը ինք­նին ա­նօ­րի­նու­թյուն է: Եվ գի­տենք, որ Նա այն նպա­տա­կով հայ­տն­վեց, որ­պես­զի վե­րաց­նի մեղ­քե­րը, բայց Նրա մեջ մեղք չկա» (Ա Հովհ. 3;4-5):


Եվ ոչ միայն դա­տում են` ի­րենք լի­նե­լով ա­նօ­րի­նու­թյան մեջ, այլև դա­տում են` եր­բեք չցան­կա­նա­լով, որ ի­րենց կոնկ­րետ ա­նօ­րի­նու­թյու­նը կամ ա­նօ­րեն ըն­թացքն ընդ­հան­րա­պես երբևէ բա­ցա­հատ­վի: Խոս­տո­վա­նու­թյան խոր­հր­դի տակ քո­ղար­կում են ի­րենց խա­վար գոր­ծե­րը, բայց մեծ ոգևո­րու­թյամբ հրա­պա­րա­կում ու հռ­չա­կում են ու­րիշ­նե­րի՛ ար­դեն զղ­ջա­ցած, խոս­տո­վա­նած, ա­պաշ­խա­րած մեղ­քե­րը: Իսկ սա ծայ­րա­գույն ամ­բարշ­տու­թյուն է ա­մեն կերպ, ան­գամ` Աստ­ծուն դի­մե­լով, քո­ղար­կել սե­փա­կան տխեղծ դեմ­քը և ու­րիշ­նե­րին մեր­կաց­նե­լու ջանք չխ­նա­յել: Մե­ղա­վոր­ներ կամ ար­դա­րա­ցում­ներ փնտ­րել դեռ չի նշա­նա­կում` ար­դա­րա­նալ: Քա­նի որ բո­լորս էլ մե­ղա­վոր ենք, քան­զի ե­թե ա­սենք, որ մեղք չենք գոր­ծել, սուտ ենք հա­նում Աստ­ծուն, որ Իր Որ­դուն տվեց մեր մեղ­քե­րի հա­մար: «Ե­թե ա­սենք՝ Մենք ոչ մի մեղք չու­նենք, մենք մեզ ենք խա­բում, և ճշ­մար­տու­թյուն չկա մեր մեջ: Իսկ ե­թե խոս­տո­վա­նենք մեր մեղ­քե­րը, հա­վա­տա­րիմ է Նա և ար­դար՝ մեր մեղ­քե­րը մեզ նե­րե­լու և մաք­րե­լու հա­մար մեզ ա­մեն ա­նի­րա­վու­թյու­նից:
Ե­թե ա­սենք՝ չենք մե­ղան­չել, սուտ ենք հա­նում Նրան, և Նրա խոս­քը մեր մեջ չէ» (Ա Հովհ.1;5-10): «Ով հա­վա­տում է Աստ­ծու Որ­դուն, նա իր մե՛ջ իսկ ու­նի այս վկա­յու­թյու­նը. ով չի հա­վա­տում Աստ­ծու Որ­դուն, սուտ է հա­նում Աստ­ծուն, քա­նի որ չի հա­վա­տում ա՛յն վկա­յու­թյա­նը, որն Աստ­ված վկա­յեց իր Որ­դու հա­մար: Եվ ա՛յս իսկ է վկա­յու­թյու­նը. այն, որ Աստ­ված հա­վի­տե­նա­կան կյանք տվեց մեզ. և այդ այն կյանքն է, որ Նրա Որ­դու մեջ է» (5;10-11):
Հի­սուս հե­ղաշր­ջեց աշ­խար­հը յու­րա­քան­չյուր մար­դու մեջ, ո­րով­հետև աշ­խար­հը և նրա կար­գա­վի­ճա­կի որևէ փո­փո­խու­թյուն, կա­մա­յա­կան մար­դու բա­ցա­կա­յու­թյան, ան­մասն լի­նե­լու դեպ­քում, ամ­բող­ջա­կան ու կա­տա­րյալ չէ: Եվ Սուրբ Գիր­քը, խո­սե­լով մեղ­քի և ա­պաշ­խա­րու­թյան մա­սին, շեշ­տում է դրանց ան­հա­տա­կան բնույ­թը: Հա­վա­քա­կան մեղ­քը գո­յա­նում է ան­հատ­նե­րի` մեղք գոր­ծող­նե­րի և դրանց հա­վա­նու­թյուն տվող­նե­րի մեղ­քե­րից: «Որ­դյակ­նե՛ր, թող ոչ ոք ձեզ չխա­բի. ով ար­դա­րու­թյուն է ա­նում, ար­դար է, ինչ­պես որ Նա՛ է ար­դար: Եվ ով մեղք է գոր­ծում, այդ Սա­տա­նա­յից է, քա­նի որ Սա­տա­նան մե­ղան­չող է ի սկզ­բա­նե: Աստ­ծու Որ­դին հենց նրա հա­մար հայ­տն­վեց, որ քան­դի Սա­տա­նա­յի գոր­ծե­րը» (Ա Հովհ. 3;7-8):
Դա­տե­լը ա­նազն­վու­թյան նշան է, ո­րով­հետև մար­դը ան­տե­սում է սե­փա­կան աչ­քի գե­րա­նը, ո­րի մի ծայ­րը նկա­տե­լիո­րեն դուրս է ցց­ված, և ու­րի­շի աչ­քը մտած տնտ­ղում է` գո­նե մի շյուղ գտ­նե­լու հաս­տատ մտադ­րու­թյամբ: Եվ, դի­մա­ցի­նի աչ­քի մեջ գե­րա­նի ար­տա­ցո­լան­քը շյու­ղի հետ շփո­թե­լով, ա­փե­րը ի­րար է շփում, կաս­կա­ծե­լի մաք­րու­թյան մատ­նե­րը չռում և ոգևոր­ված անց­նում գոր­ծի:


Չդա­տե­լը դեռ ա­ռա­քի­նու­թյուն չէ, ա­ռա­քի­նու­թյու­նը նե­րելն է, որ լրա­ցու­ցիչ ջանք է պա­հան­ջում: Մեղք չգոր­ծե­լը մի բան է, ա­ռա­քի­նու­թյուն գոր­ծե­լը` մեկ այլ բան: Սա­կայն մար­դիկ սո­վո­րա­բար շփո­թում են այս եր­կու հան­գա­մանք­նե­րը` փա­րի­սե­ցու շնոր­հա­կա­լու­թյամբ ա­ղո­թե­լով. «Շնոր­հա­կալ եմ, Աստ­վա՛ծ, որ գող, հափշ­տա­կող կամ մար­դաս­պան չեմ»: Մեղք չգոր­ծե­լը օ­րեն­քի տակ լի­նելն է, ա­ռա­քի­նու­թյուն գոր­ծե­լը` շնոր­հի տակ լի­նե­լը: Չգո­ղա­նա­լը մի բան է, ո­ղոր­մու­թյուն բաշ­խե­լը` այլ բան, բայց գո­ղա­ցո­ղը նախ պետք է դա­դա­րի գո­ղա­նալ, այ­նու­հետև իր ձեռ­քե­րով բա­րիք ար­տադ­րի և ա­պա միայն ո­ղոր­մու­թյուն բաշ­խի: Չս­տե­լը մի բան է, ճշ­մար­տու­թյու­նը վկա­յե­լը լրիվ այլ բան, սա­կայն նախ լե­զուն պետք է լռեց­նել չա­րա­խո­սու­թյու­նից, այ­նու­հետև ա­ղո­թել ա­պաշ­խա­րու­թյան հա­մար և ա­պա բա­րե­խո­սել և վկա­յել ճշ­մար­տու­թյու­նը: Բա­րի լի­նե­լը մի բան է, բա­րու­թյամբ չա­րին հաղ­թե­լը՝ լրիվ այլ բան:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2799

Մեկնաբանություններ