Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիայում համաճարակային աղետալի վիճակ է

Ֆրանսիայում համաճարակային աղետալի վիճակ է
11.09.2020 | 20:30

Ֆրանսիայում համաճարակային աղետալի վիճակ է: Եվրոպական այս երկրում մեկ օրում արձանագրվել է վարակի 9.8 հազար նոր դեպք: Սա նոր ռեկորդ է Ֆրանսիայի համար: Փարիզի շատ շրջաններում արգելված է ցանկացած ակցիա, այդ թվում՝ դեղին բաճկոնավորների ցույցը: Երկրի իշխանություններն արդեն ահազանգում են, չնայած՝ վարակից մահվան դեպքերն ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվողների թիվը ցածր է: Մահերի ընդհանուր ցուցանիշը երկրում գերազանցել է 30 000-ը:

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ