Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության հասնելու մասին
11.09.2020 | 20:32

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության մասին, որ դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը ԵՄ-ից դուրս գալուց հետո՝ ասված է ՄԲ արտաքին առեւտրի նախարարության՝ հաղորդագրության մեջ: Համաձայնագիրը Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի 15,2 միլիարդ ֆունտով (20 միլիարդ դոլարով):


Համաձայնագրի կնքման սկզբունքային համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 11-ին Մեծ ԲԲ արտաքին առեւտրի նախարար Էլիզաբեթ Թրասի եւ Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգիի միջեւ տեսակապով զրույցի ժամանակ:

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ